Պուտին.«Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանումը մեծ նշանակություն ունի»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունից Վաշինգտոնի դուրս գալը Դոնալդ Թրամփի կառավարության սխալ քայլերից էր և Վաշինգտոնի բացակայությամբ, այս համաձայնության պահպանումը մեծ նշանակություն ունի»:
Պուտինն ասել է.«Ներկա դրությամբ այս համաձայնության պահպանումը և Միջին Արևելքի արդեն անկառավարելի դարձած լարվածությունների ընդլայնման կանխումը մեծ նշանակություն ունեն»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտորեն խոսել է միջազգային խնդիրների, այդ թվում՝ միջուկային համաձայնության վերաբերյալ իր հայացքների մասին և վճռականորեն դեմ է արտահայտվել ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման կապակցությամբ: ՌԴ-ն երկխոսությունը համարում է ճգնաժամերի լուծման ամենանպաստավոր տարբերակը և համոզված է, որ միջազգային խնդիրների մեծ մասը հնարավոր է կարգավորել երկխոսության ճանապարհով:
ՌԴ-ի նախագահը Միջին Արևելքի տարածաշրջանում խաղաղության պահպանման ու անկառավարելի քայլերի կանխարգելման համար անհրաժեշտ է համարել Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանումը: ՌԴ-ն բազմիցս դեմ է արտահատվել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քային և այն բնութագրել է որպես սխալ քայլ, ինչի հետևանքները պետք է կրի ԱՄՆ-ն և ոչ թե Իրանն ու միջազգային հանրությունը:
Այս դիրքորոշումները ուղեկցվել են ՌԴ-ի կոմից գործնական քայլերով: Վերջերս Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդականի ՌԴ կատարած այցի ընթացքում Մոսկվան 50 մլրդ. դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Իրանի հետ: ՌԴ-ն ոչ միայն քաղաքական դիրքորոշումների հարցով, այլև առևտրափոխանակումների ոլորտում էլ է մարտահրավեր նետում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քային: ԵՄ-ն էլ նույնպես ձգտում է երաշխիքներ տալ Իրանին, որպեսզի այս երկրին քաջալերի հավատարիմ մնալ միջուկային համաձայնությանը:
ՌԴ-ն ու միջազգային հանրությունը լուրջ քայլեր են ձեռնարկում ՀԳՀԾ-ի պահպանման համար և շեշտում են, որ հակաիրանական քայլերի գործադրման մեջ չեն ընկերակցելու ԱՄՆ-ին: Միջազգային հանրության համար ՀԳՀԾ-ն ավելի մեծ նշանակություն ունի քան ինչ-որ զգայուն հարցի լուծումը: Այս միջազգային համաձայնությունը ռազմական միջոցների կիրառման դեմ քաղաքական երկխոսությունների տարած հաղթանակի խորհրդանիշն է, ինչը պետք է օրինակ ծառայի բոլոր ժամանակաշրջաններում քաղաքական ճգնաժամերի կարգավորման համար:
Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետներից Քրիստիան Վիփրֆորդն ասում է.«ԱՄՆ-ն դուրս է եկել Փարիզի բնակլիմայական համաձայնագրից, բայց մյուս երկրները դեռևս հավատարիմ են այս համաձայնագրին: Հետևաբար Վաշինգտոնը ինքն իրեն մեկուսացրել է: Այս խնդիրը կարող է առաջանալ նաև ՀԳՀԾ-ի դեպքում»:
Մինչ այժմ Չինաստանը, ՌԴ-ն և Հնդկաստանը բացահայտորեն ընդդիմացել են ԱՄՆ-ին և հայտարարել են, որ ոչ թե դոլարով, այլ իրենց ազգային արժույթներով կշարունակեն առևտրական գործարքները ԻԻՀ-ի հետ: ՀԳՀԾ-ի պահպանումը դարձել է վերոնշյալ երկրների ու ԵՄ-ի գերակայությունը: Դոնալդ Թրամփի կառավարության անհեռատեսական դիրքորոշումների և դրանց նկատմամբ այլ երկրների հակառակությամբ ԱՄՆ-ն Իրանի հարցում ոչ միայն չի հասնի իր ցանկալի արդյունքներին, այլև օրըսօրե ավելի կմեկուսանա: