Պոմպեոյի հակաիրանական ներկայացումը՝ Ռոհանիի դիվանագիտական ելույթի ֆոնին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին անգամ հակաիրանական դիրքորոշման շրջանակում նծել է, որ Իրանի իսլամական հանրապետությանը «կատարյալ հակաարևմուտք» է: Նա ասել է.«Սպիտակ Տունը այլ երկրների հետ համագործակցելու շրջանակում Իրանի նավթի վաճառքը զրոյի հասցնելու քաղաքականություն է վարում»:
Մայք Պոմպեոն կիրակի օրը ԱՄՆ ժամանակի նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվան գրադարանում Իրանի իսլամական հանրապետության փոքրափիվ ընդդիմադիրների ներկայությամբ ունեցած ելույթում, պաշտպանելով Իրանում անցած տարի տեղի ունեցած անհանդարտությունները, Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունն է թիրախ դարձրել:
Մայք Պոմպեոյի հակաիրանական ներկայացումը նորություն չէր պարունակում և նման վերաբերմունք դրսևորվում է Դոնալդ Թրամփի Սպիտակ Տուն մուտք գործելուց ի վեր:
ԱՄՆ գործող կառավարությունն Իրանի նկատմամբ տածած թշնամության առումով, ոչ մի տարբերություն չունի ԱՄՆ-ի մյուս կառավարությունների հետ: Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամանքն սկսվել է Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր և այսօր այն հասել է իր բարձրակետին երբ իսլամական հեղափոխության 40-ամյակին Իրանի հզորությունը հասել է բարձրակետին:
Իրանի դեմ քաղաքական ու տնտեսական ճնշումների մեծացմանն ուղղված Թրամփի կառավարության սպառնալիքները միաժամանակ ներքին ու արտաքին երկու նպատակ են հետապնդում: Ներքին նպատակն է՝ անապահովություն առաջացնել Իրանում հիմք ընդունելով սխալ ինֆորմացիները: Իսկ արտաքին նպատակը Իրանի դեմ գլոբալ կոնսենսուս ստեղծելն է: Այդ քաղաքականությունը դրսևորվեց Ռեյգանի անվան գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ Մայք Պոմպեոյի ելույթում: Նա հայտարարեց ,որ Իրանը «կատարյալ հակաարևմուտք» է:ԱՄՆ-ն փորձում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ամբողջությամբ արժեզրկել: Թեև այս քաղաքականությունը հետապնդվում է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետ զուգահեռ, բայց եվրոպացիների , Չինաստանի ու Ռուսաստանի հետ նպատակային համագործակցության շրջանակում այս միջազգային համաձայնագրում Իրանի ներկայությունը շարունակվելու արդյունքում ձախողել է:
Իրանի տրամաբանական քաղաքականությունը ցույց տվեց, որ Թեհրանը կատարյալ հակաարևմուտք չէ: Բացառությամբ սակավաթիվ ռեժիմների, Իրանը կառուցողական համագործակցություն ունի արևմուտքի հետ:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը ԱԳ նախարարության պատասխանատուների, հավատարմատարների ու դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Եվրոպացիների հետ բանակցությունները չդադարեցնել, բայց նաև չսպասել եվրոպական փաթեթին: Պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկրի ներսում»:
Իրանն իր ազգային շահերն ապահովելու և պաշտպանելու համար հետևում է տրամաբանական ուղիների, և ունենալով ներքին հնարավորություններ, ակտիվ ու ազդեցիկ դերակատարություն ունի տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում: Իրանի տարածաշրջանային ազդեցիկ ներկայությունն ազգային շահերն ապահովելուց բացի, նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը: Իրանը կառուցողական դերակատարություն ունի ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Իրանի իսլամական հանրապետությունն ունի ուժի բազմազան բաղադրիչներ և ազդեցիկ դերակատար է, ուստի ԱՄՆ-ի կողմից հնչող մեղադրանքները Իրանին այնպիսի վիճակում չեն դնում, ինչպիսին ենթադրում են Միացյալ Նահանգների պետայրերը:
Կիրակի օրը արտերկրում Իրանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այսօր ԱՄՆ-ի հետ խոսելը զիջման և Իրանի ժողովրդի ձեռքբերումների կորստից բացի ոչինչ չի նշանակում: Պարոն Թրամփ, մենք ազնիվ մարդիկ ենք և պատմության ընթացքում երաշխավորել ենք տարածաշրջանի ջրային ուղու անվտանգությունը: Մի՛ խաղացեք առյուծի պոչի հետ, այլապես կզղջաք»: