Մամուլի տեսություն 17-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96968-Մամուլի_տեսություն_17_08_2018
Ամերիկյան մի կայք մի հոդվածում բացատրել է թե ինչո՞ւ չնայած ԱՄՆ-ի նախագահի կողմից գործադրված բոլոր ճնշումներին ու սպառնալիքներին Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2018 08:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-08-2018

Ամերիկյան մի կայք մի հոդվածում բացատրել է թե ինչո՞ւ չնայած ԱՄՆ-ի նախագահի կողմից գործադրված բոլոր ճնշումներին ու սպառնալիքներին Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ:

Ֆարս

Ինչո՞ւ չնայած պատժամիջոցներին Իրանը չ բանակցելու ԱՄՆ-ի հետ

 

Ամերիկյան մի կայք մի հոդվածում բացատրել է թե ինչո՞ւ չնայած ԱՄՆ-ի նախագահի կողմից գործադրված բոլոր ճնշումներին ու սպառնալիքներին Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ:

«Նաշընալ Ինթրեսթ» կայքը գրել է, որ Իրանի ու ԱՄՆ նախագահների միջև  փոխանակվող հռետորաբանությունն այն տպավորությունն է ստեղծում, որ Թրամփն Իրանի դեպքում ձգտում է Հյուսիսային Կորեայի ոճի համաձայնության:

Համաձայն այս հաղորդման այս ենթադրությունների մի մասն ակունք է առնում նրանից, որ Թրամփն ու նրա կառավարության բարձրաստիճան անդամները վերջին շրջանում արտահայտվել են Իրանի պաշտոնատարների հետ բանակցության նոր շրջան սկսելու պատրաստակամության մասին:

Այդուհանդերձ նման ժեստերին Իրանը պատասխանել է կտրուկ հակառակությամբ: «Նաշընալ Ինթրեսթ»-ն ակնարկել է ԱՄՆ-ի հետ բանակցության մասին իրանցի 100 ակտիվիստների ստորագրությունը կրող խմբային նամակին, որն Իրանում ծաղրի առարկա դարձավ ու շատ քննադատներ ընդգծեցին, որ Թրամփը կայուն գործընկեր չի կարող համարվել:

Ամերիկյան մամուլն այս հոդվածում նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հետ բանակցության մասին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու դիրքորոշումներին և գրել է. «Այաթոլլահ Խամենեին 2015 թվականին ընթացող բանակցությունների ժամանակ անգամներ ազդարարեց, որ ԱՄՆ-ին անվստահելի է համարում»:

«Նաշընալ ինթրեսթ»-ը հիշեցրել է, որ Իրանի գերագույն առաջնորդը ժողովրդի հանդիպումներում ունեցած մի քանի ելույթների ժամանակ հիշեցրել է Իրանի հետ ԱՄՆ-ի թշնամության երկար անցյալի ու սադրանքների մասին:

Ամերիկյան այս կայքը գրել է. «Իրանը գիտակցում է, որ ԱՄՆ-ի կառավարության հետ ցանկացած համաձայնություն պահանջում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի վավերացումը և այս պալատում սակավաթիվ հարցերից մեկը, որի շուրջ  երկու կուսակցությունների միջև համաձայնություն գոյություն ունի Իրանի հետ հակառակությունն է:

«Այն պայմաններում երբ Այաթոլլահ Խամենեու կասկածներն այս պահին իրավացի են թվում անհավանական է թվում, որ նա կառավարությանը լիազորի մոտ ապագայում բանակցել ԱՄՆ-ի հետ»,-գրում է ամերիկյան կայքը:

Միևնույն ժամանակ մեծ հավանականությամբ Իրանը կարող է մի քանի տարի դիմանալ պատժամիջոցների նոր շրջանի դիմաց: Չնայած դոլարի դիմաց իրանական ռիալի արժեքի նվազման, ինչը մասամբ վերաբերում է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանը, Իրանի տնտեսությունն առայժմ դժվարության չի հանդիպելու և դա այն պատճառով, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների բացակայությունն այն իմաստով է, որ Թեհրանը դեռ կարող է արտասահմանյան շուկաներից գնել իրեն անհրաժեշտ ապրանքները և առևտրական գործարք  կնքել եվրոպական միջակ ձեռնարկությունների և արևելյան Ասիայի ընկերությունների հետ:

Միևնույն ժամանակ «Նաշընալ Ինթրեսթ»-ի ընդգծմամբ մեծ հավանականությամբ չի իրագործվելու Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու Թրամփի նպատակը: Դրան զուգահեռ Իրանի արտաքին առևտրաշրջանառությունն ու նրա ոսկու պաշարների արժեքը ավելի քան 132 միլիարդ դոլար է և դա նշանակում է, որ առանց նավթի արտահանման Իրանը կարող է երկուսից երեք տարի գոյատևել:

«Նաշընալ Ինթրեսթ»-ը գրում է. «Անհավանական է, որ թվում որ Թրամփը  կարողանա մինչև նախքան 2020 թվականի ընտրությունները ծնկի բերել Իրանին, հատկապես  որ իրանցիները լավապես գիտակցում են, որ ընտրությունների սեմին նրա ճնշումների դիմաց զիջումների գնալը մեծացնելու է ընտրարշավի ժամանակ նրա քաղաքական կապիտալը»:

«Անդամալույծ դարձնող պատժամիջոցները նույնիսկ անկարող են իրագործել Իրանին ԱՄՆ-ի անվտանգային ու տարածաշրջանային քաղաքականությանը համընթաց դարձնելու ԱՄՆ նախագահի ակնկալիքները»,-եզրակացրել է «Նաշընալ Ինթրեսթ»-ը:

Թրամփը մայիսի 8-ին՝ ոտնահարելով միջուկային համաձայնությամբ ստանձնած ԱՄՆ-ի բոլոր պարտավորությունները, լքեց ՀԳՀԾ-ն և ստորագրեց Իրանի դեմ պատժամիջոցների 90-օրյա և 180-օրյա ժամկետներում վերականգնելու մասին հրամանագիրը:

Նա օգոստոսի 6-ի երեկոյան ստորագրած հրամանագրով պաշտոնապես  հայտարարեց Իրանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը գործադրման հանձնվելու մասին: Թրամփի այս որոշումն արժանացել է լուրջ հակառակության և դրա դեմ դիրքորոշվել են ԵՄ-ն, Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իրաքը, Սիրիան ու բազմաթիվ այլ երկրներ:

 

 

Ժողովուրդ

Թե որ քաղաքական ուժով է Քոչարյանը վերադառնում քաղաքականություն, դեռ հայտնի չէ

 

«Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: «Համարեք, որ վերադարձել եմ»,- հայտարարեց նա: Սակայն երեկ նա անպատասխան թողեց ամենակարևոր հարցը՝ ո՞ր կուսակցության միջոցով է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: «Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Ես կարող եմ խոսել պատճառների մասին, թե ինչու եմ մտածում, որ պարտավոր եմ վերադառնալ քաղաքականություն»,- ասել է նա: Այնինչ ամենակարևորը հենց այս հարցի պատասխանն էր:

Ու հիմա հայաստանյան որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական ուժերի դաշինք դեռ պետք է համաձայնի նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակի առաջին համարում ընդգրկել ու այդքանից հետո դեռ պետք է կարողանա ձայներ ստանալ: Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից ոչ մեկը մինչև հիմա բացահայտ չի հայտարարել Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին:

Միայն օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չէր բացառել նման հավանականությունը:

Սակայն չբացառելը դեռ չի նշանակում, որ ՀՅԴ-ն համաձայնելու է (թեկուզ և ձախողման հեռանկարից վախեցած): Այնպես որ, Քոչարյանին մնում է սեփական կուսակցությունը բացել: Միայն թե այստեղ էլ նա, կարծես թե, ռեսուրսի խնդիր ունի: Համենայն դեպս, որքան էլ երեկ նա պնդում էր՝ կալանավայրից դուրս գալուց հետո շատերն իրենց աջակցությունն են հայտնել՝ տեսակետ հնչեցնելով, որ չեն ընդունում նրա հանդեպ կատարվողը, միևնույն է, այս օրերի ընթացքում ի պաշտպանություն նրա ընդամենը մեկ բողոքի ցույց է անցկացվել, այն էլ՝ սակավամարդ»,-գրում է թերթը:

 

 

Հրապարակ

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. կուսակցությունները կարող են առաջադրվել մինչև օգոստոսի 29-ը

 

«Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է 30-40 օրվա ընթացքում:

Մենք պարզեցինք, որ օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անելու և հայտարարելու է, որ սեպտեմբերի 23-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ այդմ՝ կուսակցությունների առաջադրումը կընթանա մինչև օգոստոսի 29-ը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանում են կուսակցական ցուցակներով: Գրանցումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը:

Մասնակիցների գրանցումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 10-ին, նոր կսկսվի քարոզարշավը, որը կտևի ընդամենը 11-12 օր, ինչը շատ քիչ է իրական քարոզչություն ծավալելու համար:

Հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարվելու է լռության օր, և քարոզչությունն արգելվելու է: Այս մարաթոնյան ընտրարշավի ընթացքում 10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երևանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը, ավագանու անդամների թեկնածուներին և ամենակարևորը՝ քաղաքապետի իրենց թեկնածուին»,-գրում է թերթը: