Մամուլի տեսություն 07-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96561-Մամուլի_տեսություն_07_08_2018
Իրանի դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների առաջին փուլը վերականգնվելուց մեկ օր անց այդ հարցը երկրի սահմաններից ներս լայն արձագանք գտնելուց առավել տարբեր հակազդեցության արժանացավ արտասահմանում, մասնավորապես Եվրոպայում ու ԱՄՆ-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2018 07:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07-08-2018

Իրանի դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների առաջին փուլը վերականգնվելուց մեկ օր անց այդ հարցը երկրի սահմաններից ներս լայն արձագանք գտնելուց առավել տարբեր հակազդեցության արժանացավ արտասահմանում, մասնավորապես Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

Աֆքար

Եվրոպական քայլեր ամերիկյան պատժամիջոցների դեմ

 

Իրանի դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների առաջին փուլը վերականգնվելուց մեկ օր անց այդ հարցը երկրի սահմաններից ներս լայն արձագանք գտնելուց առավել տարբեր հակազդեցության արժանացավ արտասահմանում, մասնավորապես Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

Անցած օրը պատժամիջոցների գործադրման վերսկսման հետ  միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մատնանշելով, որ Իրանի դեմ պատժամիջոցները լիովին գործադրվելու են, ասաց, որ քայլերի մանրամասնությունները պարզ կդառնան մոտ ժամանակներում: Ավելի վաղ ԱՄՆ գանձապահության նախարարությունը հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանը հաջորդած եռամսյա ընդմիջման շրջանից հետո դոլարի  գնման և ոսկու և թանկարժեք մետաղների դիմաց Իրանի հետ առևտրի կապակցությամբ որոշ պատժամիջոցներ են գործադրվելու: Նաև Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցների առաջին փուլին մասն են կազմում ավտոարդյունաբերության բաժինը, ռիալային գործարքները և պետական պարտատոմսերի գնումը: Բացի այդ չեղարկվելու են ԱՄՆ-ին գորգ ու սննդամթերք վաճառելու և Իրանին ինքնաթիռ ու դրա մասերը վաճառվելու համար ԱՄՆ-ի կողմից տրված արտոնությունները:

ԱՄն պաշտոնատարների հայտարարությունները և Իրանի վրա ճնշում գործադրելու հարցը, որին զուգահեռ նաև Իրանի հետ բանակցության մասին Սպիտակ տան կողմից ազդանշաններ հղվեցին, արժանացան եվրոպացիների խիստ քննադատության: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին երեկ Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ միասին մի հաղորդագրությամբ իր դժգոհությունը հայտնելով Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ, ընդգծեց, որ պատժամիջոցների վերականգնման պատճառով խիստ ցավում ենք: «Միջուկային համաձայնությունը օգտակար համաձայնություն է, որ հասել է իր նպատակներին»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Հաղորդագրության մեջ եվրոպացի պաշտոնատարները հույս հայտնելով, որ Իրանը կշարունակի գործադրել ՀԳՀԾ-ի շրջագծում իր պարտավորությունները, հայտարարել են. «Միջուկային պատժամիջոցների չեղարկումն այս համաձայնության անհրաժեշտ բաժիններից է, որը ոչ միայն դրական է ազդել Իրանի հետ տնտեսական ու առևտրական հարաբերությունների վրա, այլև նկատելի է Իրանի ժողովրդի կյանքի վրա դրա ազդեցությունը»։

«Մենք հիմք ընդունելով ԵՄ-ի օրենքները և ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը մեզ պարտավորված ենք զգում պաշտպանել Իրանի հետ առևտրական օրինական գործարքի մեջ գտնվող եվրոպացի տնտեսական գործարարներին և այդ պատճառով ԵՄ-ն թարմացրեց արգելակող օրենքները, որոնք Իրանի հետ առևտրական գործարք կատարող եվրոպական ընկերություններին պաշտպանելու համար գործադրման են հանձնվելու օգոստոսի 7-ից»,-ասված է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի և Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ հաղորդագրության մեջ:

 

Քեյհան

Հիրոսիմայում հարյուր հազարավոր ճապոնացիների կոտորածի սեմին ԱՄՆ-ն քննադատեց Իրանում մարդու իրավունքների վիճակը

 

1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան «Բի 29» մի ռմբարկու մարդկային պատմության մեջ առաջին ատոմային ռումբը նետեց ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի ժողովրդի գլխին: Այս ռումբի պայթյունի հետևանքով քաղաքի 90 տոկոսն ավերվեց և մի քանի վայրկյանների ընթացքում այրեց 80 հազար մարդու: Տասնյակ հազարավոր մարդիկ էլ հետագա ամիսների ու տարիների ընթացքում այս սարսափելի պայթյունի պատճառած ռադիոակտիվ ճառագայթումների պատճառով մահացան: Երեք օր անց ամերիկյան մեկ այլ «Բի 29» ռամբարկու միջուկային մեկ այլ ռումբ նետեց Ճապոնիայի Նակազակի քաղաքի վրա, որի հետևանքով զոհվեց 40 հազար մարդ: Հիրոսիմայի դեմ ատոմային հարձակման հետևանքով զոհվեց ընդհանուր հաշվով 140 հազար, իսկ Նակազակիի ատոմային ռմբակոծման հետևանքով՝ 74 հազար մարդ:

Ամերիկացիները գրեթե վստահ էին, որ սամուրայինների որդիների հետ ցամաքային ճակատամարտում հաղթանակը թեև հնարավոր է, սակայն դա մարդկային ու նյութական մեծ կորուստ է պատճառելու: Ճապոնացիները թիզ առ թիզ պաշտպանվում էին և մահից չէին վախենում: Հետևաբար ներկայացվեց «Մանհաթենի նախագիծ»-ը, որպեսզի Հիրոսիման ատոմային ռմբակոծության ենթարկելով թե ճապոնացիներին վախ պատճառեն, թե փորձարկեն իրենց ատոմային ռումբը և թե համաշխարհային երկրորդ պատերազմի ճակատագիրը փոխեն հօգուտ իրենց:

Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Հիրոսիման վերակառուցվեց, սակայն դրամի փոքր բաժինը, որպես ատոմային ռմբակոծության պատճառած սարսափելի ավերածության հիշատակ պահպանվեց նույնությամբ:

Ամեն տարի՝ օգոստոսի 6-ին, հազարավոր ճապոնացիներ համախմբվում են «Խաղաղության» զբոսայգում և հարգում են այդ դաժան հարձակման զոհերի հիշատակը:

Երեկ՝ նման մեկ օրվա տարելիցին, Թրամփը քննադատեց Իրանում մարդու իրավունքների վիճակը:

 

Ալիք

Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 

Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է tvnz.co.nz նորզելանդական կայքը:

Կայքը հիշեցնում է, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը և պնդում է, որ հայերը զոհ են գնացել պատերազմին, շարունակում է պնդել, որ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ չի եղել:

«Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է պատմությունը կրկնվում, և դա ևս մեկ անգամ տեղի կունենա, եթե մենք չճանաչենք մեր անցյալը»,- ասել է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հուռի Ելդիզյանը:

Կայքը նշում է, որ Ավստրալիայի որոշ նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Նոր Զելանդիան դեռևս չի ճանաչել

Նշվում է, որ Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Գարեթ Հյուգսը նախատեսում է խորհրդարանի քննարկմանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծ ներկայացնել: «Ես կոչ եմ անում խորհրդարանին աջակցել ինձ»,- ասել է նա:

 

Tert.am

«Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով». Հայաստանում իրավիճակն անդրադառնում է ԼՂ հակամարտության կարգավորման վրա. Կազիմիրով

 

1992-1996 թվականներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն «Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով» վերտառությամբ հոդվածում գրում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն անդրադառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Վլադիմիր Կազիմիրովը պնդում է, որ պատահական չէ, որ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանում բարդ իրավիճակից, փորձում է մեղադրել Երևանին հանդիպումների և բանակցությունների տապալման և հետաձգման համար:

«Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում է երկրում բոլոր առանցքային ուժերի ջանքերի միացում: Ճիշտ չէ դրսից մի բան առաջարկել, առավել ևս՝ նման միամիտ բան, բայց չի՞ հասունացել արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հանդիպման անհրաժեշտությունը՝ թեկուզ հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում մշակելու նպատակով:

Վստահ եմ, որ նրանցից ոչ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայի լեզվով, այլ ոչ անցյալի, և մտածեն այն ԼՂ ճակատագրի մասին, որի պատճառով մեկ երրորդ դար առաջ առաջացավ հակամարտություն»,- նշել է հակամարտության կարգավորման հարցերով Ռուսաստանի նախկին ներկայացուցիչը:

Վլադիմիր Կազիմիրովը նաև կարծիք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, համապատասխանում է այդ հակամարտության եռակողմ կոնֆիգուրացիային, առավել ևս որ 1990-ականների կեսին բանակցությունները տարվել են բոլոր երեք կողմերի միջև՝ Ղարաբաղի մասնակցությամբ: