Եվրոպան՝ Իրանի հետ քաղաքատնտեսական շահերը կամ Թրամփին ընտրելու երկընտրանքի առջև
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96236-Եվրոպան_Իրանի_հետ_քաղաքատնտեսական_շահերը_կամ_Թրամփին_ընտրելու_երկընտրանքի_առջև
ՀԳՀԾ-ն անվավեր ներկայացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների հետ կապված մտահոգությունները երկընտրանքի առջև են կանգնեցրել Եվրոպային՝ ընտրել Թրամփին, թե Իրանի հետ քաղաքատնտեսական շահերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2018 09:23 Asia/Tehran
  • Եվրոպան՝ Իրանի հետ քաղաքատնտեսական շահերը կամ Թրամփին ընտրելու երկընտրանքի առջև

ՀԳՀԾ-ն անվավեր ներկայացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների հետ կապված մտահոգությունները երկընտրանքի առջև են կանգնեցրել Եվրոպային՝ ընտրել Թրամփին, թե Իրանի հետ քաղաքատնտեսական շահերը:

Հարց է ծագում, թե որոնք են Եվրոպայի կարևորագույն պատճառները ՀԳՀԾ-ն պահպանելու համար և արդյոք Եվրոպան որ ճանապարհը կընտրի:

Կիրակի օրը, Թեհրանում Իրանի դեսպանների ու ներկայացուցչությունների ղեկավարների համատեղ համագումարում, նշելով, որ ամերիկացիները միայն Իրանի դեմ շրջափակում չեն կիրառում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Այսօր Եվրոպայի հերթն է ԱՄՆ-ի և Թրամփի շահերի ապահովման ու իրենց շահերի ապահովման միջից մեկն ընտրըլու»:

Այդ հարցում ուշագրավ են երկու կետեր.

Նախ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերի ապահովումը, ինչը սակարկելի չէ:

Երկրորդ՝ ՀԳՀԾ-ի շահերը մյուս կողմերի՝ Եվրոպայի, Չինաստանի ու Ռուսաստանի համար:

ԱՄՆ-ի կամայական ու անխոհեմ որոշումների պատճառով միջազգային շահերը վտանգվելու դեպքում, բնականաբար միջազգային մակարդակով և անգամ Անվտանգության խորհրդում պետք է համապատասխան որոշումներ կայացվեն այդ քայլերին դիմակայելու համար:

Տնտեսական շահերի տեսանկյունից, ՀԳՀԾ-ի պահպանումը Եվրոպայի համար մեծ նշանակություն ունի: Սակայն Եվրամիությունը գիտի, որ պետք է ավելի խոր հայացքով դիտի Իրանին և տարածաշրջանային ու միջազգային գործարքներին:

Իր քաղաքական հեղինակությունը պահելու համար Եվրոպան պարտավոր է զերծ մնալ ԱՄՆ-ի անտրամաբանական քաղաքականություններից, հակառակ դեպքում պարտվելու է քաղաքական այս խաղում:

Միջազգային հարցերի վերլուծաբան Նոսրաթոլլահ Թաջիքն ասում է.«ԱՄՆ-ի ոչ-հանձնառու կեցվածքը թիրախ է դարձրել Եվրոպայի հեղինակությունն ու միջազգային հարաբերությունների կառուցվածքը, սակայն Եվրոպան պետք է ցույց տա, որ պատրաստ է հանուն միջազգային դաշինքի, Իրանի տնտեսական շահերը կապել  Եվրոպայի քաղաքական շահերի հետ»:

Նորվեգիայի քաղաքական գիտությունների դասախոս, փորձագետ Սուր Լուդգարդն ասում է.«Եվրամիությունը ցանկանում է հավատարիմ մնալ այս համաձայնությանը և իր դրդապատճառը քաղաքական ներդրումն է»:

Միջազգային հանձնառություններն անտեսելով, ԱՄՆ-ը թիրախ է դարձրել անվտանգությունը, քաղաքական շահերը, Եվրոպայի միջազգային հեղինակությունը և միջազգային հարաբերությունների կառուցվածքը, որը կերտել են իրենք եվրոպացիները: Հետևաբար ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի քայլը ուղղակիորեն  ուղղված է Եվրոպայի շահերի դեմ :

Չմոռանանք, որ Եվրոպան Միջին Արևելքի անվտանգության առաջին օղակն է և խիստ տուժելու է  տարածաշրջանի անապահովությունից:

Զարիֆի խոսքերով, ամերիկացիները այժմ կանգնած են համաշխարհային տնտեսության լիբերալ կարգի դեմ, որն իրենք են ստեղծել աշխարհում:

Եվրոպան պետք է գործնականում ցույց տա, որ պատրաստ է միջազգային դաշինքի պահպանման համար վերջնական որոշում կայացնի Իրանի տնտեսական շահերը և իր քաղաքական շահերը պահպանելու համար: