Մամուլի տեսություն 04-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96451-Մամուլի_տեսություն_04_08_2018
Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Իրանի նավթի միջին արտահանումը հասավ օրական 2 միլիոն 300 հազար բարելի, ինչը չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին ու գործադրած ճնշումներին գերազանցում է անցած տարվա միջինը: Այս միջոցին Չինաստանը մերժեց Իրանից նավթի ներկրումը դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջը, իսկ Իրանից Հնդկաստանի նավթի ներկրումը ռեկորդ սահմանեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 09:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-08-2018

Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Իրանի նավթի միջին արտահանումը հասավ օրական 2 միլիոն 300 հազար բարելի, ինչը չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին ու գործադրած ճնշումներին գերազանցում է անցած տարվա միջինը: Այս միջոցին Չինաստանը մերժեց Իրանից նավթի ներկրումը դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջը, իսկ Իրանից Հնդկաստանի նավթի ներկրումը ռեկորդ սահմանեց:

Ջոմհուրի Էսլամի

Իրանի նավթի արտահանումը դադարեցնելու հարցում ԱՄՆ վաղաժամ պարտություն կրեց

 

Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Իրանի նավթի միջին արտահանումը հասավ օրական 2 միլիոն 300 հազար բարելի, ինչը չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին ու գործադրած ճնշումներին գերազանցում է անցած տարվա միջինը: Այս միջոցին Չինաստանը մերժեց Իրանից նավթի ներկրումը դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջը, իսկ Իրանից Հնդկաստանի նավթի ներկրումը ռեկորդ սահմանեց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն 2017 թվականի հունվարից ԱՄՆ-ում իշխանության ղեկը ստանձնած ԱՄՆ նախագահը մայիսի 8-ին հայտարարեց միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) լքելու մասին և կարգադրեց 90-օրյա և 180-օրյա ժամանակահատվածներում վերականգնել պատժամիջոցները:

Միևնույն ժամանակ ՕՊԵԿ-ի 174-րդ նիստում անդամ երկրները պարտավորվեցին 2018 թվականի հուլիսից 100 տոկոսի իջեցնել արտադրաչափի կրճատման որոշման հանդեպ հավատարմության մակարդակը:

Այս միջոցին Իրանի նավթի նախարարության կայքը երեկ հայտարարեց, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Իրանը օրական միջին հաշվով 2 միլիոն 300 հազար բարել անմշակ նավթ է արտահանել ասիական ու եվրոպական շուկաների ուղղությամբ:

Իրանական նախորդ՝ 1396 թվականին Իրանի նավթի օրական միջին արտահանումը 2 միլիոն 115 հազար բարել է եղել:

Չինաստանն ու Հնդկաստանը համարվում են Իրանից անմշակ նավթ ներկրող խոշոր երկրները, որոնք ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո չեն ազդվել այդ երկրի գործադրած ճնշումներից և շարունակել են Իրանից անմշակ նավթի ներկրումը:

«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը օրերս հղում կատարելով Հնդկաստանի նավթի ու գազի նախարարին տեղեկացրեց, որ Իրանից այդ երկրի նավթի ներկրումը հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատությամբ շուրջ 50 տոկոս հավելում է կրել:

Միևնույն ժամանակ Իրանի նավթի ու գազային կոնդենսատների մյուս հաճախորդները համարվող Հարավային ու Կորեան ցանկանում են Իրանից նավթի ներկրման համար հատուկ արտոնություն ստանալ ԱՄՆ-ից:

Թվում է, որ նավթի շուկան անկարող է կրճատել Իրանի նավթը, քանի որ ասիական մեծ թվով նավթ զտողներ իրենց զտարանները կառուցել են հիմք ընդունելով Իրանի նավթը:

Ի դեպ «Ռոյտերզ»-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման սեմին հուլիս ամսին Իրանից Հնդկաստանի նավթի ներկրման ծավալը 30 տոկոս աճ արձանագրելով հասել է օրական 768 հազար բարել ռեկորդային թվին: 

Միևնույն ժամանակ «Բլումբերգ»-ը հղում կատարելով Չինաստանի հետ բանակցող խմբի անդամ երկու ամերիկացի պաշտոնատարների հայտարարեց. «Պեկինի հետ բանակցություններում Վաշինգտոնը չի կարողացել այդ երկրին համոզել Իրանից նավթի ներկրումը դադարեցնելու հարցում և Պեկինը մերժել է ԱՄՆ-ի դիմումը»:

«Բլումբերգ»-ն ուրբաթ օրը գրեց. «Այս պահին ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմի մեջ գտնվող Չինաստանի կողմից ԱՄՆ-ի պահանջի մերժումը հարված է հասցնում միջուկային համաձայնությունը լքելուց հետո Իրանին մեկուսացնելուն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին»:

 

Ռեսալաթ

Բանակցության կառավարությունը պիտի վերածվի աշխատանքի կառավարության

 

«Ռեսալաթ» օրաթերթն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ բանակցության կապակցությամբ Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմեդբաղեր Ղալիբաֆի տեսակետներին և գրել է.

«Եթե նույնիսկ մոռացության տանք 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջման շրջանից  ու նաև դրանից առաջ սկսված Իրանի հետ ԱՄՆ-ի երկարամյա թշնամանքը ու ենթադրենք, որ մեզ հետ ԱՄՆ-ի թշնամությունը սկսվել է 2013 թվականից, ամերիկացիների հետ կրկին բանակցելը մեզ միջազգային վարկին ու դիրքին չի համապատասխանում: Միևնույն ժամանակ մեծարգո առաջնորդի ընդգծմամբ չի կարելի գործակցել մի պետության հետ, որը հեշտությամբ ու ջուր խմելու նման ոտնահարում է միջազգային պարտավորությունները:

Այս պահին Իրանի հետ առանց նախապայմանի բանակցության առաջարկ ներկայացնելով Թրամփը փորձում է Իրանի խաղադաշտ նետել գնդակը և խստացնել Իրանի վրա ճնշումը: Այն պայմաններում, երբ ձեր հակառակորդը ենթադրում է, որ ձեզանից ավելի հզոր է բանակցությունը որևէ իմաստ չի կարող ունենալ, քանի որ դրա արդյունքը նախապես պարզ է: Հետևաբար տրամաբանորեն ներկա պայմաններում Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցություն Իրանի շահին չի լինելու:

Միևնույն ժամանակ բարդությունների և ճգնաժամերին զուգահեռ նաև պիտի նկատի ունենալ ու հիշատակել երկրի հաջողությունները, այլապես կարող են հիասթափություն ապրել: 

Հստակ պիտի ասել, որ այսօր մեր գլխավոր ու առաջնային հարցը ոչ թե Թրամփի հետ բանակցությունն է, այլ տնտեսական խնդիրների կարգավորումը, որոնց գլխավորում է հասարակության մոտ կուտակված կանխիկ գումարի հարցը:

 

Ալիք

Լավրովի գրաֆիկում Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ. Զախարովա

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վրաստանում օգոստոսի 1-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Նա ասել է, որ դա, ինչպես  նշում են Վրաստանում, չի կարող նպաստել կայունությանը Սևծովյան տարածաշրջանում, այլ հակառակը սրում է իրավիճակը:

Զախարովան նաև հավելել է, որ ՌԴ-ն ափսոսում է, որ զորավարժություններին մասնակցում են նաև Վրաստանի հարևան երկրները:

Նաև անդրադարձել է հայկական մամուլում տարածված այն լուրերին, որ նախատեսվում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա, որի ընթացքում պետք է կայանա նրա հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ:

 

Փաստ

Դիվանագիտական անձնագիր` միայն Կաթողիկոսին

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն, պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ԱԳ նախարարությանը: Ըստ հայտարարության, հուլիսի 31–ից հետո չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը անվավեր են ճանաչվելու: Նշենք նաեւ, որ բացի նախկին պաշտոնյաներից, դիվանագիտական անձնագրերը պահանջել են նաեւ բարձրաստիճան հոգեւորականներից` եպիսկոպոսներից, ինչը որոշ դեպքերում աղմուկ էր բարձրացրել: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս եւ ի՞նչ չափորոշիչներով են եպիսկոպոսները դասվել նախկին պաշտոնյաների շարքում: Ի պատասխան, Տ. Բալայանը նախ ընդգծեց, որ հորդորը ոչ միայն հոգեւորականներին ու նախկին պաշտոնյաներին է վերաբերել, այլեւ բոլոր նրանց, ովքեր այն կրելու իրավունք չունեն:

Իսկ ինչ վերաբերում է հոգեւորականներին, նա նշեց. «Չափորոշիչը «Դիվանագիտության մասին» օրենքն է, որով սահմանված է այն անձանց ցանկը, որոնք կարող են կրել ՀՀ դիվանագիտական անձնագիր: Հոգեւորականներից այդ շարքում ընդգրկված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսը»: