ԷՄԳ-ը նախազգուշացրել է Իրանի նավթային շրջափակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96740-ԷՄԳ_ը_նախազգուշացրել_է_Իրանի_նավթային_շրջափակման_կապակցությամբ
2018թ. մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս միջուկային համաձայնությունից ու նաև ասաց, որ առաջիկա 3-6 ամիսների ընթացքում կվերականգնվեն Իրանի դեմ միջուկային շրջքափակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2018 13:36 Asia/Tehran
  • ԷՄԳ-ը նախազգուշացրել է Իրանի նավթային շրջափակման կապակցությամբ

2018թ. մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս միջուկային համաձայնությունից ու նաև ասաց, որ առաջիկա 3-6 ամիսների ընթացքում կվերականգնվեն Իրանի դեմ միջուկային շրջքափակումները:

Իրանի դեմ շրջափակումները վերականգնելով ԱՄՆ-ն հետապնդում է Իրանի նավթի վաճառքը և նույնպես Իրանի ու տարբեր երկրների միջև ֆինանսական, բանկային և առևտրա-տնտեսական հարաբերություններն արգելելու և իվերջո Իրանի տնտեսությունը կործանելու նպատակը: Իրականում ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական մեծ պատերազմի մեջ է մտել:

Այս խնդիրը խիստ մտահոգություններ է առաջացրել միջազգային ասպարեզում: Այս կապակցությամբ Էներգետիկայի միջազգային գործակալությունը՝ ԷՄԳ-ը հայտարարել է.«2018թ. ավարտին այսինքն, երբ գործադրման հանձնվի Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային շրջափակումները նավթի շուկան մեծ շոկի կենթարկվի»:

ԷՄԳ-ի հաղորդագրության մեջ ասված է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային շրջափակումների գործադրմամբ, որ հավանաբար կուղեկցվի որոշ երկրներում նավթի արդյունաբերման դժվարություննենրով, նավթի շուկայում բավարար նավթի մատակարարումը կարող է շատ դժվար լինել»:

Այս նախազգուշացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հավակնությունը անհիմն է: Ամերիկացիների համոզմամբ, նավթի շուկայից Իրանի բացակայությունը ազդեցություն չի ունենա միջազգային շուկաների վրա: Իրականում Թրամփի կառավարությունը այն համոզման են, որ սաուդցիները նավթի արդյունահանման ավելացմամբ կլրացնեն Իրանի շրջափակումից առաջացած նավթի պակասը:

Ներկայումս Սաուդյան Արաբիան օրական 10.4 մլն. բարել նավթ է արտադրում և կարող է իր նավթի արտադրությունը ավելացնել մինչև 12 մլն. բարելի, սակայն իր արտադրության ավելացման համար 6-ին 9 ամիս ժամանակ կպահանջվի: Այլ խոսքով Սաուդյան Արաբիան իր խոստումը իրականացնելու համար ստիպված կլինի դիմել մեծ ռիսկի:

Այդ պատճառով էլ ԷՄԳ-ը համոզված է.«Նավթի շուկային հեռանկարը երբևէ չի կարող ներկ ա պայմանների նման խաղաղ լինել»:

Մյուս կողմից Իրանի կողմից հավանական հակազդեցությունները մեծ մտահոգություններ է առաջացրել Արևմուտքի ու նրանց տարածաշրջանային գործընկերների համար: Այս խնդրին վճռական հակազդեցություն է ցուցաբերել ԻԻՀ-ն:

ԻԻՀ նախագահ Ռոհանին ասել է.«Ամերիկացիները հավակնել են, որ ուզում են զրոյացնել Իրանի նավթի արտահանումները: Նրանք այս խոսքի իմաստը չեն հասկանում, քանի որ ոչ մի իմաստ չունի Իրանի նավթը չարտահանվի, բայց տարածաշրջանի մյուս երկրները նավթ արտահանեն տարածաշրջանից: Եթե դուք կարողացաք այդ գործն անել պետք է սպասեք դրա հետևանքներին»:

Իրանի մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հուլիսի 21-ին նշել է.«Եվրոպա կատարծ այցի ընթացքում Իրանի նախագահի խոսքը առ այն, որ եթե Իրանի նավթը չարտահանվի տարածաշրջանի, ոչ մի երկրի նավթն  չի արտահանվի, շատ կարևոր խոսքեր են և վկայում են համակարգի քաղաքկանության ու ռազմավարության մասին»:

Մյուս խնդիրն այն է, որ Վաշինգտոնի հակաիրանական շրջափակումների նոր փուլը գործադրվում է այն դեպքում, երբ ԱՄՆ-ը լիովին մենակ է մնացել, քանի որ հաշվի առնելով ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների Իրանի կատարյալ հավատարմության փաստը մյուս երկրները, հատկապես 4+1 խմբի անդամները հիմքեր չունեն ԱՄՆ-ին ուղեկցելու: Փաստորեն ներկա պայմաններում Իրանին կրկին շրջափակման ենթարկելու հարցում աշխարհը դեմ է կանգնել Դոնալդ Թրամփին: