Նվազել է դեպի Գերմանիա փախստականների հոսքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i9664-Նվազել_է_դեպի_Գերմանիա_փախստականների_հոսքը
Նվազել է դեպի Գերմանիա փախստականների հոսքը : Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է , որ 2016 թ. մարտի 18-ից 23-ը , այդ երկիր մուտք է գործել միայն 808 գաղթակն ՝ օրական 135 հոգի :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2016 14:04 Asia/Tehran
  • Նվազել է դեպի Գերմանիա փախստականների հոսքը

Նվազել է դեպի Գերմանիա փախստականների հոսքը : Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է , որ 2016 թ. մարտի 18-ից 23-ը , այդ երկիր մուտք է գործել միայն 808 գաղթակն ՝ օրական 135 հոգի :

Դա այն դեպքում , երբ 2016 թվականի տարեսկզբից, Գերմաիա մուտք է գործել 109 հազար գաղթական: Դեպի Գերմանիա գաղթականների հոսքը նվազելով , ակնկալվում է , որ 2016 թվականի ընթացքում այդ երկիր գաղթող փախստականների թիվը կազմի 500 հազար է : Գերմանիայի ոստիկանության հավաստմամբ , 2015 թ.-ին այդ երկիր մոտք է գործել շուրջ երկու միլիոն փախստական : Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելը խորհրդարանում զգուշացրել է , որ որոշ սահմանները փակվելու պատճառով, Գերմանիա ներգաղթյալների թվի նվազումը չպետք է մոլորեցնի պատասխանատուներին :

Դա այն դեպքում , երբ Հունաստանի սահմանները փակվելուց հետո , հարյուրավոր գաղթականներ մնացել են սահմանային գոտիներում : Հունաստանի մի պաշտոնյա հայտարարել է , որ 2016 թ. ապրիլի 4-ից վերսկսվելու է Հունաստանի կղզիներից Թուրքիայի գաղթականների վերադարձը :

Հունաստանի վարչապետ ՝ Ալեքսիս Ցիպրասը ևս նշել է , որ Բալկանյան ուղին վերաբացելու հնարավորություն չկա : Եվրոպա անցնելու համար Հունաստանի սահմանների մոտ հավաքված փախստականներին Ցիպրասը կոչ է արել չվտանգել իրենց կյանքը և դիմել իմիգրացիոն կենտրոններ : Վերջին օրերին, ի նշան բողոքի Հունաստան-Մակեդոնիա սահմանը փակվելու դեմ , մի փախստական ինքնահրկիզվել էր : Արդեն 13 օր է , ինչ Բալկանյան սահմանը պաշտոնապես փակվել է , ինչի պատճառով էլ հազարավոր գաղթականներ մոլորվել են Եվրոպական երկրների հետ Հունաստանի սահմանին : Հունաստան-Մակեդոնիա սահմանին մոլորվել են շուրջ 12 հազար գաղթականներ :

Փախստականների հոսքը շարունակվում է նաև հյուսիսային Աֆրիկայից դեպի Իտալիա ՝ անցնելով Միջերկրական ծովը : Այնուամենայնիվ , այս վտանգավոր ուղին շարունակում է մարդկային կյանքեր խլել : Լիբիայի ափերին հայտնաբերվել են 12 անօրինական գաղթականների դիակներ :

Վերջին օրերին Իտալիայի Լամպեդուսայի կղզիներ մեկնող փախստականների դիակները հայտնաբերվել են այդ երկրի ջրերում : Նրա խոսքերով , հայտնաբերված դիերը գրեթե ամբողջությամբ քայքայվել են , ինչը վկայում է , որ նրանց նավի հետ դեպք է տեղի ունեցել : Գաղթականները սովորաբար Լիբիայից են անցնում ՝ դեպի Եվրոպա Միջերկրական ծովը կտրելու համար , սակայն նրանց մեծ մասի հետ ճանապարհին տարբեր դեպքեր են տեղի ունենում : Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հինգշաբթի օրը հայտարարել էր , որ Լիբիայում շուրջ 800 հազար գաղթականներ սպասում են Եվրոպայի ափեր մեկնելու համար : Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հաշվարկների համաձայն , 2016 թվականի սկզբից ի վեր , շուրջ հազար հոգի փորձել են կտրել Միջերկրական ծովը :