Մամուլի տեսություն 19-09-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98330-Մամուլի_տեսություն_19_09_2018
Իդլիբի հարցով Մոսկվայի ու Անկարայի միջև պայմանավորվածությունը ձեռ ք բերվեց նրանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները վստահացան Իդլիբի ազատագրման մեծ գործողությունը սկսելու համար սիրիական դիմադրության ուժերի որոշման անշրջադարձելի լինելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2018 06:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-09-2018

Իդլիբի հարցով Մոսկվայի ու Անկարայի միջև պայմանավորվածությունը ձեռ ք բերվեց նրանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները վստահացան Իդլիբի ազատագրման մեծ գործողությունը սկսելու համար սիրիական դիմադրության ուժերի որոշման անշրջադարձելի լինելու մասին:

Մեհր

Իդլիբի շուրջ Անկարայի և Մոսկվայի պայմանավորվածությունը՝ պատճառներ և գործոններ

 

Իդլիբի հարցով Մոսկվայի ու Անկարայի միջև պայմանավորվածությունը ձեռ ք բերվեց նրանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները վստահացան Իդլիբի ազատագրման մեծ գործողությունը սկսելու համար սիրիական դիմադրության ուժերի որոշման անշրջադարձելի լինելու մասին:

Այն պայմաններում, երբ առավել քան երբևե բոլոր կողմերից լսվում էր Իդլիբ նահանգն ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի բռնազավթումից ազատագրելու համար սիրիական դիմադրության ուժերի մեծամասշտաբ գործողության մասին, Մոսկվայի ու Անկարայի ղեկավարների միջև այդ նահանգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները վերջակետ դրեց այդ ամենին:

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են Իդլիբում ապառազմականացված և ապահով տարածքի ստեղծման շուրջ, որի իրագործումը պահանջում է, որ Իդլիբում հաստատված զինված խմբերը հեռանան: Մոսկվայի ու Անկարայի պայմանավորվածությունը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ին: Կողմերը նման պայմանավորվածությունը բացատրել են Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական կողմնորոշման ամրապնդմամբ:

Ձեռք բերված համաձայնության ռուսական ու թրքական կողմերը պարտավորվել են Իդլիբն ու Սիրիայի տարածքի այլ կետերն ահաբեկչական-թաքֆիրական խմբերից մաքրելու ուղղությամբ գործադրեն իրենց առավելագույն ջանքը: Դա ի տես այն բանի, որ ավելի վաղ սիրիական դիմադրության ուժերը տեղեկացրել էին Իդլիբում ահաբեկչության դեմ գործողություն սկսելու իրենց պատրաստության մասին: Ինչևե, վերջին հաղորդումների համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունն արժանացել է նաև Դամասկոսի իշխանությունների համաձայնությանը:

Իդլիբ նահանգում, տիրող իրավիճակի շուրջ իրանական, ռուսական և թրքական կողմերի միջև սեղմ բանակցությունն ու խորհրդակցությունն այսօր կամ երեկ չի որ սկսվել է և մի առ ժամանակ է ինչ ընթացքի մեջ է: Այս բանակցությունը սեպտեմբերի 7-ին հիշյալ եռանկյու մասնակցությամբ ամենաբարձր մակարդակում կայացավ Թեհրանում:

Իդլիբի հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գլխավոր տարաձայնությունը վերաբերում էր այդ նահանգի տարբեր տարածքներում ահաբեկչական խմբերի տեղակայմանը, որոնք Մոսկվայի ընդգծմամբ պիտի մաքրվեին ահաբեկչական խմբերի ներկայությունից: Այդուհանդերձ Թուրքիայի պետայրերը մի կողմից Իդլիբն ահաբեկչական խմբերից մաքրելու ուղղությամբ որևէ ջանք չէին գործադրում և դրան զուգահեռ համառորեն ընդդիմանում էին այդ նահանգում սիրիական ուժերի և նրանց դաշնակիցների գործողությանը:

Այն ինչը,  որ ի վերջո պատճառ դարձավ, որ Թուրքիայի պետայրերը հրաժարվեն իրենց նախկին դիրքորոշումներից և Իդլիբից ահաբեկչական խմբերի հեռացման հարցում կանաչ ազդանշան ցույց տան իրանական, սիրիական ու ռուսական կողմին Իդլիբում ռազմական գործողություն իրականացնելու հարցի կապակցությամբ դիմադրության առանցքի վճռականությունն էր: Իրականության մեջ Թուրքիայի իշխանությունները նկատելով որ հնարավոր չէ սիրիական դիմադրության ուժերին հրաժարեցնել Իդլիբում մեծ գործողությունից, պարտավորվեցին այդ նահանգի շուրջ համաձայնության գնալ:

Այս կապակցությամբ Մոսկվայում տպագրվող «Իզվեստիա» օրաթերթը գրեց. «Այս տարածքի հարցով զիջումների գնալուց Ռուսաստանի և Իրանի հրաժարումը հստակ ուղերձ էր հղում Թուրքիային, որ այս տարածքում հակաահաբեկչական գործողությունն ուշ թե շուտ իրականացվելու է»:

Միևնույն ժամանակ պիտի նկատի ունենալ, որ Թուրքիան այլևս որևէ հույս չէր կարող կապել Սիրիայում իր քայլերի հանդեպ ԱՄՆ-ի աջակցությանը: Դոնալդ Թրամփի նոր քաղաքականության պատճառով կողմերի միջև հարաբերությունները մի առ ժամանակ է ինչ մթագնել են:

Դա պատճառ դարձավ, որ Սիրիայի հարցով Անկարան առավել քան երբևե մոտենա Իրանին ու Ռուսաստանին և Իդլիբի հարցը կարգավորի ԱՄՆ-ի բացակայությամբ և  իրանական ու ռուսական կողմերի համագործակցությամբ:

Ամեն դեպքում մի կողմ թողնելով Իդլիբի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հարցում ազդեցիկ գործոնները, այսօր Սիրիայի, նաև տարածաշրջանի ու աշխարհի հասարակական կարծիքը կենտրոնացած է ձեռք բերված պայմանավորվածության հաջողության և այդ կապակցությամբ Անկարայի դերակատարության վրա: Հասարակական կարծիքը իրազեկ է այն մասին, որ Սիրիայի այսօրվա ճգնաժամի գլխավոր մի մասն այդ երկրում Անկարայի դերակատարության արդյունքն է ու այդ պատճառով էլ կասկածով է նայում նրա ապագա դերակատարությանը:

 

Tert.am

Փաշինյանի համար իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ, չկա ոչ մի թիմ, չկա նպատակ ու ժամանակացույց. Ստեփան Դանիելյան

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անելու համար հայտնվել էր ճիշտ տեղում և դրսևորել անհրաժեշտ վճռականություն և համառություն, բայց այժմ իրավիճակ է փոխվել, քանի որ մոտիվացված թիմ չունի:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հեղափոխություն իրականացնելու համար «Մերժիր Սերժին» կարգախոսը բավական էր, ինչը միավորել էր մարդկանց մեծամասնությանը: Դրանք տարբեր մշակութաբանություն ու շահեր ունեցող մարդիկ էին, որոնք հոգնել էին երկրի համար որևէ հեռանկար չխոստացող կոռումպացված ու անդեմ իշխանությունից:

Համակարգը քանդելուն տարբեր պատճառներով աջակցել են նաև այն ժամանակվա իշխանության դժգոհ թևերը:  Դա գուցե ամենակարևոր գործոններից մեկն էր:

Նիկոլը ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվել ու դրսևորեց անհրաժեշտ վճռականություն ու համառություն:

Հիմա իրավիճակ է փոխվել: Քանդելն ավելի հեշտ է, քան սարքելը: Քանդելու շուրջ մարդիկ կարող են միավորվել, կառուցելու համար պետք է ավելի մոտիվացված թիմ:

Կառուցելու համար պետք է ճարտարապետական նախագիծ, մասնագիտական թիմ, ժամանակացույց, ռեսուրսներ: Դրանցից ոչ մեկը հիմա չկա և չի էլ կանխատեսվում:

Չկա ոչ մի թիմ, որովհետև չկա նպատակ ու ժամանակացույց: Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ և հակահեափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին:

Հեղափոխությանը նպաստած շատ շերտեր հիասթափված են, քանի-որ որևէ տեսանելի ու կանխատեսելի հեռանկար չի գծվել: Իսկ մնացած զանգվածը գարնանը սառնարանների պարունակությամբ է վերաբերմունք արտահայտելու (Քոչարյանն էլ է կարող երբեմն ճիշտ միտք արտահայտել):

Սա է իրականությունը, որքան էլ շատերի համար տհաճ լինի այն լսել: Ավելի լավ է այս տեսակետը հիմա լսել, քան գարնանն այն տեսնել»:

 

 

Ժողովուրդ

Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսին ԱԺ-ն հաստատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, համաձայնվեց մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դրույթին: Սակայն հիմա չի բացառվում, որ այդ ընտրությունները տեղի չունենան: Համենայն դեպս, այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ:

Բանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչական թոհուբոհում Փաշինյանի կառավարության անդամ ուժերի միջեւ կրքերը լարված են, նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին:

Արդեն իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում խորհրդարանում առկա ուժերից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Ելք»-ում ներկայացված մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններ անցկացնելուն` ասելով, թե կարող են դեմ քվեարկել այդ կապակցությամբ նախագծերին:

Այսինքն՝ Փաշինյանը եթե նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ (դրանում նախատեսելով ԱԺ ինքնալուծարման համար դրույթներ), միգուցե չկարողանա ԱԺ-ում այն անցկացնել:

Մյուս կողմից ԱԺ-ն գործող սահմանադրության դեպքում կարող է իրավունքի ուժով արձակվել, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի ու երկու անգամ նոր վարչապետ չընտրի:

Բայց այս հեռանկարն էլ վտանգավոր է, քանի որ այդ դեպքում հնարավոր է ներպալատական հեղաշրջում իրականացվի. ՀՀԿ-ն կարող է այլ թեկնածու առաջադրել եւ խորհրդարանական մյուս ուժերի հետ այլ վարչապետ ընտրել»: