Մամուլի տեսություն 20-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95834-Մամուլի_տեսություն_20_07_2018
Ամերիկացի սիոնիստ դրամատերը կանխատեսել է, որ մինչև 2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական հաջորդ ընտրությունները Դոնալդ Թրամփը իշխանության ղեկին չի լինելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2018 08:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-07-2018

Ամերիկացի սիոնիստ դրամատերը կանխատեսել է, որ մինչև 2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական հաջորդ ընտրությունները Դոնալդ Թրամփը իշխանության ղեկին չի լինելու:

Ֆարս

Սորոսը կանխատեսել է Թրամփի պաշտոնազրկումը

 

Ամերիկացի սիոնիստ դրամատերը կանխատեսել է, որ մինչև 2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական հաջորդ ընտրությունները Դոնալդ Թրամփը իշխանության ղեկին չի լինելու:

Հունգարական ծագում ունեցող ամերիկացի սիոնիստ միլիարդատեր Ջորջ Սորոսը մի առ ժամանակ առաջ, Եվրոպայում տարեկան նստաշրջաններից մեկին առընթեր կանխատեսել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում կպաշտոնազրկվի:

Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթն այս շաբաթ տպագրեց Մայքըլ Շտայնբերգերի գրչին պատկանող «Լիբերալ-ժողովրդավարության վրա Ջորջ Սորոսի մեծ գրազը» խորագրով հոդվածը:

Այս հոդվածը նկարագրում է անցած մայիս ամսվա վերջին երեքշաբթի օրերից մեկի առավոտյան Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդում Ջորջ Սորոսի ներկայությունն ու բանախոսությունը և ապա նրա հետ զրույցի նստելով փորձում է ԱՄՆ-ի ներկա իրավիճակի ու Սպիտակ տնում Դոնալդ Թրամփի ներկայության կապակցությամբ այս միլիարդատիրոջ տեսակետներից դրական պատկեր ուրվագծել:

Այս տարվա գարնանը Փարիզում գումարված Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի տարեկան նստաշրջանը գլխավորապես հատկացված էր Եվրոպայի տնտեսական հեռանկարին, բայց Սորոսը «ԵՄ-ի պահպանմանն ուղղված ջանքը» խորագրով ելույթի նախորդ գիշերը «Նյու Յորք Թայմզ»-ին տված հարցազրույցում  նաև անդրադարձել է Սպիտակ տնում Դոնալդ Թրամփի ներկայությանը, որտեղ նաև ուշագրավ մատնանշումներ կան:

Սորոսը 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ավելի քան 25 միլիոն դոլար օժանդակություն կատարեց դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբին ու թեև հենց այդ ժամանակ էլ չեր բացառում Թրամփի նման դեմքի երևան գալը, սակայն երբ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվեց, շատերի նման նա էլ այդ կապակցությամբ զարմանք հայտնեց:

Հունգարացի այս միլիարդատերն այս հարցազրույցում ասել է. «Ես շատ էի վախենում նրանից, որ Թրամփն իր եսապաշտությամբ տարվելու փոխարեն կարող է աշխարհը դեպի կործանում տանել, բայց հիմա ուրախ եմ, որ ԱՄՆ նախագահի եսապաշտությունը պատճառ է դարձել, որ նա Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության մեջ մտնի»:

«Իմ համոզմամբ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման պատճառով միջուկային պատերազմի վտանգը խիստ նվազել է և սա մեծ անդորր է պատճառում»,-հավելել է Սորոսը:

Ամերիկացի սիոնիստ դրամատերն ասել է. «Թրամփը ցանկանում է մաֆիոզ ի երկիր ստեղծել, բայց դա նրան չի հաջողվելու քանի որ ամերիկյան կառույցները, սահմանադրությունն ու քաղաքացիական հասարակությունը դա նրան թույլ չեն տա»:

Նա ԱՄՆ-ի նախագահի «լիարժեքորեն ժամանակավոր երևույթ» է բնորոշել, որը 2020 թվականին և նույնիսկ դրանից շատ ավելի շուտ չքանալու է:

Սորոսը նաև կանխատեսել է, որ 2018 թվականի Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում դեմոկրատականները կտրուկ հաղթանակ են արձանագրելու:

Սորոսը վերջում եզրակացրել է, որ Թրամփի ապագա ճակատագրի մասին իր բոլոր կանխատեսումների իրագործման ուղղությամբ գործադրելու է իր ամբողջ ջանքը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրությունների սեմին Սորոսի հիմնադրամն առնվազն 15 միլիոն դոլար հատկացրել է դեմոկրատական թեկնածուների  քարոզարշավին:

 

Արմենպրես

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է  Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Միրզոյանն ասել է, որ զգալի տեղաշարժեր արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունից և հեղափոխությունից հետո չեն ակնկալվում: «Ակնկալվում են որոշակի սրբագրումներ Արևմուտքի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և բազմաթիվ այլ գործընկերների հետ:  Մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները, որովհետև կարծում ենք՝ կա հսկայական պոտենցիալ, որը, ցավոք սրտի, իրացված չէ, և ժամանակը նոր պահանջներ է դնում, մասնավորապես Սիլիկոնային հովտի հետ կապված, և այս ամենը  ոչ մի կերպ պետք  չէ դիտարկել որպես Հայաստանի այլ գործընկերների և դաշնակիցների հետ ունեցած հարաբերությունների հաշվին արվող խորացում»,- ընդգծել է առաջին փոխվարչապետը:

Կադրային փոփոխություններից խոսելով՝ Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ սերնդափոխություն պետք է լինի: «Չի կարելի անվերջ հղում անել փորձի վրա»,- նշել է նա:

ԱԱԾ բացահայտումների մասին հարցին էլ Միրզոյանը պատասխանել է, որ որևէ կերպ նպատակ դրված չէ օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նպատակներով: «Մենք մեղավոր չենք, որ բացահայտումների 99 տոկոսը վերաբերվում է կոնկրետ քաղաքական ուժին: Մենք ասել ենք, որ քաղաքական վենդետա չի լինելու և այդպես էլ շարունակում ենք»,-վստահեցրել է Միրզոյանը՝ հավելելով, որ  սկսված գործը հասցվելու է ավարտին: «Որևէ ուժ չի կարող կանգնել  ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների ցանկության դեմ, ինչ ռեսուրս էլ, որ ունենա: Մենք դուխով ենք»,-եզրափակել է Արարատ Միրզոյանը:

 

Հրապարակ

ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մոտ 50 նախագահ է ժամանելու, որտե՞ղ են տեղավորելու նրանց

 

«Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 անդամ): Երևանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլինի ավելի քան 600 լրագրող: Նախատեսված է մոտ 50 նախագահի այցելություն մեր երկիր, մինչդեռ մեր հյուրանոցներում այդքան նախագահական համարներ չկան, հետևաբար՝ խնդիր է, թե ինչպես են տեղավորելու բարձրաստիճան հյուրերին:

Նախագահների հետ, բնականաբար, մեծաքանակ պատվիրակություններ կժամանեն՝ նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, թիկնապահներ: «Սա շատ կարևոր միջոցառում է, պետք է լրջորեն նախապատրաստվել, Հայաստանում երբևէ այդքան նախագահ չի հյուրընկալվել, ամենաշատը 5 նախագահ է եկել, ընդամենը մի Պուտին է գալիս, ամբողջ Երևանը կաթվածահար է լինում, ինչպես պետք է լինի հոկտեմբերին, դժվար է պատկերացնել:

Սա շատ կարևոր միջոցառում է»,- ասաց մեր աղբյուրը:

Գագաթնաժողովի հետ կապված մյուս խնդիրն էլ այն է, որ դրա պատրաստությունները սկսել են նախորդ իշխանությունները, և հյուրերի հետ պայմանավորվածություններ կան, որ ձեռք են բերել նախկին պաշտոնյաները, ու հիմա հարց է՝ կմասնակցեն նրանք, թե ոչ»,-գրում է թերթը: