Մամուլի տեսություն 31-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96263-Մամուլի_տեսություն_31_07_2018
Վերջին շաբաթներում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նախընտրական ու քաղաքական խիստ ակտիվություն է ցուցաբերում, ինչն ուղղված է Դոնալդ Թրամփի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2018 07:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31-07-2018

Վերջին շաբաթներում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նախընտրական ու քաղաքական խիստ ակտիվություն է ցուցաբերում, ինչն ուղղված է Դոնալդ Թրամփի դեմ:

Ռեսալաթ

ԱՄՆ-ում փրկության հրեշտակ չի լինելու

 

Վերջին շաբաթներում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նախընտրական ու քաղաքական խիստ ակտիվություն է ցուցաբերում, ինչն ուղղված է Դոնալդ Թրամփի դեմ: Առաջիկա նոյեմբերին Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում հաղթանակ արձանագրելուց հետո դեմոկրատականները նպատակ ունեն 2020 թվականի նախագահական ընտրություններում նվաճել Սպիտակ տունը: «Էքսպրես» օրաթերթն անդրադառնալով Օբամայի քաղաքական ու նախընտրական ակտիվացմանը տեղեկացրել է առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատականների հավանական թեկնածուների հետ Օբամայի հանդիպումներին: Այս շրջագծում Օբաման հանդիպել է Բեռնի Սանդերզին, Էլիզաբեթ  Վարնին, Ջո Բայդենին ու Դեյվալ Փաթրիքին: Այս  միջոցին ամերիկյան աղբյուրներ մեծ են համարում առաջիկա նախագահական ընտրություններին Օբամայի տեղակալ Ջո Բայդենի մասնակցության հավանականությունը: Ամերիկացի աղավնիները հանրապետական բազեների հետ առճակատվելու համար ասպարեզ են իջել «Վերադարձ Օբամայի շրջանին» կարգախոսով: Ինչպես ասվեց նրանք 28-ամսյա գործընթաց են նախագծել, որի շրջադարձային կետը լինելու է Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրությունները, իսկ ավարտական կետը՝ 2020 թվականի նախագահական ընտրությունները: Անկախ նրանից թե դեմոկրատականներն ինչքանով են հաջողելու այս գործընթացում ԱՄՆ-ի ներքին զարգացումների հանդեպ մեր քաղաքական ու գործադիր որոշ պաշտոնատարների մոտեցումը ահազանգ է հնչեցնում ազգային անվտանգության համար: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ մի քանի կետերի:

1) Մեր պետայրերից շատերը հատուկ հույսեր են կապել «ԱՄՆ-ում իշխանության հերթափոխին», մոռանալով, որ անկախ նոյեմբերին կայանալիք միջնստաշրջանային ընտրություններից և նույնիսկ այդ ընտրություններում դեմոկրատականների հաղթանակ արձանգրելու դեպքում ԱՄՆ-ում իշխանություն չի փոխվելու: Ընդհանրապես նոյեմբեր ամսին որևէ հրաշք տեղի չի ունենալու ԱՄՆ-ում: Մի պարզ հաշվարկով կարելի է հանգել այն եզրակացության, որ լավագույն դեպքում դեմոկրտականները շահելու են Սենատի 55-ից 58 տեղերը, ինչը բավարար ձայն չի կարող համարվել ընդդիմանալու համար ՀԳՀԾ-ի նման հարցերում նախագահի վետոյի իրավունքին: Ի դեպ, Կոնգրեսում դեմոկրատականների ղեկավար Նանսի Փելուսին հայտարարել է, որ Կոնգրեսում հաղթելում դեպքում դեմոկրատականները մտադրություն չունեն իմպիչմենտի ենթարկել Թրամփին:

2) Բոլորը հիշում են, որ 2008 թվականի ընտրություններում Օբաման հաղթեց «Փոփոխություն» կարգախոսով: Այդ փոփոխության արդյունքը եղավ մեր երկրի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ փաստաթղթերի կեղծումը և Իրանի դեմ միակողմանի ու բազմակողմանի ամենախիստ պատժամիջոցների գործադրումը:

3) Այս պահին Իրանի հետ ԱՄՆ-ի երկու գլխավոր կուսակցությունների հիմնարար հակառակությունն ակնհայտ է: Այս ուղղությամբ ԱՄՆ-ի երկու գլխավոր կուսակցությունները ոչ միայն իրարից չեն տարբերվում, այլ մեր ուշադրության կենտրոնում պիտի լինի այս համատեղ խաղում նրանց համընթացությունը:

 

Քեյհան

Խաղաղ կյանք որոնելու հույսով ամեն տարի 5500 մարդ արտագաղթում է զավթված տարածքներից

 

Բնակարանի ու առաջին անհրաժեշտության ապրանքների բարձր գների դեմ Թելավիվում և Պաղեստինի զավթված տարածքների 11 այլ քաղաքներում 7 տարի շարունակվող բողոքի ակցիաները արդյունք չեն ունեցել և տնտեսական խնդիրներն ու տների վարձերի բարձր լինելը պատճառ են դարձել, որ երիտասարդներն արտագաղթեն: Դա այն մղձավանջն է, որից միշտ վախեցել են սիոնիստ պաշտոնատարները և փորձել են տարբեր միջոցներով կանխել  իսրայելցիների արտագաղթը:

Արաբերեն լեզվով լրատվություն կատարող սիոնիստական «Ալ-Մասդար» կայքը մի հաղորդման մեջ հղում կատարելով 2017 թվականին հրապարակված Ղոդսի քաղաքապետի ուսումնասիրության արդյունքներին գրել է, որ երիտասարդների բնակարանի ապահովման ճամբին մեծ խոչընդոտներ գոյություն ունեն և դա համարվում է Ղոդս քաղաքից երիտասարդների ու նրանց ընտանիքի անդամների գաղթի հիմնական պատճառը: Այս հաղորդման համաձայն քաղաքապետարանները հանդես են բնակարանը համատեղ օգտագործելու առաջարկով, որի համաձայն բնակարանի հնարավորություններից միաժամանակ օգտվում են մի քանի հոգի:

Այդուհանդերձ տնտեսագետները հավատացած են, որ իրավիճակը շատ ավելի ծանր է նրանից, որ հնարավոր լինի քաղաքապետարանների նման առաջարկներով դրանք կարգավորել: Միևնույն ժամանակ տնտեսական ու հասարակական դժվարությունները պատճառ կդառնան, որ կարճ ժամկետում Սիոնիստական ռեժիմը ներսից փլուզվի: «Հրեական պետություն» ցեղապաշտական օրենքի վավերացումն էլ, որ հակառակ նրան, որ սիոնիստների ենթադրությամբ կարող է հրեականության ու սիոնիզմի տարածման պատճառ դառնալ, իր ցեղապաշտական բնույթի պատճառով սրելու է այդ ռեժիմում պառակտումը, ցեղային տարաձայնություններն ու ներքին քաշքշուկները: 

 

Ալիք

Ռուս դեսպանը՝ Սիրիայից Իրանի հեռանալու մասին. «Նեթանյահուի պահանջն անիրատեսական է»

 

Իսրայելում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն անիրատեսական է համարում Սիրիայից Իրանի եւ նրա դաշնակից ուժերի հեռանալու մասին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պահանջը:

Ինչպես տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին դեսպան Անատոլի Վիկտորովն ասել է իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Իրանցիներն առանցքային դերակատարություն ունեն Սիրիան ահաբեկիչներից մաքրելու մեր համատեղ ջանքերում»,- ասել է դեսպանը՝ հավելելով. «Այդ պատճառով էլ, ներկա հանգրվանում, մենք անիրատեսական ենք համարում Սիրիայից օտարերկրյա ուժերի դուրս բերման պահանջները»:

Դեսպան Վիկտորովը հատուկ շեշտել է, որ Իրանի ներկայությունը Սիրիայում համապատասխանում է ՄԱԿ-ի սկզբունքներին եւ օրինական է:

«Ո՛չ. մենք չենք կարող ստիպել նրանց հեռանալ Սիրիայից»,- ասել է դեսպանը:

 

Սպուտնիկ Արմենիա

Պետք է զգոն լինել ու գիտակցել, որ ՀԱՊԿ-ը մեզ համար այլընտրանք չունի. Շարմազանով

 

Վերջին զարգացումները և Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունն ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջան չեն ապրում: Նույնը վերաբերում է նաև ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախևառաջ մեր պետական շահը սպասարկելու առաջնահերթությունից ելնելով: Այսօր, ավելի քան երբևէ, պետք է զգոն լինել ու գիտակցել, որ ՀԱՊԿ-ը մեզ համար այլընտրանք չունի: Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ որևէ այլ ձևաչափ չի կարող արդյունավետ փոխարինել ՀԱՊԿ-ին»,–ընդգծում է Շարմազանովը:

Նա կրկին հիշեցնում է Հայաստանի գլխավոր մարտահրավերը` անվտանգություն ու Արցախի խնդրի հայանպաստ լուծում: Շարմազանովը տեղին է համարում այս պահին Ջոն Քենեդիին հիշատակելը`եթե ներքաղաքական սխալների պատճառով մենք պարտվում ենք ընտրությունները, ապա արտաքին քաղաքական սխալները պետությանը կարող են տանել դեպի անդունդ:

«Ժամանակն է գիտակցել ամենաառաջնայինը, իսկ ո՞րն է ՀՀ-ի համար ամենաառաջնայինը՝ դա արտաքին անվտանգության մարտահրավերն է, իսկ սպառնալիքը՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հերիք է մենք մեր մեջ ներքին թշնամի փնտրենք: Հերիք է բաժանվենք բոլշևիկի ու դաշնակցականի, ՀՀՇ-ականի ու ԱԺՄ-ականի, հանրապետականի ու նիկոլականի: Հերիք է: Հայրենիքը բոլորինս է: Ամեն ինչը թողեք պատմությանը, այն բոլորին կհատկացնի իր տեղը: Եթե, իհարկե, հիշի»,–ասում է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: