Բրիտանիան փորձում է ռազմական համագործակցություններն ընդլայնել Վաշինգտոնի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96628-Բրիտանիան_փորձում_է_ռազմական_համագործակցություններն_ընդլայնել_Վաշինգտոնի_հետ
Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուիլյամսոնը, ով մեկնել է Միացյալ Նահանգներ հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Մաթիսի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2018 14:14 Asia/Tehran
  • Բրիտանիան փորձում է ռազմական համագործակցություններն ընդլայնել  Վաշինգտոնի հետ

Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուիլյամսոնը, ով մեկնել է Միացյալ Նահանգներ հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Մաթիսի հետ:

Մաթիսն և Ուիլյամսոնը կարևորել են երկու երկրների միջև պաշտպանական կապերի ամրապնդումը և քննարկել են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժեր տեղակայելու նպատակով տարբեր , ինչպիսիք են պաշտպանության, առևտրի և համակարգման հարցեր:

Մեթիսը նաև շնորհակալություն է հայտնել բրիտանացի գործընկերոջը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում բրիտանական օգնության համար: Վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի և Բրիտանիայի  հարաբերություններն ընթանում են  ռազմավարական շրջանակներում: 2000 թվականից  ի վեր ՆԱՏՕ-ի շրջանակում Լոնդոնը  համագործակցել է ԱՄՆ-ի հետ, Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում բոլոր ռազմական ներխուժման մեջ:

Վերջին տարիների զարգացումները, մասնավորապես, Բրիտանիայի ժողովրդի դրական արձագանքը Եվրամիությունից դուրս գալու կապակցությամբ և աշխարհի կարևոր երկրների հետ նոր հարաբերությունների հաստատման ուղղությամբ Լոնդոնի  տարած ջանքերը, հանգեցրել են Բրիտանիայի և  ԱՄՆ-ի  հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:

Դոնալդ Թրամփի  ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Ամերիկայի և Եվրոպայի միջև առաջացած անհամաձայնությունը պատճառ է դարձել որ Եվրամիությունը քննադատի Թրամփի դիրքորոշումները:

ՆԱՏՕ-ի վերաբերյալ Լոնդոնի ցուցաբերած աջակցությունը  Թրամփի դիրքորոշումներին հիասթափություն է առաջացրել  եվրոպական երկրների առաջնորդների մոտ: Հատկապես, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առճակատումը Ռուսաստանի հետ այնքան էլ չի ընդառաջվել Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների կողմից:

Բրիտանական կոնսերվատիվ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար, Եվրոպայի հետ  սառեցված հարաբերությունների բացը լրացնելու նպատակով: նաև Բրիտանիայի պաշտպանության նախարարի այցը Վաշինգտոն կատարվել է այդ շրջանակներում: Լոնդոնն այժմ փորձում է հետևելով Վաշինգտոնի քաղաքականությանը իր ներկայությունը հաստատել տարբեր տարածաշրջաններում: Այդ ուղղությամբ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Լոնդոնը ավելացրել է իր ռազմական օգնությունը Աֆղանստանին և իր ռազմական ուժերն է ավելացրել Պարսից ծոցի տարածաշրջանում և Բահրեյնում: 

Այժմ Բրիտանիան որոշ եվրոպական գործընկերների հետ միասին փորձում  է նպաստել Պարսից ծոցի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում  Արևմտյան և  արաբական դաշնակիցների շահերի պաշտպանությանը:

Այս նոր ռազմածովային բազան կօգնի Բրիտանիայի նավատորմի  երկարատև ներկայությանը Պարսից ծոցում, որը, իհարկե, չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Մյուս կողմից ԱՄՆ-ը և Բրիտանիան այժմ կարևոր դեր են խաղում Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների զենքի ու զինամթերքի մատակարարման գործում՝ շարունակելու Եմենում պատերազմը:

Կարելի է ենթադրել որ «Բրեգզիտ»-ից հետո, կավելանա Բրիտանիայի կախվածությունը ԱՄՆ-ին  և Լոնդոնը ավելի քան երբևէ ծառայելու է Վաշինգտոնի տարածաշրջանային եւ միջազգային նպատակներին: