Մամուլի տեսություն 14-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96842-Մամուլի_տեսություն_14_08_2018
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երեկ կայացած ժողովրդային հանդիպման ժամանակ անդրադարձավ մեր երկրի պաշտոնատարների հետ բանակցության համար ԱՄՆ նախագահի ներկայացրած առաջարկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2018 08:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-08-2018

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երեկ կայացած ժողովրդային հանդիպման ժամանակ անդրադարձավ մեր երկրի պաշտոնատարների հետ բանակցության համար ԱՄՆ նախագահի ներկայացրած առաջարկին:

Ղոդս

ԱՄՆ-ի մեծապետական բնույթը՝ երկխոսության արգելման գլխավոր պատճառ

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երեկ կայացած ժողովրդային հանդիպման ժամանակ անդրադարձավ մեր երկրի պաշտոնատարների հետ բանակցության համար ԱՄՆ նախագահի ներկայացրած առաջարկին և հստակեցում կատարելով ամերիկյան ոճով բանակցության ֆորմուլայում, ասաց. «Նրանք նախ հստակեցնում են գլխավոր նպատակը, իհարկե ամբողջ նպատակը չեն հայտարարում, բայց բանակցության ընթացքում սակարկության միջոցով ու խնդիրներ առաջացնելով հետապնդում են բույն նպատակը»: Նա հավելեց. «Բանակցության ընթացքում ամերիկացիներն առերևույթ վստահություն ներշնչող արտահայտություններով միայն խոստումներ են տալիս, բայց դիմացի կողմից կանխիկ զիջումներ են պահանջում և խոստումներ չեն ընդունում»: ՆՎ Այաթոլլահ Խամենեին քաղաքական նորմերի համաձայն բանակցությունը մի տեսակ առևտուր բնութագրելով, ասաց. «Ամերիկացիները բանակցության մեջ որոշակի ֆորմուլայով են առաջնորդվում և դրա համար որ մենք համաձայնենք բանակցության հետ նրանք ամեն ինչից առաջ պիտի հրաժարվեն այդ ֆորմուլայից»: Հարց է ծագում ո՞րն է բանակցության ամերիկյան ֆորմուլան, որից առաջին քայլով պիտի հրաժարվեն ամերիկացի պաշտոնատարները: Ամեն ինչից առաջ պիտի ուշադիր լինել, որ ցանկացած բանակցություն կապված դրա թեմայից և ժամանակի ու վայրի պայմաններից որոշակի գործընթացով պիտի առաջնորդվի: Նաև բանակցության բոլոր նպատակները պիտի նախօրոք հստակեցվեն: Բանակցությունն ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն էլ ասաց քաղաքական ընդունված նորմերով մի տեսակ առևտուր է, բայց դրա մի մասն էլ թաքուն նպատակներն են, որ որոշ կողմեր հետապնդում են այդ բանակցություններից: Մյուս հարցն այն է, որ մենք ի՞նչ մթնոլորտում ու պայմաններում և ինչո՞ւ ենք ցանկանում բանակցել: Ներկա դրությամբ ԱՄՆ-ն մի կողմից պատժամիջոցների քաղաքականությունը գործադրելով առավելագույն ճնշումն է գործադրում մեզ վրա և դրան զուգահեռ խոսում է բանակցության մասին: Դա նման է նրան, որ մեկը բռնի ուժով մտնի մեկ այլ անձի բնակարանը և հետո նրան բանակցության առաջարկ տա: Այսօր երբ ամերիկացի պաշտոնատարները թիրախ են դարձրել մեր դիրքն ու անկախությունը և պատրաստ չեն զիջումների գնալ նման առաջարկ ոչ կարող է տրամաբանական հիմնավորում ունենալ և ոչ էլ որևէ մեկը դա կհովանավորի: Երբեմն էլ բանակցությունը որոշակի սկզբունքների շուրջ է և որոշված է դրա արդյունքում հստակեցվի բանակցության կողմերից յուրաքանչյուրի բաժինը: Նման բանակցության նմուշն այսօրերին Կասպից ծովի շուրջ Մերձկասպյան երկրների վարած բանակցությունն է: Նման բանակցությունը հետևում է որոշակի գործընթացի և ի վերջո սակարկության արդյունքում հանգում է արդյունքի:   

 

Քեյհան

Այստեղ ամեն օր 150 երեխա է մահանում

 

Այսօր Եմենում երեխաների համար որևէ ապահով անկյուն չկա և սաուդական ռումբերը վաղահաս սպառնալիքի ու վտանգի նման քունը խլել են երեխաների աչքերից: Սաադեում Արաբիայի վերջին ոճրագործության զոհերի պատկերների հրապարակումը նույնիսկ հանգեցրել է Արաբիայի ԶԼՄ-ների հակազդեցության: Եմենում երեխաների համար ոչ ուսումնական տարեմուտի հանդիսությունը և ոչ էլ վերջին զանգը որևէ իմաստ չեն ներկայացնում: Այստեղ երեխաների միայն մեկ բանի հետ գործ ունեն՝ հիվանդություն ու մահ:

Եմենում վիճակագրական տվյալների անկախ մի կառույց այս կապակցությամբ հաղորդել է, որ Արաբիայի ու կոալիցիայի 1000-օրյա հարձակումների հետևանքով Եմենում խաղաղ բնակչության կրած կորուստը հասել է 35 հազար զոհերի ու վիրավորների: Սա ի տես այն բանի, որ «Վաշինգտոն Փաստ»-ը վերջերս գրեց, հակառակ ԶԼՄ-ների հայտարարության Եմենում զոհերի թիվը գերազանցում է 50 հազար հոգին: Բացի այդ ավերվել են 827 դպրոցներ ու կրթական հաստատություններ, 118 համալսարանական միավորներ, 301 հիվանդանոցներ ու բուժկենտրոններ, 174 էլեկտրակայաններ, 524 ջրամատակարարման աղբյուրներ ու ցանցեր, 15 օդանավակայան և 14 նավահանգիստ, նաև 2144 ճանապարհներ ու կամուրջներ: Եմենի տնտեսական հետազոտությունների և տեղեկատվության կենտրոնը  վերջերս մի զեկույցում հայտարարեց, որ Եմենի 27 միլիոնանոց բնակչության 85 տոկոսը կամ 23 միլիոն եմենցիներ ապրում են չքավորության պայմաններում և դա ի տես այն բանի, որ դա մինչև պատերազմի սկսվելը 45 տոկոս էր:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն պատերազմում սպանվել է շուրջ 2400 եմենցի երեխա և 3600 ուրիշներ վիրավորվել են: Մեկ այլ վիճակագրական տվյալի համաձայն օրական մահանում է 150 եմենցի երեխա, շուրջ 400 հազար երեխաներ տառապում են խիստ թերսնումից, իսկ եմենցի երեխաների 80 տոկոսը շտապ օժանդակության կարիք  ունի:

 

Ալիք

Ռեզա Արդաքանիան. «Հայաստանը պատուհան՝ դեպի ԵԱՏՄ շուկա»

 

Իրանը Հայաստանը դիտարկում է որպես պատուհան՝ դեպի Եվրասիական տնտեսական միության 180 մլն.-անոց շուկա: Այս մասին Երեւանում երէկ` օգոստոսի 13-ին տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։

Նրա խոսքով՝ Իրանի քաղաքականությունը հիմնված է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա: «Անշուշտ, Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական հարաբերությունները կարող են նպաստել տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությյունի բարելավմանը»,- նշել է նախարարը:

Նա միեւնույն ժամանակ նշել է, որ թեեւ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, այդուհանդերձ, երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար կա ավելի մեծ պոտենցիալ եւ ներուժ, որը լավագույնս չի օգտագործվում:

Նախարարը կարեւորել է էներգետիկ կապերի զարգացումը հարեւան այլ երկրների՝ Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրաքի հետ:

Նախարարը խոսելով Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության մասին ընդգծել է. «Մենք Հայաստանի հետ բանակցություններ ենք սկսել Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ»:

Նա հավելել է, որ Իրանի համար կարեւոր առաջադրանքը եւրոպական էլեկտրական ցանցերին միանալն է՝ ընդգծելով, որ Թեհրանն այդ նպատակին հասնելու մի քանի տարբերակներ ունի:

«Այդ տարբերակներից մեկը մեր հյուսիսային հարեւանների միջոցով Եւրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- ասել է նախարարը:

 

Ժողովուրդ

ՀՀ-ից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթացի համար տարիներ կպահանջվեն

 

«Նախորդ շաբաթ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ էր ուղարկել Համաշխարհային բանկին Հայաստանից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով: Միայն թե փոխվարչապետի նախաձեռնած գործընթացն այնքան էլ հեշտ չի իրականացվելու և բավական երկար ժամանակ է պահանջում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հայտարարել է, թե այդ գործընթացը կարող է տարիներ տևել: «Ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը և բնականաբար ձևավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ընթացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե´ տվյալ երկրում և թե´ այն ենթադրյալ երկրներում և համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները»,- ասել է նա՝ ընդգ­ծելով, որ 6 տարուց շուտ դժվար է արդյունք ակնկալել»,-գրում է թերթը: