Մամուլի տեսություն 28-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96149-Մամուլի_տեսություն_28_07_2018
Մեր ու ԱՄՆ-ի միջև  լարվածությունն ամեն օր սրվում է: Չորս տասնամյակ է ինչ մեր հարաբերությունները մթագնած են: Սահմանափակ ու կարճ ժամանակահատվածներում այդ հարաբերությունները մասամբ մեղմացել են, սակայն մեր ու ԱՄՆ-ի միջև հարցերը չեն կարգավորվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2018 07:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-07-2018

Մեր ու ԱՄՆ-ի միջև  լարվածությունն ամեն օր սրվում է: Չորս տասնամյակ է ինչ մեր հարաբերությունները մթագնած են: Սահմանափակ ու կարճ ժամանակահատվածներում այդ հարաբերությունները մասամբ մեղմացել են, սակայն մեր ու ԱՄՆ-ի միջև հարցերը չեն կարգավորվել:

Էբթեքար

Շարունակում ենք խաղաղատենչ մնալ

 

Մեր ու ԱՄՆ-ի միջև  լարվածությունն ամեն օր սրվում է: Չորս տասնամյակ է ինչ մեր հարաբերությունները մթագնած են: Սահմանափակ ու կարճ ժամանակահատվածներում այդ հարաբերությունները մասամբ մեղմացել են, սակայն մեր ու ԱՄՆ-ի միջև հարցերը չեն կարգավորվել:

Կարիք չկա հիշեցնելու, որ ԱՄՆ-ի հետ մեր խնդիրը սկզբունքային է: Մենք որևէ  ժամանակ այդ երկրից լավ հուշեր չենք ունեցել: Մեր հավաքական ու պատմական հիշողությունը լի է Իրանի հանդեպ այդ երկրի դավաճանություններով: Իրանի առաջին ազգային կառավարությանը պետական հարվածով կործանեցին: Իրանի դեմ պատերազմում Սադդամի գլխավոր աջակիցն էին: Հրթիռային ու քիմիական հարձակումների ընթացքում այդքան ոճրագործությունը հնարավոր էր միայն ԱՄՆ-ի աջակցությամբ:

Ամենայն դաժանությամբ թիրախ դարձրեցին մեր քաղաքացիական ինքնաթիռը և նահատակեցին հարյուրավոր անմեղ խաղաղ քաղաքացիների: Սիոնիստական մանկասպան ռեժիմի գլխավոր աջակիցը նրանք են:

Իրադարձություններն այնպես տնօրինեցին, որ հեղափոխության գրեթե սկզբից ԱՄՆ-ի հարցը մեծ համար գաղափարական խնդիր դարձավ: Այդ երկրի կողմից մեզ հասցված վնասների պատճառով այս հարցն ավելի խոր տեսք ստացավ ու առաջ քաշվեց նաև ազգային շահերի հարցը: Այսօր ԱՄՆ-ի դիմաց կանգնելը միայն գաղափարական հարց չէ, այլ բխում է մեր ազգային շահերից:

Մենք միջազգային հարաբերությունների լույսի ներքո, որի շրջանակի ստեղծման գործում ի դեպ, ԱՄՆ-ն ամենաշատն դերակատարությունն է ունեցել, հետապնդեցինք մեր ազգային շահերը: Այս հետապնդումների արդյունքը ՀԳՀԾ-ն էր: ՀԳՀԾ-ն դիվանագիտության տարողության օգտագործման արգասիքն էր, իսկ դա պատռող երկիրն ապացուցում է, որ որևէ դեպքում բանակցության կողմնակից չէ: Իհարկե թեև ասվում է, որ Թրամփը բանակցության կողմնակից է, բայց նրա բանակցություն ամերիկյան գործարք է նշանակում: Սակայն ՀԳՀԾ-ն իրանական բանակցության արդյունքն է: Մենք խաղաղատենչ ենք ու դրա վկան ՀԳՀԾ-ն: Այսինքն չնայած գաղափարական բոլոր այդ հարցերին ընդունում ենք խաղաղությունը, բայց ԱՄՆ-ն խաղաղություն չի ցանկանում: Նա հանձնվել է ուզում: Պատերազմը որևէ մեկին հաղթանակ չի պարգևում: Պատերազմն ամբողջ ավերածություն ու ծախս  է: Բայց թրամփյան հոխորտանքի դիմաց միայն կարելի է դիմադրել: Դրա լուծումն էլ գիտենք: Ինչպես հանգուցյալ Հաշեմի Ռաֆսանջանին էր ասում «մենք խաղաղատենչ ենք, բայց լավ գիտենք նաև պատերազմելը»:  

Մենք պատերազմը չենք սիրում ու դրա մեջ որևէ բարիք չենք տեսնում, բայց եթե ԱՄՆ-ն պատերազմելու որոշում ունի, դրանից չենք սարսափում:

 

Իրան

Աշխարհի ժողովրդի կեսի համախմբումը Թրամփի դեմ

 

BRICS խմբի անդամ երկրների ղեկավարները Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգում գումարած իրենց 10-րդ գագաթնաժողովում ԱՄՆ-ի առևտրական պատերազմին ընդդիմանալու համար միավորվեցին և այդ շրջագծում ամրապնդեցին իրենց համատեղ համագործակցությունը: Ավելի քան 100 երկրների դեմ ուղղված ԱՄՆ-ի առևտրական պատերազմի մեկնարկը տրվելուց հետո ԵՄ-ի անդամները, Չինաստանն ու Ռուսաստանը կոշտ կերպով արձագանքեցին Վաշինգտոնի քայլերին և Թրամփի նոր քաղաքականությանը պատասխանեցին նոր մաքսատուրքեր սահմանելով: Այդ պատճառով էլ վերջին օրերին իր նախկին կոշտ դիրքորոշումներից Վաշինգտոնի նահանջի ականատես ենք:

Առևտրական պատերազմի դիմաց BRICS խմբի անդամ հինգ երկրների միավորմամբ իրականության մեջ աշխարհի բնակչության կեսը, որն իրականացնում է համաշխարհային առևտրի 25 տոկոսը համախմբվել է ԱՄՆ-ի դիմաց: Այժմ թվում է, որ ԱՄՆ-ի առևտրական պատերազմը համաշխարհային տնտեսության ու առևտրի դերակատարների մոտ խոր միասնականություն է ստեղծել: Այդ շրջագծում հակազդելով ԱՄՆ-ի կողմից սանձազերծված առևտրական պատերազմին գագաթնաժողովին մասնակցած Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգը, Հնդկաստանի վարչապետ Նառենդրա Մուդին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոզան դատապարտեցին աշխարհում բազմազանությունը սպառնալիքի ենթարկած աննախընթաց մարտահրավերները: BRICS խմբի անդամ երկրների ղեկավարներն ամփոփիչ հաղորդագրության մեջ նշեցին. «ԱՄՆ-ի առևտրական քայլերը կարող են զարգացող երկրներում տնտեսական ու ֆինանսական բացասական զարգացումների հանգեցնել ու բացասաբար ազդել նրանց ապագա աճի ու զարգացման վրա»:

Գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի ԱԳ նախարարությունում BRICS խմբի բաժնի պատասխանատուն ասել էր, որ այս խմբի անդամ երկրները հակառակ են Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին: Միխայիլ Քալոգինն ասել է, որ BRICS խմբի բոլոր անդամները լայն հարաբերություններ ունեն Իրանի հետ և համաձայն չեն այն միակողմանի պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ն լքելուց հետո նպատակ ունի գործադրել ԻԻՀ-ի հետ առևտրական գործարք կնքող երկրների դեմ:

 

Ալիք

«Որքան արագ կայանա Փաշինյան-Ռոուհանի հանդիպումը, այնքան լավ». Վարդան Ոսկանյան

 

Հայաստան-Իրան հարաբերություններում որպես նոր զարգացում կարելի է դիտարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի առաջիկա հնարավոր հանդիպումը: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Որքան նրանց հանդիպումն արագ տեղի ունենա, այնքան լավ: Ճիշտ է, հիմա սպասողական վիճակ է, քանի որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Մյուս կողմից, Իրանում դեռևս լավ չեն պատկերացնում, թե ՀՀ նոր իշխանություններն ինչպիսի քաղաքական ուղենիշ են որդեգրել»,-նկատեց փորձագետը:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ հայկական կողմն ավելի ակտիվ պետք է լինի Իրանի հետ շփումները զարգացնելու գործում, քանի որ Իրանն այդ տեսանկյունից նախաձեռնող չէ. «Ճիշտ է, Իրանը չի շտապում, որովհետեւ համոզված է, որ հազարամյակներով իր ներկայությունը լինելու է այս տարածաշրջանում, սակայն այն ուժերը, որոնք փորձում են սահմանափակել հայ-իրանական հարաբերությունները, պետք է գիտակցեն՝ մենք Իրանի հետ հարաբերությունները համարում ենք կենսական նշանակության»:

Ինչ վերաբերում է ՀՀ-Իրան երկաթգծին, որի կառուցման ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա, Վարդան Ոսկանյանը նշեց. «Ներկայում ֆինանսական միջոցներ գտնել չի ստացվում, բայց դա դեռ չի նշանակում, որ ապագայում էլ հնարավոր չէ: Ինքներս պետք է նախաձեռնենք միջոցների հայթայթումն, օրինակ, սփյուռքի միջոցով»:

 

 

News.am

ԱՄՆ-ն հետեւողական կոչ է արել Հայաստանին հետաքննել «Մարտի 1-ի» դեպքերը. Պետքարտուղարություն

 

Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:

«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», – ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական եւ ապօրինի սպանություններ»: «Բողոքարարների, կողոպտիչների եւ անվտանգության ուժերի բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված», – ասվում էր ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում, որը հետեւել էր 2008 թվականի «Մարտի 1-ի» ողբերգությանը: