Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խոսքերն՝ ուղղված ԱՄՆ-ի պաշտոնյաներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95936-Իրանի_Իսլամական_Հանրապետության_նախագահի_խոսքերն_ուղղված_ԱՄՆ_ի_պաշտոնյաներին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, ասելով որ ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում, իսկ Իրանի արձագանքը ցավալի է լինելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2018 14:02 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խոսքերն՝ ուղղված ԱՄՆ-ի պաշտոնյաներին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, ասելով որ ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում, իսկ Իրանի արձագանքը ցավալի է լինելու:

Կիրակի օրը արտերկրում Իրանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այսօր ԱՄՆ-ի հետ խոսելը  զիջման և Իրանի ժողովրդի ձեռքբերումների կորստից բացի ոչինչ չի նշանակում»:

Թերևս քիչ պատահած կլինի, որ որևէ երկրի առաջնորդ  նման խիստ ու դառն ոճով իր խոսքն ուղղած լինի  Միացյալ Նահանգների նախագահին: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այսօրվա ելույթը Իրանի ժողովրդի խոսքն է: Նրա խոսքը, վկայում է  Իրանի ժողովրդի արժանապատվության և հպարտության մասին: 

ԻԻՀ  նախագահի ելույթը սպառնլիք չէ և նման չէ ԱՄՆ-ի նախագահի կոպիտ խոսքին։ Այդ ելույթը ցույց է տալիս Իրանի մեծ ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունը: Իրանի ժողովուրդը, բազմաթիվ անգամներ մասնակցելով ընտրություններին, ԱՄՆ-ին ցույց է տվել երկրում տիրող ժողովրդավարությունը և անկախությունը: ԻԻՀ նախագահի ելույթը  պետք է լուրջ զգուշացում համարել որն  ուղղված աշխարհի բոլոր անկախ ժողովուրդներին: Ռոհանին իր ելույթում ասել է. «Միացյալ Նահանգների ներկայիս կառավարության պաշտոնատարների  քայլերը մեծ վտանգ է առաջացրել աշխարհի համար»։ 

ԻԻՀ նախագահն ասել է.«Մինչ այժմ, սիոնիստները և ԱՄՆ կառավարությունը այսպես բացահայտ չեին խոստովանել, որ չեն ճանաչում Պաղեստինի  պետությունը կամ Ղոդսը չի պատկանում մուսուլմաններին»:

Նա ասել է. «Այսօր ԱՄՆ-ի կառավարությունը հստակորեն անտեսում է մուսուլմանների արժանապատվությունը և պայքարում է մուսուլմանների սրբավայրը համարվող  Ղոդսի դեմ»:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը երկար անցյալ ունի, բայց այդ ոլորտներից ոչ մեկում ԱՄՆ-ն չի կարողացել հաջողության հասնել: Այն, ինչը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրանից առաջ նախագահները երբևէ չհասկացան Իրանի ժողովրդի մասին, այն է, որ Իրանի ժողովուրդը թշնամիների դիմաց պահպանում է իր միասնությունը: Հետևաբար Իրանի ժողովուրդը պաշտպանելու է համակարգն ու երկրի ամբողջականությունը:  Իրանի իսլամական  հեղափոխության սկզբից ի վեր Իրանի ժողովուրդը դիմակայել է բոլոր դավադրություններին և Միացյալ Նահանգներին հասկացրել է, որ պետք է Իրանի ժողովրդի հետ խոսելիս ճանաչի նրա դիրքն ու արժանապատվությունը:

ԻԻՀ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի պատմական, հին և հեղափոխական ժողովուրդը երբեք չի հանձնվի բռնապետ, բարոյականություից զուրկ, ստախոս և քաղաքականություն չհասկացող և իր ժողովրդին ու կառավարությանը խաբող մեկ անձի քմահաճություններին: