Ավստրիան խստորեն քննադատել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլը
2018թ. մայիս ամսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի նախագահի դուրս գալու քայլը արժանացել է բազում քննադատությունների մասնավորապես եվրոպական եռյակի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի կողմից: Իհարկե միայն այս երեք երկրները չեն, որ բողոքել են Թրմափի անօրինական քայլի դեմ։ ԵՄ-ի մյուս երկրները նույնպես, որոնք լավ հարաբերություններ ունեն Իրանի հետ խստորեն քննադատել են Թրամփի այդ քայլը:
Այս ուղղությամբ Ավստրիայի ԱԳ նախարար Քարին Քնայսելը իրավական առումով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը «Հաջողած բանակցության» կործանում է համարել:
Քնայսելն ասել է. «Եթե բազմակողմ համաձայնության մի կողմը լքի այդ համաձայնությունը, չի կարող մյուսներին տուգանել համաձայնության մեջ մնալու համար»: ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակն է լիովին կործանել այս համաձայնությունը: Սակայն համաձայնության մյուս կողմերը ցույց տվեցին, որ դեռևս որոշել են մնալ համաձայնության մեջ և վերջերս Վիեննա կատարած այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաստատեց այս խնդիրը:
Ավստրիայի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն ինչ պատճառով էլ որ դուրս է եկել ՀԳՀԾ-ից իրավունք չունի մյուսներին էլ ստիպել լքել համաձայնությունը: Թրամփի այս քայլի պատճառը նրա միակողմանի ու ինքնակենտրոն մոտեցումներն են: Ի տարբերություն Թրամփի ենթադրության այս մոտեցումը հանգեցրել է ԱՄՆ-ի առավել մեկուսացմանը»: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ասում է.«Թրամփի «Նախ ԱՄՆ-ն» գաղափարը հանգել «Միայնակ ԱՄՆ-ի»»: Իր քաղաքականությունները հետապնդելու համար Թրամփը դիմել է արտասովոր միջոցների և միայն ԱՄՆ-ին ու նրա շահերին նախապատվություն տալու հարցով նրա հայացքը միջազգային հանրության ու նույնիսկ Վաշինգտոնի եվրոպական գործընկերներին դեմ դիրքորոշման պատճառ է դարձել: Չնայած որ Թրամփը տարբեր խնդիրների շուրջ Եվրոպայի հետ տարաձանություններ ունի, այդուհանդերձ ՀԳՀԾ-ի շուրջ տարաձայնությունը առթել է եվրոպացիների խիստ բացասական հակազդեցությունը: Հատկապես երբ ԱՄՆ-ն առանց որևէ տարամաբանական պատճառի ու ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի կատարյալ հավատարմությամբ հանդերձ դուրս է եկել այս համաձայնությունից: Այս քայլից առաջ իր արտահայտություններով ու դիրքորոշումներով Թրամփը բացասական միջավայր էր ստեղծել Իրան-Եվրոպա առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնման դեմ, որպեսզի եվրոպական ընկերություններն ու հաստատությունները հուսահատվեն ու դուրդ գան Իրանից: Չնայած Վաշինգտոնի այս դիրքորոշմանը, ՀԳՀԾ-ն Եվրոպայի համար հիմնական նշանակություն ունի և այս միությունը Իրանին փաթեթներ առաջարկելով փորձում է այս երկրին քաջալերել, որ շարունակի մնալ ՀԳՀԾ-ում: Այս կապակցությամբ Քնայսելն ասում է.«Հիմնական խնդիրը Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանումն է: Հակառակ դեպքում փոխվստահության հիմամբ բազմակողմանի համաձայնությունները կկորցնեն իրենց իմաստը: Եթե ՀԳՀԾ-ն կործանվի մեր տեսանկյունից միջազգային հարաբերությունների հիմնաքար համարվող վստահությունն էլ իր վերջը կգտնի: Հետևաբար Ավստրիայի տեսնակյունից ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված Եվրոպայի ջանքերը հիմնական նշանակություն ունեն և ԵՄ-ի անվտանգության, քաղաքական, առևտրական ու տնտեսական երկարաժամկետ շահերի պահպանման ուղվածություն ունեն: