Թրամփն Իրանի նկատմամբ շարունակում է գազարի ու մահակի քաղաքականությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից հրաժարվելով բացահայտեց Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը:
Նա ընդգծել է, որ 2018թ. օգոստոսին և նոյեմբերին վերականգնելու է Իրանի դեմ միջուկային շրջափակումները: ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Մայք Պոմպեոն նշել է, որ այդ շրջափակումներն ամենածանրն են լինելու պատմության ընթացքում: Վերջին օրերի ընթացքում, սակայն Թրամփը Իրանի նկատմամբ դիմել է գազարի ու մահակի քաղաքականության:
Ուրբաթ առավոտյան իր համախոհների հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասել է. «Ես ԱՄՆ-ին դուրս եմ բերել Իրանի հետ ահավոր ու մեծածախս ու ոչ-գործուն միջուկային համաձայնությունից: Հույսով եմ, որ ամեն ինչ լավ է լինելու մեր և Իրանի միջև: Սակայն ձեզ ասեմ, որ նրանք շատ տարբեր են չորս ամիս առաջվա նկատմամբ»:
Թրամփը փորձում էր այնպես ներկայացնել, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Իրանը նահանջել է և ինչ-որ փափկություն է դրսևորել:
Օրեր առաջ, Իտալիայի վարչապետի հետ մամլո ասուլիսում, Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է առանց նախապայմանի բանակցել Իրանի պաշտոնատարների հետ: Նախքան այդ Թրամփը Հասան Ռոհանիին հղած ուղերձում, խիստ սպառնացել էր Իրանին: Թվում է, թե Թրամփի երկստանդարտ քաղաքականությունը նույնն է ինչ կիրառել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ և իր կարծիքով արդյունք է ունեցել:
Ամերիկացի մեծ թվով վերլուծաբաններ ու այդ երկրի լրատվամիջոցներ Թրամփին ու որոշում կայացնող պաշտոնատարներին զգուշացրել են, որ Իրանը համեմատելի չէ Հյուսիսային Կորեայի հետ: Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի ամենածանր շրջափակումների ազդեցության տակ է գտնվում, սակայն Իրանը կատարելով ՀԳՀԾ-ի կետերը, դուրս է գտնվում ՄԱԿ-ի շրջափակումների ցանկից։ Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը, ԱՄՆ-ից բացի, 5+1 խմբի մյուս երկրները դատապարտել են Իրանի դեմ միջուկային շրջափակումները: Ներկայիս 4+1 խմբի շրջանակում Իրանը ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ է ընթանում: Աշխարհի շատ երկրներ ու միջազգային հանրությունը խիստ հակադարձեցին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու քայլին և Վաշինգտոնը կատարելապես մեկուսացված է Իրանի դեմ շրջափակումներ կիրառելու հարցում: Իրանին շրջափակելու համար Թրամփի կառավարությունը հարկադրված մյուս երկրների, այդ թվում նաև եվրոպական երկրների դեմ սպառնալիքի քաղաքականության է դիմել:
Սա Իրանի դեմ միջազգային համակարծություն առաջացնելու ԱՄՆ-ի անճարության մասին է վկայում:
Նկատի առնելով այս իրողությունը զարմանալի չէ, որ Թրամփը վերջերս հաշտվողական ոճով էր խոսում Իրանի նկատմամբ և շարունակում է խոսել բանակցության համար պատրաստ լինելու մասին: