ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96862-ՀՀ_նախկին_նախագահ_Ռոբերտ_Քոչարյանը_ազատ_է_արձակվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2018 15:06 Asia/Tehran
  • ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Քոչարյանը ձերբակալվել էր 2008 թ.-ին ժողորդական բողոքները ճնշելու մեղադրանքով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ասել է. «Վերաքննիչ դատարանը վերացնում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»: 

Ավելի վաղ Հայաստանում նաև ձերբակալվել էին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության որոշ պաշտոնատարներ: Որոշ քաղաքական շրջանակներում, այդ ձերբակալությունները Հայաստանում հիմնականում  մեկնաբանվում է որպես, խմբակցական և ներկառավարական տարաձայնությունների արդյունք:

Որոշ հայ քաղաքական գործիչներ փորձել են բացատրել, որ Ռոբերտ Քոչարյանը և  Երևանի կառավարության այլ պաշտոնյաները ձերբակալվել են  ղարաբաղցի ղեկավարների նախագահության օրոք  հայաստանցիների և ղարաբաղցիների միջև ծագած տարաձայնության պատճառով:

Որոշ փորձագետներ Հայաստանի ներքին և տարածաշրջանային խնդիրները համարել են ղարաբաղցիների իշխանության, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի սխալ քաղաքականությունների արդյունքը: 

Քոչարյանը ՀՀ ղարաբաղցի նախագահներից էր, որը  կարևոր ժամանակահատվածում վարում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ  ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարած ապարդյուն ջանքերի հետևանքով նրանք առաջարկեցին Բաքվի և Երևանի ղեկավարները մտնեն ուղղակի բանակցության մեջ: Հետևաբար 1999 թ.-ից ի վեր Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է այդ բանակցություններին: 

Ռոբերտ Քոչարյանն միակ հայ դիվանագետն է, որ բանակցել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և նրան հաջորդող նախագահ՝ Իլհամ Ալիևի հետ:  

Այդ իսկ պատճառով Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները շատ կարևոր են Հայաստանի մյուս նախագահների համեմատ:

Նկատի առնելով այս իրականությունը, Քոչարյանի ձերբակալությանն արձագանքեցին Հայաստանի իշխանամետ և ընդդիմադիր  կուսակցությունները:

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին հայտարարություն  տարածելով ասել է.«Այս քայլն ոչ մի կապ չունի ժողովրդավարության եւ դատական համակարգի անկախության հետ: Անվտանգության ուժերի կողմից Քոչարյանի ձերբակալությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա և պառակտում առաջացնել հասարակությունում»:

Ներկայիս պայմաններում  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների և Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումների ֆոնին Ռոբերտ Քոչարյանի  ձերբակալությունը հակասում է  Հայաստանի ազգային շահերին: