Եվրոպան փորձում է պահպանել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96469-Եվրոպան_փորձում_է_պահպանել_ՀԳՀԾ_ն
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասում է.«ՀԳՀԾ-ի պահպանման հարցով համաձայնեցված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ գոյություն ունի համընդհանուր համաձայնություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 14:54 Asia/Tehran
  • Եվրոպան փորձում է պահպանել ՀԳՀԾ-ն

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասում է.«ՀԳՀԾ-ի պահպանման հարցով համաձայնեցված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ գոյություն ունի համընդհանուր համաձայնություն»:

Հարավարևելյան Ասիայի միության անդամների ԱԳ նախարարների նիստին մասնակցելու համար Սինգապուր կատարած ուղևորությունից վերադառնալիս, անդրադառնալով ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը Զարիֆը նշել է.«Հանդիպման ընթացքում Իրանի ժողովրդի տնտեսական շահերի ապահովման մասին վստահություն ձեռք բերելու համար Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել ենք ԵՄ-ի ու մյուսների ձեռնարկած քայլերի մանրամասնությունները»:

Սինգապուրի «Նանյանգ» համալսարանում ունեցած ելույթում ԵՄ-ի արտաքաին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է.

 

«Ողջ աշխարհում շարունակելու ենք մեր գործընկերների հետ համագործակցությունները, որպեսզի շարունակվի Իրանի հետ օրինական առևտուրը: Մենք այս գործը կատարում ենք, քանի որ ՀԳՀԾ-ն օգտակար է հավաքական անվտանգության ու ԵՄ-ի անվտանգության համար»: 

Նա հավաստել է.«Միջազգային համաձայնությունները ստորագրումից հետո պետք է հարգվեն բոլորի կողմից»:

Այս արտահայտությունները ցույց են տալիս, որ ՀԳՀԾ-ի պահպանումը կարևոր է Եվրոպայի համար: ՀԳՀԾ-ի պահպանումը նշանակում է ՀԳՀԾ-ի բանակցությունների ընթացքում և համաձայնության կայացման գործընթացում պաշտպանել Եվրոպայի քաղաքական հեղինակությունը:

Այժմ եվրոպական պետությունները հույս ունեն, որ իրենց դիվանագաիտական ռազմավարությունները կկարողանան հաջողությամբ հաղթահարել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մարտահրավերը: Չնայած որ այն բարդ գործ է: Մոգերինիի մեկնաբանությամբ, ԱՄՆ-ի տնտեսական հզոր լծակները նրանց դեմ է, սակայն Եվրոպան մեծ ցանկություն ունի ՀԳՀԾ-ի պահպանման համար:

Այդ կապակցությամբ Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ասում է.«Մենք ցանկանում ենք պահպանել ՀԳՀԾ-ն այն որոշումներից, որոնք կարող են կործանել այն, քանի որ այս համաձայնության չեղարկումը աշխարհին ուղղված վտանգավոր ուղերձ է լինելու»:

Եվրոպան շատ լավ գիտակցում է, որ ՀԳՀԾ-ի համար ուրիշ փոխարինող գոյություն չունի: Տնտեսական առումով էլ պետք է ասել, որ եվրոպական երկրները վայելում են Իրանի հետ առեւտրային հարաբերությունների գերազանց մակարդակը:

ՀԳՀԾ-ի շարունակման ոլորտում Եվրոպան Իրանի հետ միասին շատ բարդ ճանապարհ ունի առջևում, սակայն բոլոր դժվարություններով հանդերձ գիտակցում է ԱՄՆ-ի ճնշումներին դիմանալու արժեքը: Այնուամենայնիվ պետք է ասել, որ Իրանի սպասման ընթացքը անսահմանափակ չէ և հավերժ չի շարունակվելու: Ուստի այս ընթացքը մեկնաբանելու համար առկա է երկու կարևոր կետ:

Առաջինը ԱՄՆ-ի բացակայությամբ ՀԳՀԾ-ի գործադրման հարցով Եվրոպայի կողմից ամուր ու թափանցիկ երաշխիքների տրամադրումն է:

Երկրորդ կետը կապված է ժամանակի գործոնի հետ՝ թե՛ բանակցությունների տևողության թե՛ հանձնառությունների գործադրման հստակ ժամկետի առումով: Ներկայումս Իրանի տնտեսական գործողությունների մի մասը կախված է բանակցությունների արդյունքներից: Այս պայմաններում Մոգերինիի արտահայտությունները կարող են երկկողմանի լինել: Մի կողմը Իրանի հետ համագործակցության պաշտպանում է, սակայն մյուս կողմը Եվրոպայի կողմից ԱՄՆ-ին հետևելու հավանականությունն է, որի արդյունքը Իրանի հետ համագործակցության հարցում առիթների կորուստն ու ժամանակի վատնումն է: Այս տաբերակի ընտրություն անշուշտ Եվրոպայի օգտին չի լինելու: