ԱՄՆ-ի մարդու իրավունքների պահանջները և Իրանաֆոբիայի շարունակությունը
ԱՄՆ-ում մարդու իրավունքները այնպիսի մակարդակում չեն, որպեսզի այդ երկիրը կարողանա այլ երկրների մասին միակողմանի ու կողմնորոշված գնահատականներ տալ։
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, դատապարտելով ԱՄՆ-ում կրոնական ազատությունների համաժողովին մասնակցած ԱԳ նախարարների հակաիրան հաղորդագրությունն, ասել է. «Իրանի պատմությունը տարբեր կրոնների համակեցության ականատեսն ու վկան է եղել և այսօր էլ աստվածային բոլոր կրոնների հետևորդները Իրանում քաղաքացիական բոլոր իրավունքների տերը լինելով, ներկա են իսլամական խորհրդարանում ու այլ կառույցներում»:
Հուլիսի 24-ից 26-ը Վաշինգտոնում կայացել է «Կրոնների ազատության համաժողով» անվանմամբ աշխարհի որոշ երկրների ու ռեժիմների ԱԳ նախարարների համաժողովը, որին մասնակցողներն Իրանին մեղադրել են կրոնական ազատությունները ոտնահարելու մեջ:
Սա այն դեպքում, երբ ԻԻՀ Սահմանադրության 13-րդ, 15-րդ և19-րդ հոդվածների սկզբունքների համաձայն, փոքրամասնությունների իրավունքների պահպանման համար անհրաժեշտ դրույթներ են դրված:
Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն կրոնական փոքրամասնությունների մասին ասված է. «Իրանի զրադաշտները, հրեաները, քրիստոնյաները միակ կրոնական փոքրամասնություններն են, ովքեր ազատ են իրենց կրոնական արարողություններում և օրենքներում»:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական նոր տարվա 1397 թվականի առաջին օրը հազարավոր ուխտագնացների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Քաղաքացիական և կրոնական ազատությունները, անկախությունը, ազգային ինքնահավանությունը, ժողովրդավարություն և արդարությունը , Իրանի իսլամական հեղափոխության արժեքներն ու սկզբունքներն են»:
«Այսօր մեր երկրում կա խոսքի ազատություն և ոչ ոք չի ճնշվում իր կարծիքի համար». հավելել է գերապատիվ Առաջնորդը:
Իրանի իսլամական խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն ասել է. «Իրականում իրանահայերի և իրանցիների համակեցության և համերաշխության փորձը վկայում է այն մեծ արժեքի մասին, որը վեր է սովորական համակեցությունից»:
Բեգլարյանը հավելել է, Իրանի քրիստոնյաների և իրանցիների համակեցությունը նաև վկայում Իրանում տարբեր կրոնների հետևորդների միջև տիրող բարեկամության մասին, որը մեծ արժեք է համարվում և խիստ գնահատելի է:
ԱՄՆ-ը, որը հայտարարում է, թե պաշտպանում է կրոնական փոքրամասնությունների իրավունքները, հանցագործություն է իրականացրել քրիստոնեական կրոնի ճյուղի՝ Դավիթյան դավանանքի հետևորդների նկատմամբ:
1993 թ. ապրիլի 19-ին, Տեխաս նահանգի Վակոյ քաղաքում 50-օրյա պաշարումից հետո FBI- ի աշխատակիցները կրակեցին Դավիթյան դավանանքի հետևորդների վրա, որի հետվանքով զոհվեցին 76 մարդ: Մահացածների թվում էին 21 երեխա և 2 հղի կանայք:
Մարդու իրավունքների պաշտպանները պետք է իմանան, որ Իրանի պատմությունը վկայում է տարբեր կրոնների համակեցության մասին և Իրանում երբեք չի իրականացվել ցեղասպանություն կամ դավանական ճնշումներ: Սա ցույց է տալիս Իրանի ժողովրդի բարձր մշակույթը և հոգևոր արժեքները: