Մամուլի տեսություն 25-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96037-Մամուլի_տեսություն_25_07_2018
Սպիտակ տան խոսնակը փորձեց մեղմել «Թուիթեր»-ում Թրամփի հակաիրան գրառման բացասական արձագանքը և ասաց, որ նա չի ցանկանում սրել երկու երկրի միջև լարվածությունը և իր արտահայտությունները նպատակ չունեն հանրային կարծիքը շեղել Պուտինի հետ աղմկահարույց հանդիպման և ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2018 08:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-07-2018

Սպիտակ տան խոսնակը փորձեց մեղմել «Թուիթեր»-ում Թրամփի հակաիրան գրառման բացասական արձագանքը և ասաց, որ նա չի ցանկանում սրել երկու երկրի միջև լարվածությունը և իր արտահայտությունները նպատակ չունեն հանրային կարծիքը շեղել Պուտինի հետ աղմկահարույց հանդիպման և ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցից:

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ, վերադարձ զրո կետին

 

Սպիտակ տան խոսնակը փորձեց մեղմել «Թուիթեր»-ում Թրամփի հակաիրան գրառման բացասական արձագանքը և ասաց, որ նա չի ցանկանում սրել երկու երկրի միջև լարվածությունը և իր արտահայտությունները նպատակ չունեն հանրային կարծիքը շեղել Պուտինի հետ աղմկահարույց հանդիպման և ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցից:

Թրամփի դիրքորոշումը պատասխան էր նախագահ Ռոհանիի ազդարարությանն այն մասին, որ չպիտի խաղա առյուծի պոչի հետ, քանի որ դա մշտական զղջում կպատճառի: Թրամփն էլ սպառնալի ոճով Ռոհանիին կոչ էր արել, որ որևէ ժամանակ ԱՄՆ-ի հասցեին սպառնալիք չպիտի հնչեցնի, քանի որ դրանից տուժելու է: Թրամփի այդ սպառնալիքը վերջին օրերին արժանացել է ամերիկացի քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների բողոքին ու հակառակությանը, ովքեր նրան զգուշացրել են, որ նման արտահայտություններով չպիտի իրավիճակը սրի և պիտի համոզվի որ «Թուիթեր»-ում միանձնյա գրառումներով չի կարող հասնել իր նպատակին կամ որոշակի փոփոխություններ առաջացնել:

Թրամփի մոտ թուիթերյան գրառումների հանդեպ հակումը հզորացավ այն ժամանակ, երբ նա մամուլի ասուլիսների ժամանակ չկարողացավ ընդունելի կապ հաստատել լրագրողների հետ և որոշ դեպքերում նրանց հետ բախման մեջ մտավ ու նրանց հեռացրեց ասուլիսի վայրից: Բացի այդ Թրամփի ագրեսիվ դիրքորոշումների բացասական հետևանքները նրա դիրքը խիստ երերուն են դարձրել: Թրամփի նման պահվածքին զուգահեռ ԱՄՆ սկսնակ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջին օրերին կայացած համաժողովում Իրանի հանդեպ ԱՄՆ-ի հարձակողական դիվանագիտությունից թույլ պատկեր ցուցադրեց, որի ընթացքում անգամներ ԱՄՆ-ի դաշնակիցներին իր դժգոհանքը հայտնեց այն պատճառով, որ նրանք չեն պատասխանում Իրանին ընդդիմանալու համար ԱՄՆ-ի կոչերին և ԱՄՆ-ին միայնակ են թողել: ԱՄՆ պետքարտուղարի հիասթափությամբ հագեցած ձայնն ու նաև զայրույթ պարունակող դեմքի արտահայտությունը համալրվեցին ԻԻՀ-ի համակարգին դիմակայելու նպատակով առավել ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ի դաշնակիցներին ու նույնիսկ Իրանի ժողովրդին ուղղված կոչերով: Զավեշտալի է, երբ Թրամփի հակաիրան դիվանագիտությունը փրկելու համար Վաշինգտոնն ակնկալում է Իրանի ժողովրդի աջակցությունը:

Պոմպեոյի այս կոչի իմաստն այն է, որ նույնիսկ Ջոն Բոլտոնն ու Թրամփի ծայրահեղական մերձավորների սահմանափակ շրջանակն էլ հանգել է այն եզրակացության, որ մինչև այնքան ժամանակ երբ ԻԻՀ համակարգը ժողովրդային հսկա հենարան է վայելում, նրանց նմանների չարագործություններն ու սատանայությունները, որևէ արդյունք չեն կարող ունենալ: Պոմպեոն նույնիսկ ԱՄՆ-ի դիվանագիտությանն ու հետախուզական ցանցերին կոչ արեց օգնել Իրանից Թրամփի խմբին անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման գործին, որպեսզի այդպիսով հնարավոր լինի ինչ-որ քայլ ձեռնարկել Իրանի դեմ: Պոմպեոն զայրացած էր նրանից, որ 40 տարի է ինչ Իրանի ժողովուրդը «մեծ սատանա» է կոչում ԱՄՆ-ին և նույնիսկ դա արտահայտելով ցուցադրեց իր ցասումը:

Իրանի դեմ թշնամության ու իշխանափոխության տարբեր մեթոդներից օգտվելու շուրջ 40-ամյա ջանքերից հետո ԱՄՆ-ն կրկին փորձում է իր շանսը և այս անգամ ցանկանում է դա իրագործել Ջոն Բոլտոնի, Թրամփին շրջապատած ծայրահեղական տարրերի, Ալե Սաուդի փողերի ու սիոնիստների աջակցության և մոնաֆեղների, շահական ռեժիմի թափթփուկների ու որոշ քաղաքական միջնորդների դերակատարությամբ: Սա նշանակում է, որ 40 տարիներից հետո ԱՄՆ-ն վերադարձել է զրո կետին:

 

Քեյհան

Սիրիայի պատերազմն ավարտվեց, ԱՄՆ-ն պարտվեց. «Ֆարին Փալիսի»

 

«Ֆարին Փալիսի»-ն Սիրիայում վերջին զարգացումների մասին մի հոդվածում հաստատեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հաղթանակն ու նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի կրած պարտությունը:

Սպիտակ տանը մոտիկ կանգնած այս պարբերաթերթն իր վերլուծական հոդվածն սկսել է հետևյալ նախադասությամբ. «Բաշար Ասադը հաղթեց և պիտի խորհել այն մասին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն չհաղթեց»:

«Ընթացիկ ամիս Սիրիայի բանակի ուժերն իրենց դրոշը ծածանեցին հարավային Դարաա քաղաքում ու նշեցին իրենց հաղթանակը: Թեև դեռ արյունահեղություններ են լինելու, սակայն այս իրադարձության մեջ առկա խորհուրդը չի կարելի հեշտությամբ անտեսել»,-գրել է «Ֆարին Փալիսի»-ն:

Ամերիկյան պարբերաթերթը հիշեցնելով, որ Սիրիայում անհանդարտություններն սկիզբ առան 2011 թվականի մարտից, գրել է. «Բաշար Ասադը, որ պիտի ժամանակի ընթացքում իշխանությունից հեռացվեր, Ռուսաստանի, Իրանի ու Հեզբոլլահի աջակցությամբ հաղթել է ահաբեկիչների դեմ»:

Թեև «Ֆարին Փալիսի»-ն այս հոդվածում որևէ ակնարկ չի կատարել Բաշար Ասադի վայելած ժողովրդային համակրանքին ու նաև Սիրիայում Վաշինգտոնի անօրինական միջամտությանը, սակայն լավապես քողազերծել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի թուլությունն ու անճարակությունը:

 

Ալիք

Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել. Չավուշօղլու

 

Անկարան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ես հանդիպեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես ծանոթ եմ նրա հետ այն ժամանակից, երբ նա Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպան էր: Շնորհավորեցի նրան ու Հայաստանի վարչապետ Փաշինյանին։

Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը: Հայտնի է մեր դիրքորոշումը նաև Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն:

 

 

News.am

Որեւէ մոտեցում կարծրացած չէ, մենք պետք է լինենք համարժեք. Փաշինյանը՝ բանակցային գործընթացի մասին

 

Այո, մենք կարեւոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային ֆորմատում, ես ասել եմ, որ ես կարող եմ բանակցել Հայաստանի անունից, ես չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետեւ Արցախի հանրապետությունն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ եւ կառույցներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել եմ նաեւ, որ մենք պատրաստ ենք բանակցությունների եւ նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը վերանայել է իր ռազմավարությունը Ադրբեջանի հետ կապված՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմը, վարչապետը պատասխանեց. «Ոչ թե վերանայման մասին է պետք է խոսել: Եթե վերանայման մասին խոսենք, պետք է իրավիճակին համարժեք լինենք: Սա է ամենակարեւոր մոտեցումը: Որեւէ մոտեցում կարծրացած չէ, որեւէ դիրքորոշում պետք է լինի համարժեք:

Մենք կարծում ենք, որ խաղաղ կարգավորումը կարեւոր է, համարում ենք, որն դա հնարավոր է, բայց նաեւ ասում ենք, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք, Ադրբեջանն իր գործողություններով եւ հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտն ու հնարավորությունը եւ մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը եւ կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք: Եթե այլ ուղղությամբ կգնա, այդ իրավիճակին էլ կլինենք համարժեք:

Մեր գործողությունները պետք է լինեն համարժեք, օպերատիվ իրավիճակից բխող եւ մեր երկրի ազգային անվտանգության շահերից բխող»: