Ամանո .«Միջուկային ահաբեկչությունն իրական սպառնալիք է»
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ միջուկային ահաբեկչությունն իրական սպառնալիք է : Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն ՝ Յուկիա Ամանոն այդ մասին հայտարարել է ուրբաթ օրը` «Ֆրանս պրես» գործակալությանը տված հարցազրույցում :
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այն հանգամանքներում է այդ հայտարարությամբ հանդես գալիս , երբ մարտի 31-ից ապրիլի մեկը , Վաշինգտոնում աշխարհի հիսուն երկրների ղեկավարների մակարդակում , գագաթնաժաողով է կայանալու : Վերջին քսան տարիներին , ՄԱԳԱՏԷ-ն զեկուցել է ռադիոկատիվ նյութերի անհետացման , մաքսանենգման ու գողացման շուրջ 2800 դեպքերի մասին:
Միջուկային ահաբեկչության տարածման կապակցությամբ Ամանոյի մտահոգությունը երկու առանցքներով է ուղորդվում : Առաջինը , միջուկային ահաբեկչությունն ուղղակիորեն առնչվում է համաշխարհային միջուկային զինաթափման հարցին , քանզի անվտանգության հաստատման պատճառաբանությամբ միջուկային սպառազինության հարցը լրջորեն խոչընդոտում է համաշխարհային մասշտաբով զինաթափման խնդրի կարգավորմանը: Այդ հիմամբ, Ամանոն մտահոգություն է հայտնել , որ քանի դեռ ատոմային զինաթափման հարցին լուրջ ուշադրություն չի դարձվում , հնարավոր չի լինելու կարգավորել այդ խնդիրը :
Ամանոյի խոսքերի երկրորդ առանցքը վերաբերում է կարճ , միջին ու երկար ժամկետներում միջուկային սպառազինությանն ահաբեկչական խմբավորումների հասանելիությանը : Հարցն ինչպես ԱՄՆ-ի հայտարարած հակաահաբեկչական պայքարը , դարձել է միջոց ՝ ԱՄՆ-ի քաղաքականություններն արդարացնելու համար : Այդպիսով , միջուկային ահաբեկչության հարցը դարձել է ԱՄՆ-ի մարտավարությունն ՝ աշխարհում իր գերակայությունը պահպանելու համար : ԱՄՆ միջուկային ռազմավարությունում միջուկային ահաբեկչության հարցի ընդգրկումն այդ երկրին տալու է մարդկային անվատանգության նոր սպառնալիքները յուրովի մեկնաբանելու և ըստ այդմ ՝ այլ երկրների ներքին գործերին միջամտելու հնարավորություն :
Միջուկային ահաբեկչության հարցի կարևորումը կարող է ապակողմնորոշել միջազգային հանրությանը` միջուկային զինաթափման , նաև NPT-ի դաշինքի անդամ երկրների հանձնառությունների հարցում : NPT-ի դաշինքը երեք գլխավոր առաքելություն ունի ՝ հանրային զինաթափումը , ատոմային զենքերի ապատարածումը , իսկ երրորդը ՝ միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակների համար օգտագործումը : Վերոնշյալ երեք սկզբունքներից , ԱՄՆ-ը և ատոմային զենքերի տեր մյուս երկրներն առանձնապես կարևորում են ատոմային զինաթափման հարցը , քանզի այդ միջոցով կարող են տարբեր պատճառաբանություններով սահմանափակել մյուս երկրների կողմից միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը : Այդպիսով նրանք հեռանալու են տարբեր պետությունների , այդ թվում Չմիավորման շարժման անդամ մասնավորապես ՝ ԻԻՀ ուշադրության կենտրոնում գտնվող համաշխարհային զինաթափման գլխավոր սկզբունքից : Մինչդեռ , որպես կանխարգելիչ ուժ ատոմային զենքին ապավինումը , համարվում է սպառնալիք ՝ աշխարհում կայունության ու անվտանգության դեմ , ինչն էլ իր հերթին հակադրվում է ատոմային զինաթափման նպատակներին :