Մամուլի տեսություն 10-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96687-Մամուլի_տեսություն_10_08_2018
Հակաիրան պատժամիջոցների անէֆեկտիվությունը, դիմադրողական տնտեսության վրա Իրանի դրած շեշտը և սպառնալիքները առիթի վերածելը, Թեհրանի և այլ երկրներ միջև հարաբերությունների ցանց ստեղծելն ու ԱՄՆ-ի պատժամիջոցներին ընդդիմանալն արաբական որոշ ԶԼՄ-ներում ընդգծված թեմաներից են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2018 07:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-08-2018

Հակաիրան պատժամիջոցների անէֆեկտիվությունը, դիմադրողական տնտեսության վրա Իրանի դրած շեշտը և սպառնալիքները առիթի վերածելը, Թեհրանի և այլ երկրներ միջև հարաբերությունների ցանց ստեղծելն ու ԱՄՆ-ի պատժամիջոցներին ընդդիմանալն արաբական որոշ ԶԼՄ-ներում ընդգծված թեմաներից են:

ԻՌՆԱ

Հակաիրան պատժամիջոցներն ապարդյուն են. Արաբական ԶԼՄ-ներ

 

Հակաիրան պատժամիջոցների անէֆեկտիվությունը, դիմադրողական տնտեսության վրա Իրանի դրած շեշտը և սպառնալիքները առիթի վերածելը, Թեհրանի և այլ երկրներ միջև հարաբերությունների ցանց ստեղծելն ու ԱՄՆ-ի պատժամիջոցներին ընդդիմանալն արաբական որոշ ԶԼՄ-ներում ընդգծված թեմաներից են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օգոստոսի 6-ին մի հրամանագիր  ստորագրելով կարգադրեց վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները: Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ:

Այս հայտարարության մեջ ակնարկ է կատարված ավտոարդյունաբերության, նաև ոսկու, թանկարժեք  մետաղների և ռիալի փոխանակման բոյկոտներին, որոնք գործադրման են հանձնվել երեքշաբթի  օրվանից:

Այս թեմային անդրադարձել են արաբական ԶԼՄ-ները:

Ռուսական «Սպուտնիկ»-ի  արաբերեն էջն ու Օմանի «Ալ-Վաթան» օրաթերթն անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին կենտրոնացել են Իրանին ցուցաբերված համաշխարհային ուժերի աջակցության վրա:

«Սպուտնիկ»-ի ընդգծմամբ միջազգային ասպարեզում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների հետ համատեղ հաղորդագրությամբ ցավալի բնութագրեց Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները: Հաղորդագրության մեջ ասված է, որ միջուկային համաձայնությունը երաշխավորել է կայունության իրագործումը և ԱԷՄԳ-ն 11 անգամ հաստատել է իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը:

«Սպուտնիկ»-ի հաղորդմամբ Չինաստանն էլ հայտարարել է, որ կշարունակի Իրանից նավթի ներմուծումը և կփորձի հիմնաշենային նախագծերի միջոցով ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը:

«Ալ-Վաթան» օրաթերթն էլ հղում կատարելով Չինաստանի պաշտոնական խոսնակ Գինգ Շուանգին գրեց. «Պեկինն ու Թեհրանը լիարժեքորեն հավատարիմ են իրենց միջազգային պարտավորություններին: Այս երկու երկրների համագործակցությունն օրինական է և ենթակա չէ որևէ քննադատության: Նա հավելել է. «Չինաստանը շարունակ դեմ է եղել այլ երկրների դեմ որևէ երկրի  միակողմանի քաղաքականության ու քայլերի պարտադրմանը: Սա բացահայտ ու անփոփոխ դիրքորոշում է»:

«Հնդկաստանն էլ ընդդիմանալով ԱՄՆ-ի քաղաքականություններին բարձրացնելու է ԱՄՆ-ից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքը: Հետևաբար ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական ու լրատվական պատերազմը կորցրել է իր էֆեկտիվությունը: Քանի որ ԱՄՆ-ի թիրախում հայտնված երկրները սպիտակ դրոշ չեն բարձրացնելու և ԱՄՆ-ում ու զավթված տարածքներում մի խումբ սիոնիստների ուրախություն պատճառելու համար իրենց ձեռքով չեն զոհաբերելու իրենց տնտեսական ու առևտրական շահերը: Բացի այդ աջակցություններից, Թեհրանն էլ զգաստությամբ ու հզորությամբ կառավարում է այս պատերազմը»:

Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստակայանը, Ռուսաստանի «Սպուտնիկ»-ը, Լոնդոնում տպագրվող «Ռայ Ալ-Յում» և Օմանում տպագրվող «Ալ-Վաթան» օրաթերթերն իրենց հաղորդումներում անդրադառնալով Իրանի հզորությանը քննարկել են Իրանի դեմ իր նախագծերի իրագործման հարցում ԱՄՆ-ի կրած պարտությունը:

«Ալ-Մայադին» լրատվական հեռուստակայանի հաղորդման համաձայն Իրանի հարցերի փորձագետ Մոհամմեդ Շամսն ասել է. «Հեղափոխության հաղթանակից հետո Իրանը դիմակայել է պատժամիջոցները: Այս երկիրը «դիմադրողական տնտեսություն» կոչվող նախագծով կարող է ընդդիմանալ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին: Անցյալում ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի դեմ գործադրված պատժամիջոցները չափազանց խիստ էին, բայց Իրանը հիմնվելով ներքին կարողության ու հնարավորությունների վրա և  Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների ցանց ստեղծելով կարողացավ չեզոքացնել այդ պատժամիջոցները: Ներկա դրությամբ երբ պատժամիջոցների պատնեշը ճեղքվել է և Իրանի դեմ պատժամիջոցների հարցով ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների միջև տարաձայնություն գոյություն ունի, Իրանը հեշտությամբ կարող է շրջանցել պատժամիջոցները: Անցած տարիների ընթացքում Իրանը կարողացավ առիթի վերածել սպառնալիքները: Նկատի առնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների հարցում միջազգային մասշտաբով ստեղծված ճեղքվածքին, այսօր Իրանն առավել հեշտությամբ կարող է սպառնալիքն առիթի վերածել»:

«Ալ-Յում» օրաթերթն էլ Աբդոլբարի  Աաթվանի գրչին պատկանող մի հոդվածում գրեց. «Իրանի դեմ պատժամիջոցների մեկնարկի մասին հայտարարելով Թրամփի վտանգավոր արկածախնդրության դիմեց: Թրամփի ընդունած որոշումը հանգեցնելու է խռովության, քանի որ շատ երկրներ և նրանց գլխավորող ԵՄ-ի անդամ երկրները, Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան պաշտոնապես հայտարարել են, որ չեն միանալու ԱՄՆ-ի պատժամիջոցներին: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին արձագանքելով Թրամփի որոշմանը «ՌուսիաԱլ-Յում»-ին ասաց, որ Ռուսաստանն ու Չինաստանը հավատարիմ են մնալու Իրանի հետ տնտեսական համաձայնությանը: Սա ամուր հարված է լինելու Թրամփի ու նրա դաշնակիցների համար: Երբ համաշխարհային երկու գերպետությունները համարվող Ռուսաստանն ու Չինաստանը Հնդկաստանի, Թուրքիայի ու ԵՄ-ի հետ միասին հայտարարում են, որ ԱՄՆ-ի դիմաց աջակցում են Իրանին, դա նշանակում է, որ Իրանը միայնակ չէ, հետևաբար հնարավոր է, որ Թրամփի արկածախնդրությունը ձախողվի: 

 

Արմենպրես

Հանրությունը կտեղեկացվի վարչապետի Իրան հնարավոր այցի մասին, երբ այն հստակեցվի ԱԽ քարտուղար

 

ՀՀ կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պարոն Գրիգորյան, Իրանի դեսպանի հետ Ձեր հանդիպման մասին գրառման մեջ նշվել է վարչապետի՝ Իրան այցի մասին։ Արդյոք կարող եք հստակ ժամկետներ ներկայացնել»,- հարցին ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց․

«Ինչպես գիտեք, կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։ Եվ երբ այն հստակեցվի, հանրությունը դրա մասին կտեղեկացվի` պատշաճ ժամկետներում և համապատասխան աղբյուրից»։

 

 

Ժողովուրդ

«Քաղաքացիական պայմանագրի» կառույցները մրցավազքի մեջ են. պետք է մարդաշատություն ապահովեն

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված է հանրահավաք: Սա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի՝ նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եւ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանն իր թիմի առջեւ խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Մտավախություն կա, որ արձակուրդային սեզոնով պայմանավորված` հնարավոր է՝ հրապարակը ուզածի պես մարդաշատ չլինի: Բացի այդ, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի, մարտի 1-ի գործի շրջանակներում շատերի «ոտքն են տրորել», ու հիմա այդ անձինք առնվազն կփորձեն իրենց շրջապատի մարդկանց ետ պահել հանրահավաքի մասնակցելու, Փաշինյանին աջակցելու մտքից:

Դրա համար էլ ՔՊ-ում բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովեն` ըստ բնակավայրերի, երթով գալով հրապարակ: ՔՊ կառույցները հիմա մրցավազքի մեջ են: