Մամուլի տեսություն 21-07-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95870-Մամուլի_տեսություն_21_07_2017
Էլիտայի՝ Հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան շարժառիթներ: Դրանցից ամենակարևորը հայրենասիրությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2018 08:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-07-2017

Էլիտայի՝ Հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան շարժառիթներ: Դրանցից ամենակարևորը հայրենասիրությունն է:

Ալիք

Դոկտ. Կարեն Խանլարյան. «Էլիտայի վերադարձի համար անհրաժեշտ է զարգացնել նրանց հայրենասիրությունը»

 

Էլիտայի՝ Հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան շարժառիթներ: Դրանցից ամենակարևորը հայրենասիրությունն է:

Այս մասին «Խանե-ե մելլաթ» լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը:

«Էլիտայի՝ Հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ է նրանց մոտ ուժեղացնել հայրենասիրությունը: Քանի դեռ նրանց մոտ չի զարգացել այդ զգացողությունը, չպետք է ակնկալել, որ նրանք կը վերադառնան Հայրենիք ու կը ծառայեն ժողովրդին»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ եթե արտասահմանում սովորող ուսանողների մոտ զարգանա հայրենասիրության զգացողությունը, նրանք երկիր վերադառնալու համար նյութական շարժառիթների կարիքը չեն ունենա:

«Կան բազմաթիվ երկրներ, որոնք որոշակի ժամանակահատվածում ֆինանսա-տնտեսական խնդիրներ են ունեցել: Նրանց ուսանողներն ու էլիտան, սակայն, բացառապես ձգտել են ծառայելու երկրի առաջադիմությանը՝ աչքաթող անելով ֆինանսական առավել լավ պայմանները: Մնալով Հայրենիքում, նրանք նպաստել են իրենց երկրի բարգավաճմանը»,- ասել է դոկտ. Խանլարյանը:

Ըստ նրա էլիտայի՝ Հայրենիք վերադարձի համար կարևորագույն գործոնը հայրենասիրությունն է, իսկ մնացյալ չափորոշիչները նվազ կարևոր են:

Ըստ նրա՝ թեև այսօր երկրում էլիտայի համար աշխատանքի ընդունվելու և եկամտի առումով չկան իդեալական պայմաններ, այդուհանդերձ, կան բազմաթիվ էլիտ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնել երկրի առաջադիմությանը:

Նա պետական համապատասխան մարմիններին կոչ է արել զբաղվել մշակութային-դաստիրակչական աշխատանքով, որպեսզի ուսանողության մոտ վերանա այն մտայնությունը, թե Իրանում բացակայում են առաջադիմության համար անհրաժեշտ պայմաններ և ջանք չխնայեն նրանց մասնագիտական տարբեր բնագավառների աշխատանքներում ներգրավելու գործում, որպեսզի նրանք ավելի հզոր շարժառիթներ ունենան հասարակությանը ծառայելու համար:

 

 

Էբթեքար

Իսրայելը շարունակում է ընթանալ ճգնաժամ հարուցելու ուղղությամբ

 

Իսրայելի խորհրդարանը հինգշաբթի օրը և Պաղեստինի բռնազավթման 70-ամյակի հետ միաժամանակ վավերացրեց «Հրեական պետություն-ժողովուրդ» աղմկահարույց օրենքը: Այս օրենքը, որ ավելի վաղ լայն հակառակության էր արժանացել նույնիսկ Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների կողմից Իսրայելը ներկայացնում է, որպես «Հրեական պետություն-ժողովուրդ» և եբրայերենը ճանաչում է, որպես զավթված տարածքներում միակ պաշտոնական լեզուն: Օրենքում ասված է, որ Պաղեստինի տարածքում հրեաների արմատներն Իսրայելի ազգային շահերի բաղադրիչ տարրն են և կառավարությունը պարտավոր է այդ շահերի իրագործման ու պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ ռազմավարություն որդեգրել: Միևնույն ժամանակ այս օրենքի համաձայն Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք է ճանաչվել և նկատի է առնվել հրեաների համար մասնավոր վայրերի կառուցումը:

Օրենքի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Եմ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին: Աշխարհում լուրջ արձագանք գտած այս օրենքի վավերացման հետ միաժամանակ  Իսրայելի ռեժիմի նախագահ Ռուվեն Ռիվլինն էլ քննադատելով այդ օրենքը հայտարարել է, որ դա աշխարհի բոլոր հրեաների վնասին է լինելու: Ռիվլինն ընդգծել է, որ այդ օրենքը Իսրայելի թշնամիների ձեռքին զենք կդառնա և ազգային խտրականության պաշտպանումը կարող է հետագային վնասել Իսրայելին: Նա հավատացած է, որ այս օրենքի համաձայն արևելքցի հրեաներն ու ուղղափառ հրեաներն առանձին կյանք են վարելու, ինչը չի համապատասխանում Սիոնիզմի իդեալներին: Այս շրջագծում և նկատի առնելով օրենքի հետ Իսրայելի խորհրդարանի պատգամավորների հակառակությունն ու նաև Սիոնիստական ռեժիմի նախագահի ու գլխավոր դատախազի հնչեցրած քննադատությունները, կրճատվեցին հրեական երկրի մասին օրենքի որոշ կետերը, այդուհանդերձ դիտորդներն ու քննադատները դեռ շարունակում են պնդել, որ այս օրենքը համարվում է Իսրայելում ժողովրդավարության վախճանը:

Ընդհանուր առմամբ իր էության, կառույցի, բնակչության, մշակույթի ու աշխարհագրական ելակետի տեսակետից Իսրայելի իշխանությունը կապված է ճգնաժամին: Սիոնիստական ռեժիմի պատմության ընթացքում ճգնաժամը զավթված տարածքներում բնակվող հրեաների միջև  միատարրության ստեղծման միջոց է ծառայեցվել և այսօր էլ Բենյամին Նեթանյահուի գլխավորած Լիկուդ կուսակցությունը տարիներ է ինչ սպառնալիքների ու ճգնաժամերի շուրջ մանևր կատարելով կարողացել է հաղթել ընտրություններում ու տիրանալ իշխանությանը: Այսպիսով շատ վերլուծաբանների համոզմամբ «Հրեական պետություն-ժողովուրդ» օրինագծի վավերացումը և դրան զուգահեռ Դողսը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն և արևելյան Ղոդսի մուսուլմանների իրավունքների ոտնահարումը  տարածաշրջանում մի նոր ճգնաժամի ու բախման նախաբանն են համարվում: 

 

Քեյհան

Ֆուայի ու Քաֆարիայի շիաները քաղեցին 3-ամյա դիմադրության պտուղը

 

2015 թվականին 40 հազար բնակչությամբ Սիրիայի Ֆուա և Քաֆարիա շիաբնակ ավանները հայտնվեցին ահաբեկչական թաքֆիրական խմբերի լիարժեք պաշարման մեջ: Վերջին երեք տարիների ընթացքում այս երկու քաղաքավանները դարձան դիմադրության ու տոկունության խորհրդանիշ և  այդ պատճառով էլ ահաբեկիչներն իրենց ամբողջ ջանքը գործադրեցին փշրելու համար այս սրբազան դիմադրությունը: Ահաբեկիչների միջազգային ու տարածաշրջանային աջակիցների կողմից նվիրված զինասարքերի միջոցով հարյուրավոր հարձակումներ իրականացվեցին այս ավանների բնակիչների դեմ: Այս երկու քաղաքավանների մերձակայքում տեղակայված ահաբեկչական խմբերը  շարունակ մեծ տրամաչափի զենքերով, այդ թվում հրթիռներով, հրետանիով ու նաև դիպուկահարներով թիրախ էին դարձնում այս քաղաքավանների բնակիչներին, որի հետևանքով նահատակվեց 1923 և վիրավորվեց 3868  մարդ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ էին: Անցած երեք տարիների ընթացքում Ֆուա և Քաֆարիա քաղաքավանները զրկված էին ջրից, էլեկտրականությունից ու սննդից, նաև դեղորայքից ու առողջապահական սարքավորումներից: Հաղորդումների համաձայն քաղաքի բնակիչները եփել ծառերի տերևներն ու դրանով են սնվել:

Ի վերջո երեք տարվա դիմադրությունից հետո այս հզոր ու դիմադրող ժողովուրդը ճաշակեց աստվածային հաղթանակի պտուղը և չորեքշաբթի օրվանից սկսված Ֆուաում ու Քաֆարիայում մնացած քաղաքացիների վերջին խմբի հեռացման գործողությունը հինգշաբթի օրը հասավ ավարտին: Նրանք հեռացան իրենց տարածքներից իրենց հետ տանելով տնտեսական ու մարդկային ամենածանր պայմաններում ու շարունակական սպառնալիքի ներքո ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի դիմաց երեքամյա համառ դիմադրության հուշերը:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ Դարաայի ազատագրմամբ և Ֆուայի ու Քաֆարիայի բնակիչների շրջափակումից դուրս գալով այս պահին Սիրիայի բանակի ուշադրությունը լիարժեքորեն կենտրոնացվելու է բռնազավթված Գոլանի ու Ղանթիրայի վրա:

 

Ժամանակ

Տարոն Աճեմօղլուն իր ծառայությունները Հայաստանին գնահատել է $300 հազար. Ո՞վ կվճարի այդ գումարը

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում:

Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու։ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար։

Նույն տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությունում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ է, որ այդ գումարը Աճեմօղլուին չի վճարվելու բյուջեից։ Եվ եթե որոշում կայացվի ընդունել նրա պայմանը, ապա վճարումը կատարվելու է մասնավոր սեկտորից։ Նույնիսկ արդեն թեկնածուներ կան, մասնավորապես՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ, գործարար-բարերար Ռուբեն Վարդանյանը։

Նշենք, որ Աճեմօղլուին դեռևս մայիսին Հայաստան էր հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և հրավերն ընդունվել էր»։