Բանկային հարաբերությունները՝ Իրան-ՌԴ ռազմավարական համագործակցությունների հիմնաքարը
Իրանի խորհրդարանի նախագահը Թեհրան-Մոսկվա հարաբերությունները դրական է որակել: Նա ասել է.«Առկան են լավ մտահղացումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցությունները ընդլայնելու համար»:
Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնից Սլուցկիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում, Ալի Լարիջանին նշել է.«Անհրաժեշտ է ամրապնդել Իրան-ՌԴ բանկային հարաբերությունները»: Շեշտելով որ Իրանի ու ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքը պարտադրում է սերտ հարաբերություններ ունենալ, ՌԴ դումայի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահն ասել է.«Թեհրանն ու Մոսկվան պետք է հնարավորինս արագ առաջ տանեն տարբեր, այդ թվում՝ նավթի, գազի և երկաթգծերի ոլորտում երկկողմ նախագծերը»:
ՀԳՀծ-ի ստորագրումից հետո Իրանն ու ՌԴ-ն ռազմավարական ծավալուն համագործակցություններ են իրականցնում: Այսօր, հաշվի առնելով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունները և ՌԴ-ի նկատմամբ Թրամփի սառը պատերազմի ռազմավարությունը, որպես տարածաշրջանային դերակատարներ, Թեհրանն ու Մոսկվան պետք է առավել քան երբևէ ընդլայնեն տարբեր մակարդակներում երկկողմ համագործակցությունները: Ամերիկյան դոլարի տիրույթից դուրս Իրան-ՌԴ տնտեսական համագործակցությունները կչեզոքացնեն այս երկու երկրկների դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների քաղաքականությունը:
Նախքան Ռուսաստանի Դումայի արտաքին հարաբերությունները նախագահի Թեհրան կատարած այցը, Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին և ՌԴ նախագահ Պուտինը Մոսկվայում քննարկել էին Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցությունները հատկապես տնտեսական ոլորտում: Վելայաթին նշել է.«Իրան-ՌԴ նավթային հարաբերությունները կարող են աճել մինչև 50 մլրդ դոլարի սահմանները: ՌԴ-ն պատրաստ է մինչը 50 մլրդ դոլար ներդրում կատարել Իրանի նավթի և գազի ոլորտներում, ինչը կարող է փոխարնել Իրանից դուրս եկած արևմտյան երկրներին»:
Իրան-ՌԴ առևտրա-տնտեսական հարաբերություները խթանելու համար անհրաժեշտ է ընդլայնել երկկողմ բանկային հարաբերությունները: Բակային հարաբերություններում դյուրությունները առավել կաշղուժացնեն Թեհրան-Մոսկվա առևտրա-տնտեսական հարաբերությունները: «Ազգային արժույթի» օգտագործմամբ առևտրական հարաբերություններն ու ապրանքափոխանակումները ԻԻՀ-ին ու ՌԴ-ին կօգնեն հասնել նախատեսված նպատակներին: Վերջերս Թեհրանում կայացել է Իրանի ու ՌԴ-ի ֆինանսական ու բանկային խմբի 6-րդ նիստը: Նիսրի ավարտին ստորագրվել է Իրան-ՌԴ բանկային համագործակցության փոխհամաձայնության հուշագիր: Հուշագրի մեջ կարևորվել է Իրան-ՌԴ դրամական ու ֆինանսական սուրհանդակ ծառայության նախագծման, դրամական համատեղ պայմանագրերի կնքման և բանկային ու ֆինանսական համագործակցության նոր փաթեթի մեջ ապահովագրության ծառայությունների օգտագործման անհրաժեշտությունը:
Այս համաձայնագիրը ցույց է տալիս, ոև Իրանն ու Ռուսաստանը ձգտում են ընդլայնել տնտեսական հարաբերությունները: Ներկայումս բանկային լիարժեք փոխանակումների բացակայության բերումով առևտրափոխանակումների մակարդակը գոհացուցիչ չէ: 2017թ. Իրանի արտահանումների ծավալը կազմել է 286 մլն. դոլար և ՌԴ-ից ներմուծումները կազմել են 704 մլն դոլար: Իրանի կենտրոնական բանկի միջազգային հարցերով օգնականը համոզված է.«Սահմանափակումների վերացմամբ և Իրան-ՌԴ բանկային հարաբերույթյունների ոլորտում անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ, դյուրություններ կստեղծվեն առևտրափոխանակումների համար»:
Անցած շաբաթ, Իրանում ՌԴ-ի դեսպան Լևոն Ճաղարյանն ասել է.«Իրան-ՌԴ տնտեսական համագործակցությունների ընթացքում գոյություն ունեն արգելքներ, որ դանդաղեցնում են հարաբերություները զարգացման ընթացք, որոնց վերացմամբ արագ տեմպերով կաճեն երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունները»: