Իսլամական համակարգում դիվանագիտական թույլատրելի և անթույլատրելի խնդիրները Իրանի մեծարգո առաջնորդի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95892-Իսլամական_համակարգում_դիվանագիտական_թույլատրելի_և_անթույլատրելի_խնդիրները_Իրանի_մեծարգո_առաջնորդի_տեսանկյունից
Շաբաթ առավոտյան դեսպանների, հավատարմատարների ու ԱԳ նախարարության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին արտաքին քաղաքականության հիմնական նպատակն է համարել ազգային շահերի ապահովումն են պահպանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2018 14:53 Asia/Tehran
  • Իսլամական համակարգում դիվանագիտական թույլատրելի և անթույլատրելի խնդիրները Իրանի մեծարգո առաջնորդի տեսանկյունից

Շաբաթ առավոտյան դեսպանների, հավատարմատարների ու ԱԳ նախարարության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին արտաքին քաղաքականության հիմնական նպատակն է համարել ազգային շահերի ապահովումն են պահպանումը:

Այաթոլահ Խամենեյին հավելել է.«Հեղափոխական հոգով, խելամիտ ու նպատակասլաց դիվանագիտությամբ հնարավոր է ընդլայնել արտաքին հարաբերությունները և համակարգի ուժի տարրերը դարձնել հիմք քաղաքական ու դիվանագիտական ձեռքբերումների համար: Դիվանագիտությունը ուժեղ գործիքներից մեկն է, որը իր արդյունավետությունը ապացուցել է զգայուն իրավիճակներում Իրանի ժողովրդի արդար իրավունքները պաշտպանելու հարցում»:

Մեծարգո առաջնորդը անդրադարձել է նախագահ Ռոհանիի խոսքին՝ Եվրոպա կատարած այցի ընթացքում.«Եթե Իրանի նավթը չարտահանվի, ապա տարածաշրջանի ոչ մի երկրների նավթը չի արտահանվի», ինչը մեծարգո առաջնորդի կողմից պարզ ու թափանցիկ նմուշ է այս ոլորտում: Այնպես որ մեծարգո առաջնորդը նախագահի խոսքերը համարել է կարևոր և համակարգի քաղաքականություններն ու ռազմավարությունը բացահայտող խոսքեր և հավելել է. «ԱԳ նախարարության պարտականությունն է լրջորեն հետևել նախագահի այս կարգի դիրքորոշումներին»:

Թույլատրելի և անթույլատրեի հարցերի ուղղությամբ ջանքեր գործադրելը կարող է կարևոր դեր ունենալ թշնամիների սադրանքների ու ճնշումների չեզոքացման գործում: Կասկած չկա, որ Իսլամական հանրապետության համակարգը ձևավորվել է անկախության, արժանապատվության ու արդարատենչության և ցանկացած ուժի, բռնության ու ագրեսիայի մերծման ու այդ կարգի սկզբունքների ու արժեքների հիմունքով: Այս առումով գաղափարախոսությունը, կրոնական ու իսլամական արժեքները Իրանի արտաքին քաղաքականության անբաժանելի մասն են համարվում: Փաստորեն դա ժողովրդի ինքնությունն է: Հետևաբար դիվանագիտության պատնեշի զգայնությունները անկասկած պակաս չեն թշնամու դեմ դիմակայելու այլ բնագավառներից»:

Ակնհայտ է, որ դիվանագիտության մեքենայի հաջողության համար անհրաժեշտ են այնպիսի գործոններ ինչպիսիք են հեղափոխական ոգի և հավատարմություն հեղափոխական արժեքների նկատմամբ: Իրանի արտաքին քաղաքականության ցուցանիշներից մեկը ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունն է: Այս կապակցությանբ մեծարգո առաջորդի խոսքը պարզ ու հստակ է: Պարզաբանելով ԻԻՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի խոր թշնամությունը Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ենթադրել, որ ԱՄՆ-ի հետ բանակցելով կամ հարաբերություն հաստատելով կլուծվեն երկրի դժվարությունները բացահայտ սխալ է»: Ահաթոլլահ Խամենեյին հավելել է.«ԱՄՆ-ն իսլամական համակարգի հետ խորքային խնդրի ունի, բացի այդ, շատ երկրներ կան Աֆրիկայում, Ասիայում եւ Լատինական Ամերիկայում, որոնք կապված են Միացյալ Նահանգների հետ, բայց նրանք շարունակում են պայքարել բազմաթիվ խնդիրների հետ: Արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր համարելով չօգտագործված կամ քիչ օգտագործված ներուժի օգագործումը մեծարգո առաջնորդը հավելել է.«Եվրոպացիների հետ բանակցությունները չպետք է դադարեցնել, բայց նաև չպետք է անգործ նստել ու սպասել Եվրոպայի փաթեթին, այլ պետք է հետևել երկրում անհրաժեշտ բազմաթիվ անելիքներին»: Անկասկած ինչպես մեծարգո առաջնորդն է ասել այս ոլորտում հաջողություն արձանագրելու պայմանը զինված ուժի առկայությունն ու տարածաշրջանում ազդեցիկ ներկայությունն է, ինչը Իրանի անվտանգության և ուժի տարրերից է և երկրի որդեգրած ռազմավարությունների հետևանքն է համարվում: Այս ներկայությունը անշուշտ կարող է աջակցել դիվանագիտությանը: Իրանի մեծարգո առաջնորդի մեկնաբանությամբ, կարևորն այն է, որ ուժի ու հեղնակության ցանկացած տարրը վերածվի քաղաքական ու տնտեսական ձեռքբերման: