Մամուլի տեսություն 30-07-2018
ՀՀ կառավարությունը լրջորեն օրակարգում ներառել է կոռուպցիայի դեմ պայքարը և այդ երկրի ժողովուրդը հույսով է, որ լիարժեքորեն կվերանա երկար ժամանակ այդ երկրում լուրջ խնդիրներ առաջացրած հիշյալ երևույթը:
ԻՌՆԱ
Հայաստանի կառավարությունը և կոռուպցիայի դեմ պայքարի բարդ ուղին
ՀՀ կառավարությունը լրջորեն օրակարգում ներառել է կոռուպցիայի դեմ պայքարը և այդ երկրի ժողովուրդը հույսով է, որ լիարժեքորեն կվերանա երկար ժամանակ այդ երկրում լուրջ խնդիրներ առաջացրած հիշյալ երևույթը: Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ ժողովրդային բողոքների գլխավորած ու ի վերջո այդ պաշտոնում նրան փոխարինած Նիկոլ Փաշինյանի խոստումներից մեկը կոռուպցիան արմատախիլ անելն էր: Այս խոստումի հետ ժողովրդի կապած հույսերը պատճառ դարձան, որ կոռուպցիայի դեմ պայքարն այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների համար մեծ նշանակության տեր դառնա: ՀՀ վարչապետը օրերս հայտարարեց, որ կոռուպցիայի ծավալների մասին տեղեկանալով շոկի մեջ է, քանի որ օր չկա որ որևէ պաշտոնատարի կոռուպցիայի մասին լուրեր չհրապարակվեն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր նպատակն է բոլոր բիզնեսների համար առավելագույն հավասար պայմաններով տնտեսական կառույց ստեղծել և հովանավորել ներդրումներն ու ենթակառուցվածքների ընդլայնումը»: Նա ի դեպ հայտարարեց, որ միայն կոռուպցիան արմատախիլ անելով ու կողոպտված փողերը վերադարձնելով հնարավոր կլինի բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը:
Այս կապակցությամբ «Ֆրանս Պրես»-ը գրեց, որ Փաշինյանն իշխանության հասնելուց գրեթե երկու ամիս անց լիարժեք պատերազմ է սկսել երկար ժամանակ Հայաստանին տառապանք պատճառած կոռուպցիայի դեմ: Բարձրաստիճան պաշտոնատարների մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը սկսվելուց հետո քննիչներն աշխատանքի անցնելով հետաքննություններ իրականացրեց պետական կառույցներում և բերման ենթարկվեցին որոշ պաշտոնատարներ ու տնօրեններ: Քննության են առնվել նաև կոռուպցիայի հետ կապված Սերժ Սարգսյանի մերձավորների դեմ հարուցված գործերը: Անկախ վերլուծաբան Հակոբ Բադալյանը հավատացած է, որ Հայաստանում կոռուպցիան նախկին խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն է, բայց նույնիսկ խորհրդային շրջանում Հայաստանում կոռուպցիան այս աստիճան տարածված չի եղել և գրեթե բոլորը համակարծիք են այն հարցում, որ նման ծավալի հանցանքներ առանց իշխանությունների համագործակցության հնարավոր չէր լինի իրագործել: Վերլուծաբան Վիգեն Հակոբյանն էլ ասում է. «Փաշինյանն ու նոր կառավարության պաշտոնատարները քայլ առ քայլ հետապնդում են կոռուպցիայի դեմ պայքարի և լավ են գիտակցում այն իրողությունը, որ որոշ հզոր ազդակներ այս ճամբին կարող է պատահել, որ չհանձնվեն ու պայքարի դուրս գան իշխանությունների դեմ»:
Առման Էմռուզ
Աշխարհը սպասում է Հաագայի դատարանի վճռին
Հաագայի դատարանն արդեն քանիերորդ անգամ քննելու է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած բողոքը: Դրանցից առաջինը վերաբերում է նախքան 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջման շրջանին, երբ դոկտ. Մոհամմեդ Մոսադեղը բողոք ներկայացրեց Բրիտանիայի նավթային կոնսերցիումի և Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման պատճառով Բրիտանիայի ու ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ: Այդ ժամանակ հօգուտ Իրանի վճիռ կայացվեց, սակայն հիշյալ պետությունները դրան հակադարձելով որոշեցին կործանել դոկտ. Մոհամմեդ Մոսադեղի ազգային կառավարությունը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո էլ Իրանը որոշ դեպքերում, այդ թվում ԱՄՆ-ի կողմից Ալժիրի հաղորդագրության կետերի անտեսման և Իրանի քաղաքացիական ինքնաթիռի դեմ հարձակման և 288 հոգու նահատակության պատճառով Հաագայի արդարադատության միջազգային ատյանից պահանջել է Իրանի ու ԱՄՆ-ի ու միջև իրավարարի դեր կատարել: Այս դեպքերում էլ քիչ թե շատ վճիռը եղել է հօգուտ Իրանի: Բոլոր դեպքերում էլ Իրանի բողոքի համար հիմք են ծառայել «Իրանի ու ԱՄՆ-ի միջև բարեկամության և տնտեսական ու հյուպատոսային հարաբերությունների մասին» 1955 թվականին ստորագրված պայմանագիրը, որի համաձայն Իրանն ու ԱՄՆ-ն պարտավորվում են հրաժարվել միմյանց դեմ թշնամական քայլերից: Իրանում հեղափոխության հաղթանակին հաջորդ առաջին տասնամյակում ոմանք պահանջեցին դրա չեղարկումը, սակայն դա հաջողությամբ անցնելով տարբեր դեպքերի միջով անգամներ Իրանի իրավական հաղթանակի պատճառ է դարձել, որի արդյունքում ուշագրավ վնասի հատուցում է կատարվել ԱՄՆ-ի կողմից: Անցած 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ն էլ երկընտրանքի առջև է կանգնած եղել, քանի որ դեռ չի կարողանում որոշել, որ արդյոք պիտի չեղարկի դա, թե՝ ոչ, սակայն դրանից բխող իրավական հետևանքների պատճառով պարտավորվել է վնասից հատուցում կատարել: 5+1 խմբի հետ Իրանի միջուկային համաձայնությունից Դոնալդ Թրամփի անօրինական հրաժարումից հետո, նաև իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության ու դա ԱԷՄԳ-ի կողմից անգամներ հաստատվելու շնորհիվ Իրանը բողոքի հայց ներկայացրեց ԱՄՆ-ի դեմ, որպես աշխարհն իրավական դիտանկյունից վստահանա այն մասին, որ Դոնալդ Թրամփը զոռասացություն է կատարել և Իրանը նման դաժան ու մեկուսացնող պատժամիջոցների արժանի չէ: Այս բողոքի մյուս ազդեցությունը կարող է լինել այն, որ ԵՄ-ն ու մնացյալ աշխարհը դրանից հետո կարող են համարձակություն ձեռք բերել կանգնելու Դոնալդ Թրամփի ծայրահեղական քայլերի դիմաց և կանխել ԱՄՆ-ի այս անտրամաբանական նախագահի կողմից համաշխարհային կառույցի սրանից ավելի ավերվելը:
Ալիք
ՔՊ-ն որոշեց. Հայկ Մարությանը՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու
Երեկ՝ հուլիսի 29-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում կուսակցության ղեկավար կազմը որոշել է Երեւանի քաղաքապետի իր թեկնածվին: Տեղեկացնում են հայաստանյան ԶԼՄ-ները:
Փակ քվեարկությամբ որոշվել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել դերասան Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) թեկնածությունը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանն ասել է, որ ունի ծրագիր, որը համընկնում է ՔՊ-ի ծրագրի հետ: Ծրագրում կան մի քանի շեշտադրումներ, որոնք շուտով ներկայացնելու է հանրությանը:
«Երեւանի քաղաքապետը պետք է լինի մեզանից մեկը, քաղաքացիներից մեկը, այլ ոչ` պաշտոնյա, եւ եթե ես հաղթեմ, կը լինեմ ձեզանից մեկը: Քաղաքը կը բերենք այն վիճակին, որ կարողանանք բոլորս հպարտանալ, թեւերը քշտած` երեւանցիների հետ միասին, պետք է լուծենք Երեւանի խնդիրները».- ասել է նա:
Tert.am
ՀՀ-ն դարձել է մի դերասանի թատրոն, այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ. Վ. Մանուկյանը՝ Ռ. Քոչարյանին և Յ. Խաչատուրովին ներկայացված մեղադրանքների մասին
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքների հետ կտրականապես համաձայն չէ, համարում է անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է պետության անվտանգությանը:
Հայտարարությունը մեջբերում ենք ստորև. «Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների դեմ ենք եղել:
Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը:
Անհիմն մեղադրանք այն մարդկանց նկատմամբ, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի մեջ:
Մտահոգիչ է, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ և այլն: Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ և մեկուսացում միջազգային ասպարեզում»: