Մամուլի տեսություն 10-09-2018
Հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեկ առավոտյան ԻԻՀ բանակի սպայական համալսարանների շրջանավարտության ու երդման 16-րդ համատեղ արարողության ժամանակ անդրադառնալով համաշխարհային մեծապետականության դիմաց Իրանի ժողովրդի 40-ամյա դիմադրության ու հաջողությանն ընդգծեց, որ եթե մի ժողովուրդ չսարսափի զոռբաների սպառնալիքներից և վստահի ու հենվի իր կարողություններին գերպետություններին կպարտադրի նահանջել և նրանց պարտության կմատնի:
Ղոդս
Հզորության նավապետը
Հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեկ առավոտյան ԻԻՀ բանակի սպայական համալսարանների շրջանավարտության ու երդման 16-րդ համատեղ արարողության ժամանակ անդրադառնալով համաշխարհային մեծապետականության դիմաց Իրանի ժողովրդի 40-ամյա դիմադրության ու հաջողությանն ընդգծեց, որ եթե մի ժողովուրդ չսարսափի զոռբաների սպառնալիքներից և վստահի ու հենվի իր կարողություններին գերպետություններին կպարտադրի նահանջել և նրանց պարտության կմատնի:
Նկատի առնելով ներքին կարողություններին ուշադրություն դարձնելու և օտարներին չհենվելու անհրաժեշտության վրա մեծարգո առաջնորդի կրկնակի շեշտադրումն այն հարցն է ծագում, թե ինչպես կարելի հասարակության մեջ սեփական կարողությունների հանդեպ նման վստահություն առաջացնել:
Պիտի նկատի ունենալ, որ պայքարի մեթոդներից ու տակտիկաներից մեկը փափուկ պատերազմն է, որը բաժանվում է հոգեբանական պատերազմի, շշուկների տարածման ու տարբեր սցենարների բեմադրման պես ճյուղերի: Այս հիման վրա թշնամու առաջին նպատակն է ազդել մի երկրի ժողովրդի ու հատկապես նրա առաջին մակարդակի պատասխանատուների մտային իրական տվյալների վրա և նրանց մղել հաշվարկային սխալներ թույլ տալ: Թշնամու հոգեբանական պատերազմի ազդեցության ներքո հաշվարկային այս սխալը թույլ է տրվում այն ժամանակ, երբ թշնամին ենթադրյալ ու կեղծ ճակատներ է ներկայացնում ու երբ երկրի պատասխանատուներն զբաղվում են դրանով հարվածը ստանում են իրական ճակատից: Նման պայմաններում մեծարգո առաջնորդի ամբողջ ջանքը կենտրոնացած է նրա վրա, որ հայտարարի թշնամու քայլերը սուտ են և նրանք միայն ցանկանում են մեզ վախեցնել ու այդպիսով մեզ զիջումներ պարտադրել: Երբ վախը երևան է գալիս մի երկրի պատասխանատուների մոտ նրանք կորցնում են ինքնավստահությունը և չեն կարողանում ճիշտ որոշումներ ընդունել թշնամու սադրանքների դիմաց և հաշվարկային սխալ են թույլ տալիս:
Մեծարգո առաջնորդը շեշտը դնում է նրան վրա, որ պատասխանատուները չպիտի հաշվարկային սխալ թույլ տան և ճանաչեն գլխավոր ճակատն ու թշնամում ընտրած թիրախները, քանի որ եթե այդպես չլինի նրանք կորցնելու են վերահսկողությունը: Այս շրջագծում մեծ նշանակություն է ստանում ռազմական հզորությունն ու դրա ընդլայնումը: Մեր երկրի ռազմական հզորության մեծացումը երկու դիտանկյունից ազդեցություն է գործելու: Նա դա վախ ու սարսափ է պատճառելու թշնամիներին: Դրա դրական երկրորդ ազդեցությունը վերաբերում է կանխարգելիչ կողմին:
Ջոմհուրի Էսլամի
ԱԽ-ում ՀԳՀԾ-ի պաշտպանները պիտի պատասխանատվության կանչեն Թրամփին
ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի հերթական անդամն ԱԽ-ի անդամներին կոչ արեց այս խորհրդի նիստին Թրամփի մասնակցության ժամանակ ՀԳՀԾ-ն լքելու պատճառով նրան պատասխանատվության կանչեն:
Քելսի Դավենփորթը կիրակի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում հավելեց. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային հանրության վրա ճնշում է գործադրում, որպեսզի թիվ 2231 բանաձևի և ՀԳՀԾ-ն գործադրելու կամ դրան հակառակելու և ԱՄՆ-ի պատժամիջոցներին հետևելու միջև ընտրություն կատարեն»:
«ՀԳՀԾ-ի պաշտպանները սեպտեմբերի 26-ին Իրանի հարցով գումարվելիք նիստում ԱԽ-ի դիրքերն ու թիվ 2231 բանաձևը խաթարելու համար պատասխանատվության պիտի կանչեն ԱՄՆ-ն»,-հավելել է Դավենփորթը:
Վաշինգտոնի զինամիջոցների վերահսկման միության միջուկային զինամիջոցների ապատարածման քաղաքականության մշակման տնօրենն անդրադառնալով ԱԽ-ի նախկին ձախողումներին, հավելեց. «Իրանի հանդեպ Թրամփի վարչակազմի մոտեցումը հիմնված է այն սխալ պատկերացման վրա, որ օպերատիվ ճնշման միջոցով կարելի է Իրանին պարտադրել բանակցության նստելու ամենատարբեր հարցերի, այդ թվում միջուկային ավելի լավ համաձայնության շուրջ»:
Դավենփորթն ընդգծեց. «Միևնույն ժամանակ ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի անպատասխանատու ու սանձարձակ կողմնորոշումը ԱՄՆ-ին առավել մեկուսացրել ու հեղինակազրկել է: Հետևաբար պարզ չէ, որ այս հարցը ԱԽ-ի նիստում բարձրացնելով Թրամփն ինչ է շահելու»:
ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամն ասել է. «ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Պոլյանսկին իրավամբ ասել է, որ ԱԽ-ի սեպտեմբերի 26-ի նիստում պիտի օրակարգ մտցվի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հետևանքների քննարկումը»:
«Միջուկային համաձայնության հովանավորների համար կարևոր է, որ իրենց ձայնը լսելի դառնա: Այս պետությունները պիտի դատապարտեն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը, ընդգծեն դրա բացասական ազդեցությունը և հայտարարեն այս համաձայնությունը շարունակելու կապակցությամբ իրենց ստանձնած պարտավորության մասին»,-եզրակացրել է Դավենփորթը:
Իրան
Նախագահի առաջին տեղակալ. «Համալսարանների օգնությամբ երկիրը կը հաղթահարի բոլոր դժվարությունները»
Դժվարին այս պայմաններում ապավինում ենք համալսարաններին: Վստահ ենք, որ նրանց օգնությամբ երկրին կը հաջողվի հաղթահարել ստեղծված իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, համալսարանների, բարձրագույն ուսումնական կենտրոնների, հետազոտական եւ տեխնոլոգիական կենտրոնների ռեկտորների եւ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին՝ նշելով, որ կառավարությունն օգնության խնդրանքով դիմում է այդ հաստատություններին:
Նշելով, որ երկիրը գտնվում է չափազանց բարդ եւ դժվարին պայմաններում, Ջահանգիրին ասել է. «Իհարկե, դա չի նշանակում, թե առկա բոլոր գործոնները միանշանակ սպառնալիքներ են: Ընդհակառակը՝ հաճախ մարտահրավերները հնարավոր է առիթի վերածել եւ օգտվել դրանից»:
Ըստ նրա՝ տարբեր երկրների փորձը ցույց է տվել, որ շրջադարձային փոփոխությունները ծնվում են հենց բարդ ու դժվարին իրավիճակների պայմաններում. «Պետք է ձգտենք, որ մեզ մոտ եւս առկա դժվարին պայմաններից ծնվեն շրջադարձային փոփոխությունները»,- ասել է նա:
Ջահանգիրին գիտական առաջընթացը համարել է երկրի կենսունակության ապահովման գրավականը՝ նշելով, որ անհրաժեշտ է լրջորեն զբաղվել այդ հարցով:
«Իսկ այդ հարցի էպիկենտրոնում կանգնած են համալսարաններն ու հետազոտական կենտրոնները»,- շեշտել է նա:
«Համալսարաններն այսօր համարվում են կենսարար ու քննադատ մտքի կենտրոնները, եւ մենք ակնկալում ենք, որ նրանք ուշադրությամբ կը հետեւեն հասարակական, տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին եւ դրանց համար կը ներկայացնեն անհրաժեշտ լուծումներ»,- ընդգծել է նախագահի առաջին տեղակալը:
Արմենպրես
Սիրիայի վարչապետը Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի բացմանն այցելել է Հայաստանի տաղավար
Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսն այցելել է Հայաստանի տաղավար։ Վարչապետին ընդունել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից, սեպտեմբերի 6-15-ը Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված են մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտների 33 ընկերությունների արտադրանքի նմուշներ ու կատալոգներ։
Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը ողջունել է բարեկամ Հայաստանի մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ էքսպոն նոր խթան կլինի հայ-սիրիական առևտրատնտեսական համագործակցության խորացման համար։ Դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ մեր երկրի արտադրողները պատրաստ են առավելագույն ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության համար։
Հայաստանը պարգևատրվել է մասնակցության համար։ Պարգևը դեսպան Արշակ Փոլադյանին է հանձնել Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մոհամմադ Սամեր ալ-Խալիլը։
Հայկական տաղավարը դիստրիբյուտորների և խոշոր գնորդ-այցելուների ուշադրության կենտրոնում է, որոնք հիմնականում հետաքրքրված են սննդամթերքով, շինանյութերով, վերականգնվող էներգիտայի բնագավառում հայաստանյան ընկերությունների առաջարկներով։ Հաշվի առնելով էներգետիկ արևային համակարգերի նկատմամբ մեծ հետաքրքությունը, սեպտեմբերի 12-ին հայկական տաղավարում տեղի կունենա շնորհանդես, որի ընթացքում «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը կներկայացնի արտադրանքը, հզորությունները, մրցունակությունը, արտահանման ներուժը։
Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 1700 ընկերություն՝ 48 երկրից։