Մամուլի տեսություն 29-07-2018
Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, որ Իրանում իշխանափոխության չեն ձգտում, բայց դրան զուգահեռ շարունակում են Իրանին ճնշման ենթարկելու համար իրենց տարածաշրջանային ծրագրերը:
Ջավան
Հակաիրան կոալիցիայով Թրամփը փորձում է հավաքական կերպով կթել արաբներին
Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, որ Իրանում իշխանափոխության չեն ձգտում, բայց դրան զուգահեռ շարունակում են Իրանին ճնշման ենթարկելու համար իրենց տարածաշրջանային ծրագրերը: Արևմտյան մի լրատվամիջոցի հաղորդման համաձայն Վաշինգտոնը նպատակ ունի արաբներից բաղկացած կոալիցիա ձևավորել, որի նպատակն է սանձել տարածաշրջանում Իրանի քաղաքականությունները: Այս կոալիցիան, որի հիմնաքարն անցած տարի դրվեց Ռիադում, որոշված է քննարկման ենթարկվի Վաշինգտոնում արաբ պաշտոնատարների առաջիկա նիստում: Այս կոալիցիայի ծախսը վճարվելու է ոչ միայն սաուդացիների, այլ բոլոր արաբների գրպանից:
Իրանում անհանդարտություններ առաջացնելու և Իրանի նավթի արտահանումը դադարեցնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղտնի ջանքերին զուգահեռ հակաիրան կոալիցիայի ձևավորումը քննարկվում է: «Ռոյտերզ»-ը շաբաթ օրը մի հաղորդման ընթացքում անդրադարձավ Իրանի տարածաշրջանային քաղաքականություններին ընդդիմանալու Դոնալդ Թրամփի ջանքերին: «Ռոյտերզ»-ը գրեց. «ԱՄՆ-ի ու արաբական որոշ երկրների պաշտոնատարներ ասում են, որ տարածաշրջանում Իրանի ներազդեցության տարածման ընդդիմանալու համար Դոնալդ Թրամփը գաղտնի կերպով շարունակում է ԱՄՆ-ից, Պարսից ծոցի տարածաշրջանի վեց արաբական երկրներից, Եգիպտոսից ու Հորդանանից բաղկացած քաղաքական ու ապահովական մի կոալիցիայի հիմնադրմանն ուղղված իր ջանքերը»: ԱՄՆ կառավարության տեղյակ մի աղբյուր ասել է. «Թրամփի անցած տարի Ռիադ կատարած այցից առաջ Արաբիայի իշխանություններն անվտանգության ոլորտում համագործակցության փաթեթ առաջարկեցին, սակայն այս կոալիցիայի ստեղծման նախագիծն արդյունքի չհանգեց»: 2017 թվականի հունիսին Թրամփի Արաբիա կատարած ուղևորության ընթացքում իսլամական 17 երկրների ղեկավարների ներկայությամբ գումարված նիստում ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն ստեղծելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվե, սակայն դա էլ մնաց խոսքի մակարդակում: ,Ռոյտերզ»-ի ընդգծմամբ Թրամփը հույս ունի, որ այս նախագիծը, ինչն այսօր «Միջին Արևելքի ռազմավարական կոալիցիա» է կոչվում քննարկման կդրվի առաջիկա հոկտեմբերին Վաշինգտոնում գումարվելիք գագաթնաժողովում: «Ռոյտերզ»-ի ընդգծմամբ այս նախագիծը, որ Սպիտակ տան ու Միջին Արևելքի արաբական երկրներ պաշտոնատարներ այն «Արաբական ՆԱՏՕ»-ն են կոչում հավանաբար առավել սրելու է ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարվածությունը, որոնց միջև հարաբերությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց հետո խիստ լարվել է»:
Ջոմհուրի Էսլամի
Ճակատագրական ճակատամարտ Եմենում
Եմենի պատերազմում վերջին օրերի զարգացումները կարելի է այս պատերազմում շրջադարձային համարել:
Ծովում ագրեսոր սաուդացիների ու էմիրեթցիների դեմ Եմենի բանակի ու ժողովրդային ուժերի հաջողությամբ պսակված հարձակումները, Ալ-Հուդայդան գրավելու համար ագրեսորների ջանքերի ձախողումը և Աբուդաբիի օդանավակայանի դեմ դրոնային հարձակումը Եմենի պաշտպանական հզորության մեծացման վառ ապացույցն են և այս իրողությունը կարող է այս պատերազմի ճակատագիրը փոխել հօգուտ Եմենի դիմադրող ժողովրդի:
Այս պատերազմի հետ կապված քաղաքական դաշտում հետաքրքիր կետն այն է, որ Պակիստանի վերջին ընտրություններում հաղթած Օմրան Խանը իր ելույթում ասել է, որ Արաբիայի հետ հարաբերությունները պահպանելով պատրաստ չենք մասնակցել Եմենի պատերազմին: Արաբիայի իշխանությունները Պակիստանի բանակը Եմենի պատերազմում ներգրավելու ուղղությամբ մեծ ջանք էին գործադրել ու մասամբ էլ հաջողել էին, սակայն քանի որ Պակիստանում հասարակական կարծիքը դրան դեմ էր, Նավազ Շարիֆի գլխավորած ու նաև նրան հաջորդած Պակիստանի կառավարություններն այս հարցի հանդեպ մասամբ զգուշավոր մոտեցում էին ցուցաբերում, թեև ոչ-բացահայտ կերպով համագործակցում էին Ալե Սաուդի հետ: Հիմա Օմրան Խանը, որ պատրաստվում է ստանձնել Պակիստանի վարչապետի պաշտոնը հստակ հայտարարում է, որ պատրաստ չէ մասնակցել Եմենի պատերազմին:
Եմենի պատերազմի քաղաքական ասպարեզում Ալե Սաուդի և Էմիրությունների շեյխերի մյուս ձախողումն այն է, որ Մալայզիայում Մահաթիր Մոհամմեդի իշխանության հասնելով Մալայզիան լքեց Եմենի պատերազմի կոալիցիան ու իր զորայիններին երկիր վերադարձրեց:
Կոալիցիայի մյուս անդամներն էլ կամ լուրջ մասնակցություն չունեն պատերազմին և կամ լռության պայմաններում լքում են այդ կոալիցիան: Այսպիսով հիմա միայն Ալե Սաուդն ու Էմիրությունների շեյխերն են, որ դեռ չեն հագեցել արյունահեղությունից ու մուսուլմաններին սպանելուց և նույնիսկ արգելված ամիսներին շարունակում են Եմենի ժողովրդի կոտորածը: Այս օրերին մուսուլմանները մասնակցում են Հաջի ուխտագնացության և բոլորը գիտեն, որ որոշ ամիսներին, որոնց մեջ են մտնում զիղաադան ու զիհաջան, պատերազմն արգելվում է, բայց Ալե Սաուդն ու Էմիրությունների շեյխերն անտեսելով Աստծո հրահանգն ու Ղուրանի հստակեցումը շարունակում են Եմենում կանանց, երեխաների, ծերերի ու երիտասարդների կոտորածը և ամեն օր նոր էջերով հարստացնում են իրենց ոճրագործությունների ստվարածավալ թղթածրարը:
Ալիք
«Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը «խիստ ոչ մասնագիտական» է»․ ՏԱՍՍ
Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը Ռուսաստանի արտգործնախարարության անանուն աղբյուրը Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը անվանել է «խիստ ոչ մասնագիտական»։ «Նման հայտարարություններ լսելը առավել քան տարօրինակ է, երբ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել նախարարության կոլեկտիվի վրա, որը վերջերս էր ներկայացրել ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունը, ասել է անանուն աղբյուրը, պարզաբանելով, որ Երեւանն ինքը պետք է պաշտոնապես սկսի Խաչատուրովին ետկանչի գործընթաց։ Աղբյուրը պնդել է, որ Հայաստանը պետք է նախ գրավոր առաջարկի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման, այլ ոչ թե այդ պաշտոնում փոխարինման հարց։
Հիշեցնենք, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
News.am
Սպիտակ տունը սղագրության մեջ վերականգնել է Թրամփի հաղթանակի մասին Պուտինին ուղղված հարցը
Կիրակի՝ հուլիսի 29-ին, ԱՄՆ նախագահի վարչակազմը թարմացրել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի սղագրությունը: Հիմա փաստաթղթի մեջ է մտել Ամերիկացի լրագրողի տված հարցը ռուս առաջնորդին, փոխանցում է DW-ն:
Պուտինին ուղղվել էր հետեւյալ հարցը՝ «Դուք ցանկանո՞ւմ էիք, որ նախագահ Թրամփն ընտրություններում հաղթեր: Ուղարկե՞լ եք արդյոք ձեր պաշտոնյաներից որեւցիե մեկին, որ նրան այդ հարցում օգնի»: Այս հարցը հանվել էր Սպիտակ տան սղագրության նախնական տարբերակում: Վաշինգթոնում հայտարարել են, որ դրա պատճառը ձայնային խափանումներն էին՝ բացառելով իրենց գործողություններում «չարամտությունը»: Ամերիկյան սղագրության համաձայն՝ Պուտինը պատասխանել է՝ «Այո, ուզում էի: Որովհետեւ նա խոսում էր ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման մասին»:
Կրեմլում հրապարակված հանդիպման սղագրության մեջ առկա է միայն հարցի առաջին մասը, ինչպես նա Պուտինի պատասխանը հարաբերությունների կարգավորման մասին՝ առանց «այո, ես ուզում էի» բառերի: Ըստ որում՝ ձայնագրության մեջ Պուտինի պատասխանը հստակ է լսվում. «Այո, ես ուզում էի, որ նա ընտրություններում հաղթեր»:
Թրամփի եւ Պուտինի առաջին լիաձեւաչափ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Հելսինկիում: