ԻԻՀ ԱԳ նախարարն զգուշացրել է Եվրոպային՝ ՀԳՀԾ-ի գործնական պահպանման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95911-ԻԻՀ_ԱԳ_նախարարն_զգուշացրել_է_Եվրոպային_ՀԳՀԾ_ի_գործնական_պահպանման_կապակցությամբ
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարանում ԻԻՀ հիմնադրի իդեալների հետ Իրանի դեսպանների, հավատարմատարների ու ԱԳ նախարարության պատասխանատուների ուխտակցության վերահաստատմանն արարողության ժամանակ ասել է. «Իրանը ՀԳՀԾ-ում երկար չի սպասելու Եվրոպային»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2018 07:18 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարն զգուշացրել է Եվրոպային՝ ՀԳՀԾ-ի գործնական պահպանման կապակցությամբ

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարանում ԻԻՀ հիմնադրի իդեալների հետ Իրանի դեսպանների, հավատարմատարների ու ԱԳ նախարարության պատասխանատուների ուխտակցության վերահաստատմանն արարողության ժամանակ ասել է. «Իրանը ՀԳՀԾ-ում երկար չի սպասելու Եվրոպային»:

 Զարիֆը հստակեցրել է.«Օպերատիվ դաշտում Իրանը Արևմուտքի ու ՀԳՀԾ-ում մնացած մյուս անդամների կողմից բավարար քայլերի ականատես չի եղել»: 

ԻԻՀ ԱԳ նախարարն ու նախարարության պատասխանատուները, նաև արտասահմանում Իրանի դեսպաններն ու ներկայացուցչությունների ղեկավարները շաբաթ առավոտյան հանդիպեցին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի հետ:

Հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Չդադարեցնել եվրոպացիների հետ բանակցությունը, բայց չպետք է սպասել եվրոպական փաթեթին: Պետք է երկրի ներսում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»:

Իրանը մեծ երկիր է, որն ունի հարուստ ռեսուրսներ և տաղանդներ: Իրանը քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ, և տարածաշրջանի ու աշխարհի  շատ երկրների շահերը կախված են Իրանի հետ ուղղակի համագործակցությունից: Եվրամիությունը բացառություն չէ այս կախվածության եւ փոխադարձ շահերի մեջ:

Միացյալ Նահանգները միայն թշնամանքի և կեղծ մեղադրանքների հիման վրա փորձում է պատժամիջոցներ վերադարձնելու միջոցով ավելացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը: Սակայն ԱՄՆ-ն այդ քայլերով վնասվում է գլոբալ ազատ առևտրի և միջազգային հանրության շահերը: 

Այդպիսի պայմաններում պետք է ցույց տալ, որ Ամերիկան չի կարող և չպետք է որոշի մյուսների  փոխարեն և իր որոշումները պարտադրի մյուսներին:

Միջազգային  հարցերի փորձագետ Հասան Լասջերդին կարծում է, որ Եվրոպան ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ը և ամրապնդել իր դիվանագիտությունը: Մյուս  մյուս կողմից, այն բախվում է ԱՄՆ-ի ճնշմանը և չգիտի, թե ինչ պետք է անել:

«Թվում է, թե նրանց նպատակն է վատնել ժամանակը, Իրանին զբաղեցնել  և  շարունակել սահմանափակումները», - ասել է ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Ֆուադ Իզադին:

Իզադին անդրադառնալով Եվրոպացիների կողմից առաջարկված փաթեթի 6-րդ կետին ասել է. «Այս դրույթը շեշտում է Իրանում գործող եվրոպական ընկերությունների բարիացկամությունը: Սակայն մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին մի շարք եվրոպական ընկերություններ հեռացել են կամ փորձում են հեռանալ  Իրանից»:

Ավելի վաղ, «Euronews»ին տված հարցազրույցում, Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել էր, որ կան երկու հատուկ ժամկետներ: «Առաջին ժամկետը օգոստոսին է մեկնարկելու  որում ընդգրված են ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին շարքը, իսկ մյուս ժամկետը նոյեմբերին է որով կսկսվի ԱՄՆ-ի երկրորդ պատժամիջոցների արշավը: Եվ մենք կտեսնենք, թե  Եվրոպան ինչպես է պայքարում դրա դեմ և դրա համապատասխան մենք որոշակի ծրագիր ունենք»-ասել է Զարիֆը:

Ամեն դեպքում Իրանը պատրաստ չէ  ՀԳՀԾ-ի հարցով ենթարկվել ԱՄՆ-ի պահանջներին:

Եվրամիության վերջնական որոշման վերաբերյալ Իրանի արտգործնախարարի ելույթը պետք է համարել նախազգուշացում Եվրոպային:

Եվրոպան պետք է ընդունի, որ Միացյալ Նահանգների ազգային շահը գերակայում են գլոբալ տնտեսության որոշումների կայացման գործընթացի վրա, կամ  գործի քաղաքական և տնտեսական տրամաբանության  վրա: