Զարիֆի ասիական շրջայցը՝ բազմազանություն առևտրում ու տնտեսական համագործակցություններում
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Շրի Լանկայի պատոնատարների հետ հանդիպման և երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների քննարկման նպատակով, երեքշաբթի օրը ժամանել է այդ երկրի մայրաքաղաք Կոլոմբո:
Սինգապուրում ընթացող Ասիայի հարավարևելյան երկրների միության (ASEAN) նստաշրջանին մասնակցելը Զարիֆի ասիական այցի մյուս բաժինն է համարվում: Ասիայի հարավարևելյան երկրների միությանն (ASEAN) անդամակցում են Մալայզիան, Ինդոնեզիան, Թաիլանդը, Ֆիլիպինները, Վիետնամը, Բրունեին, Լաոսը, Միանմարը և Կամբոջիան:
Իրանի արտաքին քաղաքականության մեջ դեպի արևելք ուղղված հայացքն այս պահին որպես արտաքին հարաբերություններում հավասարակշռություն ստեղծող ազդեցիկ կողմնորոշում, մեծ նշանակության է ստացել
Զարիֆի ասիական շրջայցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն փորձում է առևտրական լծակներն ու պատժամիջոցներն Իրանի հետ ռազմավարական սակարկության միջոց ծառայեցնել: Սակայն Իրանի ու ասիական երկրների շահերի երկկողմանի լինելն Իրանին մեկուսացնելու ճանապարհին ԱՄՆ-ի դիմագրաված մարտահրավերներից են համարվում:
Իրանի դեպի արևելք ուղղված հայացքը ռազմավարական դարձնող գլխավոր բաղադրիչներից մեկն էներգիայի ու մասնավորապես նավթի ապահովումն է: Մետաքսի ճանապարհի կատարելագործումը և որպես տարածաշրջանի առևտրական օղակներից մեկն Իրանի դերակատարությունը, մյուս բաղադրիչն է, որ Չաբահարի նավահանգստի և Հյուսիս-Հարավ միջանցքի միջոցով Իրանի, Չինաստանի ու ասիական այլ երկրների համագործակցության գլխավոր ոլորտներից է դարձել:
Ասիական խոշոր երկրներն, այդ թվում՝ Չինաստանը և ASEAN-ի նման տնտեսական կառույցներն ԱՄՆ-ի հետ համընթացության ցանկություն չունեն: Նման հայացքը թափ է հաղորդում Իրանի ու արևելքի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու գործընթացին և կողմերին մղում է զուգամերձության ու փոխադարձ համագործակցության': Տնտեսական համատեղ շահերի նման ազդակներն ու համաշխարհային տնտեսության մեջ ASEAN-ի տարածաշրջանի երկրների աճող դիրքը կարևոր առիթներ են ստեղծում, որոնցից պետք է օպտիմալ կերպով օգտվել: Այլ խոսքով, Իրանի տնտեսական նվաճումներից շատերը կարող են իրականացվել ոչ թե արևմուտքի, այլ Ասիայի հետ համագործակցության արդյունքում:
Այս շրջագծում Ասիայի հարավարևելյան համագործակցության պայմանագրին Իրանի անդամակցությունը կարող է ASEAN-ի հետ հարաբերությունների ընդլայնման նախաբանը համարվել: Ավելի քան 625 միլիոն բնակչությամբ ASEAN-ի տարածքը Ասիայի խոշոր ու ծաղկուն տնտեսություններից է համարվում: Այս հավաքականությանն անդամակցում են Ասիայի հարավ-արևելքի կարևոր երկրները, որոնք ռազմավարական, նաև տնտեսական ու քաղաքական տեսակետից մեծ նշանակություն ունեն: Այս տարածքը արտահանումների համար մեծ շուկա և արտաքին ներդրումների ներգրավման համար ուշագրավ աղբյուր է համարվում:
Ասիայի արևելքի հարցերի փորձագետ ֆարզի Նիան ասում է. «Այս տարածքը մասնավորապես տնտեսական ու ապահովական առումով համաշխարհային մեծ նշանակություն ունի»:
Նա հավատացած է, որ Իրանը տնտեսական ու մշակութային կապերի և քաղաքական զուգամերձության պատճառով այս պայմանագրում ճանաչված երկիր է համարվում և կարող է այս հավաքականության հետ տնտեսական, ապահովական ու քաղաքական բարձր մակարդակում համագործակցություն ունենալ:
Այս դիտանկյունից կարելի է ասել, որ այսօր դեպի արևելք ուղղված քաղաքականության մեջ նոր փուլ է սկսվում, ինչը մեծ թափով զարգանում է: Ակնկալվում է, որ այս համագործակցությունն Իրանի ու Ասիայի հարավ-արևելքի երկրների միջև հարաբերությունների ընդլայնման համար ենթահող կնախապատրաստի: