ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանը՝ Թրամփի ծաղրի ենթարկվելուց մինչև Նեթանյահուի աճպարարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98710-ՄԱԿ_ի_ԳԱ_ի_նստաշրջանը_Թրամփի_ծաղրի_ենթարկվելուց_մինչև_Նեթանյահուի_աճպարարությունը
ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանն ու կրկին Սիոնիստական ռեժիմի վարչապետի ոճով ներկայացում: Ռեժիմ, որ ունի հարյուրավոր մարտագլխիկներ և այդ զենքերը սպառնալիք են համաշխարհային անվտանգության համար: Սակայն ԱՄՆ-ի հովանավորության ներքո, այդ ռեժիմը պատասխանատու չէ որևէ կառույցի առաջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2018 07:51 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանը՝ Թրամփի ծաղրի ենթարկվելուց մինչև Նեթանյահուի աճպարարությունը

ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանն ու կրկին Սիոնիստական ռեժիմի վարչապետի ոճով ներկայացում: Ռեժիմ, որ ունի հարյուրավոր մարտագլխիկներ և այդ զենքերը սպառնալիք են համաշխարհային անվտանգության համար: Սակայն ԱՄՆ-ի հովանավորության ներքո, այդ ռեժիմը պատասխանատու չէ որևէ կառույցի առաջ:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանում անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի թեմային, կրկին ցուցադրեց պատկերներ և հայտարարեց, որ Իրանը մայրաքաղաք Թեհրանի հարավում շարունակում է իր միջուկային գաղտնի աշխատանքները: Նեթանյահուն այնուհետև քննադատեց ԵՄ-ին, քանի որ վերջինս փորձում է առևտրական համագործակցություն ունենալ Իրանի հետ:

Հերթական անգամ Իսրայելի ցնորված վարչապետը, պատկերներ ցուցադրելով Իրանի և նրա միջուկային խաղաղանպատակ աշխատանքների վերաբերյալ, անհիմն  հայտարարություններ է անում: Նեթանյահուն 2018 թվականի ապրիլի 30-ին նախորդ ներկայացման ժամանակ հեռուստախցիկների դիմաց ցուցադրեց մի շարք պատկերներ, խտասալիկներ ու թղթեր և հայտարարեց, որ Իրանը ատոմային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի: Այս զավեշտալի ներկայացումից հետո, Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզեց լքել ՀԳՀԾ-ն: Այսօր՝ «ՀԳՀԾ-ն մինուս ԱՄՆ»-ից ու ԱՄՆ-ի մեկուսացումից շուրջ չորս ու կես ամիս անց, միջազգային հանրությունը հովանավորում է ՀԳՀԾ-ն և հաստատում է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին: Իրանի միջուկային ծրագրի ստուգման պատասխանատու կառույցը ԱԷՄԳ-ն է, որ մինչ այսօր 12 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:

Թրամփի աղմուկ-աղաղակն ու Նեթանյահուի զավեշտալի ներկայացումը հետապնդում են ընդհանուր մի նպատակ և դա աշխարհում Իրանի մեկուսացումն է Սակայն մի քանի օր  առաջ,  երբ Թրամփը ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից խոսում էր Իրանի և իր նվաճումների մասին, արժանացավ աշխարհի տարբեր երկրների ծիծաղին: Դրանից հետո  ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում էլ Թրամփը փորձեց սպառնալիքի միջոցով եվրոպացիներին համոզել Իրանին մեկուսացնելու հարցում, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 մշտական ու ոչ-մշտական անդամներից 14-ը պաշտպանեցին ՀԳՀԾ-ն և կրկին անգամ Թրամփի Ամերիկան հայտնվեց մեկուսացման մեջ: Այս կապակցությամբ ամերիկյան «Թայմ» պարբերաթերթը գրել է. «ՄԱԿ-ում Իրանին մեկուսացնելու Թրամփի վարչակազմի ջանքը հակառակ արդյունք տվեց»: Ամերիկյան պարբերականը Թրամփի գլխավորությամբ ԱԽ-ի նիստ գումարելն ու Իրանի դեմ նրա ելույթն անազդեցիկ համարելով, գրել է. «Այս  նիստում Թրամփի ելույթն ավարտվելուց հետո, մյուս երկրները քննադատեցին միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը»:

Չորեքշաբթի օրը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից հետո, Չմիավորման շարժման անդամ 120 երկրներ մի փաստաթղթով իրենց աջակցությունը հայտնեցին ՀԳՀԾ-ին ու դատապարտեցին Իսրայելի ռեժիմի միջուկային զենքերը և անդրադառնալով Միջին Արևելքի համար այդ զենքերի ներկայացրած վտանգին, պահանջեցին Միջուկային զենքերի տարածումն արգելոց պայմանագիր՝ Էն Փի Թի-ին այդ ռեժիմի անդամակցությունը:

Դոնալդ Թրամփի բարձրացրած աղմուկը և հինգշաբթի օրվա ելույթի ժամանակ Նեթանյահուի ծիծաղելի ներկայացումը, որի համար միայն ծափահարեցին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչները, չեն կարող խաբել միջազգային հանրությանը: Իսրայելի միջուկային զենքերը լուրջ  վտանգ են ներկայացնում աշխարհի համար և նման քայլերն իրենց նպատակների իրագործման հարցում չեն կարող օգնել Նեթանյահուին ու Թրամփին:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, հինգշաբթի օրն արձագանքելով Նեթանյահուի հայտարարությանը, Թուիթերում գրել է. «Այլևս որևէ ներկայացում ու աճպարարություն չեն կարող թաքցնել այն իրողությունը, որ Իսրայելը միակ երկիրն է, որ տարածաշրջանում սպառազինական իրական ու չհայտարարված գաղտնի մի ծրագիր ունի որը ներառում է ատոմային իրական մի զինապահեստ»: Իրանի ԱԳ նախարարի ընդգծմամբ, Նեթանյահուն սուտասան հովիվ է դարձել և այնպիսի դիրքում չի գտնվում , որ կարողանա լկտիաբար մեղադրանքներ ուղղել ուրիշների միջուկային խաղաղանպատակ աշխատանքներին: