Զարիֆն ընդգծել է Իրանի հրթիռային կարողության ամրապնդումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i9691-Զարիֆն_ընդգծել_է_Իրանի_հրթիռային_կարողության_ամրապնդումը
Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է.«Մեր հրթիռային կարողության ամրապնդմամբ կպատասխանենք ԱՄՆ-ի քայլերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2016 09:40 Asia/Tehran
  • Զարիֆն ընդգծել է Իրանի հրթիռային կարողության ամրապնդումը

Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է.«Մեր հրթիռային կարողության ամրապնդմամբ կպատասխանենք ԱՄՆ-ի քայլերին»:

Զարիֆը ,որ ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի հետ այցելել էր Պակիստան, երեկ Իսլամաբադում հակազդելով Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած հակահրթիռային շրջափակումներին, ընդգծել է Իրանի հրթիռային կարողության ամրապնդման անհրաժեշտությունը:

ՄԵՀՐ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 26-ին Իսլամաբադում Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ ԱՄՆ -ի կատարած վերջին քայլերին կպատասխանենք մեր հրթիռային կարողության էլ ավելի ամրապնդմամբ»:

Նշելով ,որ ոչ մի սահմանափակություն չչկա Իրանի հրթիռային ծրագրի համար, Զարիֆն ասել է.«Այս ծրագիրը ոչ մի առնչություն չունի միջուկային զենքի հետ»:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է.« .«Նախագահ Ռոհանիի կողմից պաշտպանության նախարարին ուղղված հանձնարարությամբ՝ Իրանի հրթիռային կարողությունն ամրապնդվելու է»:

Արևմտյան քաղաքական ու լրատվական շրջանակները Իրանի բալիստիկական հրթիռների ծրագիրը սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի ,հատկապես ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների համար:

ԱՄՆ-ի պաշտոնյաներն ասում են,որ Իրանի բալիստիկական հրթիռներին դիմակայելու համար պետք է Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելով, մեծացնել նրանց սպառազինական կարողությունը: ԱՄՆ-ի պաշտոնյաները նման հակաքարոզչություններով մտադիր են ենթահող ստեղծել արաբական երկրներին ավելի մեծ քանակությամբ զենք վաճառելու համար:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս,որ նրա՛նք ովքեր աղմուկ են բարձրացրել Իրանի հրթիռային փորձարկումների վերաբերյալ , 2015 թվականին ավելի քան 100 միլիարդ դոլարի զենք են վաճառել տարածաշրջանի երկրներին:

Սպիտակ Տան պաշտոնյաները իբր թե Իրանի հրթիռային սպառնալիքին դիմակայելու նպատակով պնդում են հակաիրանական շրջափակումների կիրառման վրա : Սակայն նրանք այդ քայլով նպատակ ունեն ոչ-միջուկային պատճառաբանությամբ պահպանել շրջափակումների կիրառումը: Այս առնչությամբ ԱՄՆ գանձապահության նախարարությունը Իրանի հրթիռային ծրագրի հարցով հինգշաբթի օրը շրջափակումներ է սահմանել իրանական ու արտասահմանյան վեց ընկերությունների նկատմամբ:

ԱՄՆ գանձապահության նախարարությունը նաև սահմանափակումներ է կիրառել Բրիտանիայի երկու քաղաքացիների նկատմամբ` իրանական «Մահան» ավիաընկերության հետ համագործակցելու մեղադրանքով:

Իրանի պաշտպանական քաղաքականությունը միշտ կանխարգելիչ բնույթ է կրել և երբեք հարցականի տակ չի դրել միջուկային համաձայնությունը: Իրանի հրթիռային փորձարկումներն էլ այս հիմամբ են կատարվել:

Պարտադրյալ պատերազմի տարիներին երբ Սադդամի վարչակարգը արևմտյան ու արևելյան գերտերությունների նվիրած հրթիռներով թիրախ էր դարձրել Իրանի քաղաքները, այն երկրները ,որոնք այսօր մտահոգություն են հայտնում ԻԻՀ կանխարգելիչ ուժի կապակցությամբ խուսափում էին նույնիսկ մեկ հատ հրթիռ տրամադրել Իրանին` Սադդամի հրթիռային հարձակումները կանխելու համար:

Պարզից էլ պարզ է,որ Իրանը միշտ կանխարգելիչ քաղաքականության շրջանակում է քայլ վերցրել և երբեք պատերազմ սկսողը չի եղել կամ երբեք մեկ այլ երկրի դեմ ոտնձգելու մտադրություն չի ունեցել:

Հաշվի առնելով պարտադրյալ պատերազմի փորձը և սպառնալիքների շարունակվելը , ԻԻՀ պաշտպանական դոկտրինան հիմնված է կանխարգելիչ ուժի վրա և այս քաղաքականությունը չի հակասում անվտանգությանն ու կայունությանը:

Ուստի հարց է ծագում ,թե ինչու պետք է վախենալ Իրանի հրթիռային փորձարկումներից, մինչդեռ սպառնալիքի դիմաց պաշտպանական պատրաստվածությունը միջազգային մասշտաբով օրինականացված է: Ուրեմն ոչ մի երկիր չի կարող մտացածին պատրվակներով զրկվել այս իրավունքից: Նախարար Զարիֆւ հենց այդ հիմամբ է ընդգծել Իրանի հրթիռային ծրագրի ամրապնդման անհրաժեշտությունը: