Մամուլի տեսություն 22-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95922-Մամուլի_տեսություն_22_07_2018
Ամերիկյան մի պարբերաթերթ անդրադառնալով այն կետին, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի գրեթե բոլոր կառավարություններն Իրանում իշխանափոխության են ձգտել, հարցականի տակ է տարել այս ռազմավարության իրագործման հնարավորության կապակցությամբ այդ երկրի ներկա իշխանությունների բոլոր վերլուծությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2018 09:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-07-2018

Ամերիկյան մի պարբերաթերթ անդրադառնալով այն կետին, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի գրեթե բոլոր կառավարություններն Իրանում իշխանափոխության են ձգտել, հարցականի տակ է տարել այս ռազմավարության իրագործման հնարավորության կապակցությամբ այդ երկրի ներկա իշխանությունների բոլոր վերլուծությունները:

Քեյհան

Իրանում իշխանափոխությունն ԱՄՆ բոլոր կառավարությունների ձախողած երազանքը

 

Ամերիկյան մի պարբերաթերթ անդրադառնալով այն կետին, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի գրեթե բոլոր կառավարություններն Իրանում իշխանափոխության են ձգտել, հարցականի տակ է տարել այս ռազմավարության իրագործման հնարավորության կապակցությամբ այդ երկրի ներկա իշխանությունների բոլոր վերլուծությունները:

«Ֆարին Փալիսի»-ն գրում է. «Իրանում իշխանափոխությունը 1979 թվականից ի վեր ԱՄՆ-ի գրեթե բոլոր կառավարությունների ցանկությունն է եղել, ինչը որոշակի չափերով թաքուն է պահվել: Այսօր Թրամփի վարչակազմի պաշտոնատարներն, այդ թվում Ջոն Բոլտոնը, ովքեր մինչև Սպիտակ տանը միանալը պաշտպանում էին իշխանափոխությունը, Իրանում կայունությունը խանգարելու նպատակով առավելագույն ճնշումն են գործադրում այդ երկրի վրա»:

Ամերիկյան պարբերաթերթն անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններին ու իշխանափոխության կոչ անող նրա թուիթերյան վերջին գրառումներին գրել է. «Այդուհանդերձ Իրանի իշխանությունը հակառակ ենթադրության այնքան էլ փխրուն չէ»:

«Ֆարին Փալիսի»-ն մերժել է ԱՄՆ-ի երազանքներն այն մասին, թե Իրանի համակարգը գտնվում է փլուզման սեմին և ընդգծել է. «Երկու գործոններ վկայում են ներկա համակարգի ամրության մասին: Նախ այն որ անցած չորս տասնամյակներում Իրանի իշխանությունն ապացուցել է պատժամիջոցների դիմաց իշխանությունը պահպանելու իր հզորությունը»:

«Մի կողմ թողած երկրորդական պատժամիջոցների հզորությունը, որ թիրախ են դարձնում նավթի արտահանումը, միջազգային առևտուրը և ֆինանսական փոխանակումները, անհավանական է թվում, որ այս նախաձեռնությունները մինչև նախքան միջուկային համաձայնությունը գոյություն ունեցածի չափ ազդեցիկ լինել, քանի որ միջազգային հանրություն այլևս Իրանի դեմ միավորված չէ»,-գրում է «Ֆարին Փալիսի»-ն:

Ամերիկյան պարբերաթերթը հիշեցնում է. «Անհրաժեշտ է ընդգծել, որ Իրանը նույնիսկ 2015 թվականի միջուկային համաձայնությանը նախորդած պատժամիջոցների գագաթնակետում ուրանի հարստացումը չդադարեցրեց: 2012 թվականի այսպես կոչված անդամալույծ դարձնող պատժամիջոցները հարված հասցրեցին Իրանի նավթի արտահանմանն ու ավտոարդյունաբերությանը և խզեցին աշխարհի ֆինանսական համակարգի հետ բոլոր կապերը, սակայն չկարողացան Թեհրանին պարտադրել հրաժարվել իր միջուկային ծրագրից»:

Այս պարբերաթերթն անդրադառնալով երկրորդ գործոնին գրել է. «Թեև վերջին ամիսներում Իրանում բողոքի ակցիաներ եղան, սակայն դրանք տնտեսության, կոռուպցիայի ու ռեսուրսների սխալ տնօրինման կապակցությամբ հանրային բողոքի արտահայտություն պիտի համարել, ոչ թե իշխանափոխության ընդունակություն ունեցող կազմակերպված ընդդիմության»:

 

 

Ջոմհուրի Էսլամի

«Հրեական երկիր» սիոնիստական նախագծի միջազգային դատապարտումը շարունակվում է

 

Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտեց Սիոնիստական ռեժիմում «Հրեական երկիր» օրենքի վավերացումը և հայտարարեց, որ այս օրենքը զավթիչ ռեժիմի ցեղապաշտությունը հիմնավորում է:

«Հրեական երկիր»-ը նախագիծ է, որը հինգշաբթի գիշեր վավերացվեց Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում և օրինական հող է նախապատրաստում զավթված Պաղեստինից արաբների ու հրեաների կրճատման համար:

Սիրիայի պաշտոնական գործակալությունը հաղորդեց, որ Սիրիան ամենախիստ կերպով դատապարտում է այս օրենքը: Օրենք, որն օրինականուցում է այս զավթիչ ռեժիմի գեշությունը, ինչն անգամներ գերազանցում է Հարավաֆրիկայում չեղարկված Ափարթայդի ռեժիմին:

Սիոնիստական այս օրենքը Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելուց բացի ազգային արժեք է համարում հրեական քաղաքավանների ընդլայնումը և ներկա քաղաքավանների ընդլայնման ու նոր քաղաքավանների կառուցման ուղղությամբ քայլ է վերցնում:

Լիբանանի Հեզբոլլահն էլ ընդգծել է, որ «Հրեական երկիր» օրենքի վավերացման նպատակն է պաղեստինցիներին զրկել իրենց հայրենիքը վերադառնալու իրավունքից:

Հեզբոլլահն արաբական ու իսլամական երկրների թույլ դիրքորոշման, նրանցից որոշների արաբ ազատախոհների դեմ անօգուտ պատերազմով զբաղվելու և Իսրայելի բարեկամությունը շահելու համար մրցակցության կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել:

Արաբիայի ԱԳ նախարարության մի պատասխանատու աղբյուր նույնպես դատապարտելով «Հրեական երկիր» կոչվող օրենքի վավերացումը հայտարարեց, որ այդ օրենքը հակասում է միջազգային օրենքներին, միջազգային օրինական սկզբունքներին ու նաև մարդու իրավունքներին:

Դա ի տես այն բանի, որ Արաբիան կուլիսներում լիարժեքորեն պաշտպանում է Իսրայելի դիրքորոշումները և որոշակի ժամանակ է ինչ կապի խողովակներ է հաստատել այդ զավթիչ ռեժիմի հետ, այնպես որ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը մի հարցազրույցի ժամանակ լիովին պաշտպանեց անկախ երկիր ունենալու իսրայելցիների իրավունքը և պախարակեց երկիր կառուցելու Սիոնիստական ռեժիմի միակողմանի քայլերի հանդեպ պաղեստինցիների դիրքորոշումները:

 

Ալիք

Ռուբեն Սաֆրաստյան. «Հայ-իրանական հարաբերությունները շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա»

 

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինտիտուտի տնօրեն, թուրքագետ  Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և նոր իշխանության օրոք շարունակում են այդպիսին  մնալ: Տեղեկացնում է «arminfo.am»-ը:

Մեծ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն փորձում է մեծացնել իր ճնշումները Իրանի վրա: Սակայն թուրքագետը վստահ է, որ երկու երկրների համար էլ ակնհայտ է, որ Իրանը  Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և պետք ԱՄՆ-ն  ձգտի Հայաստանն օգտագործել  հնարավորությունը՝ Իրանի հետ լրացուցիչ իրենց հարցերը կարգավորելու համար:

Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է, որ այդ ամենն Իրանը կը կարողանա կարգավորել:

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա նոր իշխանությունների օրոք այնտեղ առանձնապես նոր նյութ չկա, քանի որ այդ հարաբերությունները կայուն են.«Երկու երկրներն էլ միմյանց համար կարևոր են և այստեղ տեսնում եմ միայն դրական միտումներ,  դրանք կարող են ավելի խորանալ և զարգանալ»,- նշել է Սաֆրաստյանը:

 

 

Tert.am

ԱՄՆ քաղաքականության մեջ միտում է եղել՝ ՀՀ ինքնուրույնությունը չտեսնելն ու չգնահատելը Վիգեն Հովսեփյան

 

 

Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ ամերիկյան հասարակական և քաղաքական կարծիքի որոշ շրջանները մինչև օրս խարխափումների մեջ են, թե ի վերջո Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի հետ քաղաքականության մասով ուր կհասնի:

Նրա դիտարկմամբ՝ դա հասկանալու համար պետք է հիշել, թե Թրամփին ինչ առաջադրանքներով եկավ իր պաշտոնին․Թրամփի համար, նրա կարծիքով, քաղաքականությունը նման է տնտեսության որևէ մի գործարքի, նա, որպես հաջողակ բիզնեսմեն,  կարող է լավ ձևով սակարկել, բանակցել:

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան երկխոսության հնարավոր ազդեցությանը Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վրա, ապա Վիգեն Հովսեփյանի բնորոշմամբ՝  ամերիկյան քաղաքականության մեջ՝ հատկապես վերջին տարիներին ավելի և ավելի շեշտված միտում է եղել՝ Հայաստանի ինքնուրույնությունը չտեսնելն ու չգնահատելը, Հայաստանին «արբանյակային» կարգավիճակ տալը:

«Մեր՝ հայկական կողմի ճիգը շարունակաբար եղել է առանձնացնել Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիր ունեն նաև Հայաստանի հարաբերությունները իր հարևանների, ինչպես օրինակ՝ Իրանի հետ ներկայացնել, բացատրել որ Հայաստանն այդ երկրների հետ ունի շահեր և այդ շահերից ելնելով ՝է իր հարաբերությունները կառուցում և ոչ ի հեճուկս ԱՄՆ-ի շահերի: