Մամուլի տեսություն 23-07-2018
Շրջափակումը գեշ ու մարդկայնությունից հեռու երևույթ է և համարվում է այն մտածողության արգասիքը, որ բարոյականությունը զանց առնելով նյութական զարգացման դասեր է տվել: Հենց այնպես որ պատերազմն էլ գեշ ու պախարակելի երևույթ է:
Ջավան
Հավատանք, որ դա ծառայում է մեզ
Շրջափակումը գեշ ու մարդկայնությունից հեռու երևույթ է և համարվում է այն մտածողության արգասիքը, որ բարոյականությունը զանց առնելով նյութական զարգացման դասեր է տվել: Հենց այնպես որ պատերազմն էլ գեշ ու պախարակելի երևույթ է: Սակայն տնավեր պատերազմում մենք այնպիսի աստիճան նվաճեցինք, որ Էմամը ռազմաճակատը համալսարան, իսկ պատերազմը բարիք անվանելով, ասաց. «Մենք ամեն օր պատերազմում մի բարիք ենք ունեցել ու բոլոր ասպարեզներում դրանից շահել ենք»:
Ինչ դիտանկյունից էլ, որ նայում ենք ԱՄՆ-ի գործող իշխանավորների դիրքորոշումներին ու քայլերին զգում ենք, որ նրանք առաքելություն ունեն ապացուցել ԻԻՀ-ի 40-ամյա իրավացիությունը: Զգում ենք, որ նրանց առաքելություն ունեն հեղինակություն փոխանցելու ԻԻՀ-ի տրամաբանությանը, որն ԱՄՆ-ի նախկին իշխանավորների օրոք ովքեր սուրը փոխարինել էին բամբակով, հայտնվել էր վտանգի ներքո: Հետզհետե այն տպավորություն էր ստեղծվում, որ Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում դահիճի ու զոհի տեղերը փոխվում են, բայց Թրամփն առաքելություն ունի ամեն ինչն իր տեղը դնել: Ուշադրություն դարձրեք Էմամի ու մեծարգո առաջնորդի արտահայտություններին և ԱՄՆ-ի մասին նրանց ներկայացրած մեկնաբանությանը և այդ դիրքորոշումները գործնական դաշտում համապատասխանեցրեք ԱՄՆ-ի գործող վարչակազմի պահվածքի հետ: Արդյոք չենք նկատում թե նրանք ինչպե՞ս են ապացույցներ ստեղծում ԻԻՀ-ի հավակնությունների համար: Մենք հավակնում էինք, որ նրանց էությունը համապատասխանում է տիրակալ համակարգին ու աշխարհին տիրում է անտառի օրենքը: Թրամփը ոտնահարելով ԱՄՆ-ի պետայրերի դրած ստորագրությունը և հեծնելով ստին ու չափազանցության ապացուցեց այդ հավակնության իրավացիությունը:
Մենք հավատացած էինք, որ ԱՄՆ-ն աշխարհում ժողովրդավարության չի ձգտում, այլ իր շահը տեսնում է բռնակալներին աջակցություն ցուցաբերելու մեջ ու այսօր հետադեմ բռնակալների հետ միլիարդավոր դոլար արժողությամբ պայմանագրերը դա ապացուցում են:
Մենք ասում էինք, որ Պաղեստինի հարցում անկողմնակալ միջնորդ չէ և դա ապացուցեց իր դեսպանատունը Ղոդս փոխադրելով ու «Հրեական պետություն» կոչվող օրենքը վավերացնելով:
Մենք հավակնում էինք, որ ԱՄՆ-ի իշխանավորները տրամաբանությանը, իրավունքին ու բարոյականությանը չեն հետևում , իսկ բացահայտ ստերով Չինաստանի, Եվրոպայի, Կանադայի ու Մեքսիկայի դեմ առևտրական պատերազմը դա ապացուցեց:
Մենք ասում էինք, որ միջազգային օրենքներն ու կառույցները տիրակալությանը համակարգի միջոցներ են ու մինչ այն ժամանակ են հարգելի երբ ծառայում են նրանց: ՀԳՀԾ-ից, ՅՈՒԵՍԿՕ-ից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ու Փարիզյան պայմանագրից հեռանալով Թրամփը դա ապացուցեց:
Այս գրության սկզբում ասացինք, որ շրջափակումը շատ գեշ է, բայց ընդունենք, որ Իրանի պես նավթային երկիրը տառապում է «ստեղծարարական ծուլությամբ» ու անցյալի փորձը մեզ ապացուցել է, որ մեր ստեղծարարությունը երևան է գալիս ծանր օրերին:
Քեյհան
Վաշինգտոնը աղավաղված տեղեկություններ հրապարակելով ցանկանում է անհանդարտություն առաջացնել Իրանում
«Ռոյտերզ»-ը կիրակի առավոտյան տեղեկացրեց ԱՄՆ-ի կառավարության մեջ մի նախագծի ակտիվացման մասին, որի նպատակն է ԻԻՀ-ի մասին տեղեկությունների նպատակաուղղված աղավաղմամբ անհանդարտություն առաջացնել Իրանում:
Հիշյալ լրատվական գործակալությունը գրեց. «Ամերիկացի տեղյակ պաշտոնատարներ ասում են, որ Թրամփի վարչակազմը սկսել է ելույթների ու առցանց ուղերձների մի տարափ, որի նպատակն է անհանդարտություն ստեղծել և Իրանի վրա ճնշում գործադրել, որպեսզի այդ երկիրը դադարեցնի իր միջուկային ծրագիրն ու նաև աշխարհազորային խմբերին ցուցաբերվող աջակցությունը»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ու ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնի աջակցությամբ սկսված այս արշավն աշխատում է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման ու տնտեսական ճնշումների խստացմանն ուղղված ջանքերին զուգահեռ:
«Ռոյտերզ»-ի ընդգծմամբ այս արշավը սխալ, հաճախ չափազանցված ու երբեմն պաշտոնական տեղեկատվությանը հակասող տեղեկություններ տարածելով նպատակ ունի խեղաթյուրել ԻԻՀ-ի պատասխանատուների դիմագիծը:
Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, որ դեռ վաղ է ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի տեղեկատվական արշավի արդյունքների մասին գնահատում տալ:
«Ռոյտերզ»-ն իր հաղորդման վերջում գրում է, որ ամերիկացի որոշ պաշտոնատարներ ու փորձագետներ ազդարարել են, Վաշինգտոնի կողմից նման կողմնորոշման ընդունումն Իրանին առաջնորդում է դեռ առավել գրոհային արտաքին քաղաքականության որդեգրում և մեծացնում է լարվածության սրման հավանականությունը:
Ալիք
200 մլն դոլարի տրամադրած զինամթերքի մեջ կան զենքեր, որ ՌԴ սպառազինության մեջ չկան. Տոնոյան
Հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունները նույնիսկ պայմանագրերով են ամրագրված: Այս մասին Շիրակի Փանիկ գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան։
Չնայած դրան ՀՀ ՊՆ չի բացառում հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը։ «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրաիրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»,-նշեց նախարարը՝ փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների:
Դավիթ Տոնոյանը նաև տեղեկացրեց՝ ՌԴ կողմից Հայաստանին 200 մլն դոլարի վարկային ծրագրով մատակարարվող զենքն ամբողջությամբ տրամադրվել է: «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,-հավելեց նախարարը:
Արմենիա Սպուտնիկ
Հայ գիտնականները փորձարկում են դիպուկահարների կրակի դեմ զրահաբաճկոնը
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը շարունակում է զրահաբաճկոնի փորձարկումները կրակի դեմ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ինստիտուտի (Հայաստանի ԳԱԱ) տնօրեն Տիգրան Զաքարյանը։ Զրահաբաճկոնն անցել է հրաձգային փորձարկումներ՝ հինգ մետրից այն դիմացել է Դրագունովի դիպուկահարային հրացանից կրակոցին։
«Առայժմ համաձայնագրեր չեն կնքվել պաշտպանության նախարարության հետ, բայց փորձարկումները շարունակվում են։ Եթե խոսքը գնա նոր սերիական արտադրության մասին, ապա անհրաժեշտ կլինեն նոր հետազոտություններ՝ թերությունները հաղթահարելու համար», — հավելեց նա։
Բացի այդ, ինստիտուտը կազմում է ռադիոլոկացիոն կայանի մոդել՝ արագ սկանավորման նոր ռադարով։
«Հիմա մենք կազմում ենք դրա դիզայնը, իսկ գալիք տարի, հնարավոր է, կհավաքենք նախատիպը», — հայտարարեց Զաքարյանը
Հասկանալի պատճառներով՝ ավելի լավ է այս նախագծերի մասին քիչ բան պատմել, քան ամեն ինչ ասել։ Կարելի է հուսալ, որ մեկ-երկու տարի անց այս նախագծերը կվերածվեն պատրաստի սպառազինության և կհամալրեն զինված ուժերը, հավելեց նա։
Զրահաբաճկոնի մոդելը ցուցադրվել է Երևանում 2018թ-ի մարտին ArmHiTec ցուցահանդեսում։