ԱՄՆ-ը Աֆղանստանում ձախողել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99169-ԱՄՆ_ը_Աֆղանստանում_ձախողել_է
ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օկուպացիայի 17-ամյակի առիթով անցկացված սոcհարցման արդյունքները վկայում են, որ շատ աֆղանցիների կարծիքով Վաշինգտոնն Աֆղանստանում պարտվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2018 14:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը  Աֆղանստանում ձախողել է

ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օկուպացիայի 17-ամյակի առիթով անցկացված սոcհարցման արդյունքները վկայում են, որ շատ աֆղանցիների կարծիքով Վաշինգտոնն Աֆղանստանում պարտվել է:

Վաշինգտոնի Pew հետազոտական կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն,  հարցվածների 50 տոկոսը համոզված է, որ ԱՄՆ-ը պարտվել է Աֆղանստանում և պահանջում է ամերիկյան զորքերի դուրսբերումն այդ երկրից: 

Ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության և խաղաղության հաստատման պատրվակով, 2001 թ. Միացյալ Նահանգները ներխուժեց Աֆղանստան, սակայն փաստերը վկայում են որ Վաշինգտոնին չի հաջողվել իրականացնել այդ երկրում իր պլանները:

Անցած 9 ամիսների ընթացքում  ահաբեկչական հարձակումների հետևանքով Աֆղանստանում աճել է քաղաքացիական զոհերի թիվը, դրան պետք է ավելացնել թմրանյութերի արտադրության և թրաֆիքինգի աճը և Աֆղանստանի օկուպացիայի հետևանքով երկրի ժողովրդին հասցված հոգեբանական վնասը: Աֆղանստանում ամերիկյան ուժերի ներկայության հետևանքով  լուրջ խնդիրներ են առաջացել այդ երկրի ժողովրդի համար:

Աֆղանստանի փրկության պատրվակով այդ երկիր ներխուժած  ԱՄՆ-ի  զորքերն իրենք են անապահովության  աղբյուր դարձել Աֆղանստանի բնակիչների համար:

Աֆղանստանում քաղաքացիական բնակչության պաշտպանության ոչ-կառավարական կառույցը վերջերս հայտարարել է, որ միայն 2018 թվականի սեպտեմբերին, Աֆղանստանի 12 նահանգներում  ԱՄՆ--ի և ՆԱՏՕ-ի օդային հարվածների հետևանքով, զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ:

Չնայած Աֆղանստանը պատերազմահար և աղքատ երկիր է, սակայն ունի ռազմավարական դիրք և մոտ 3  հազար միլիարդ դոլար արժողությամբ հանքային պաշարներ: Ահա թե ինչու Միացյալ Նահանգները միշտ էլ սպասում էր հարմար առիթի Աֆղանստան ներխուժելու և այդ երկրի հանքային ռեսուրսները թալանելու համար:

2001 թ.-ի 11 սեպտեմբերյան դեպքերից հետո, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Բուշի հրամանով, ԱՄՆ-ը ներխուժեց Աֆղանստան՝ իր նպատակները իրագործելու համար:

Քաղաքական հարցերի փորձագետ Մայքլ Հյուզն ասում է.«Աֆղանստանում ԱՄՆ ռազմավարությունը գործարար նպատակների ուղղությամբ է ընթանում: ԱՄՆ-ը Աֆղանստանի հանքային ռեսուրսների օգտագործմամբ փորձում է ցույց տալ Աֆղանստանում  իր ներկայության պատճառը: ԱՄՆ-ի հանրապետականները փորձում են բացատրել, որ Աֆղանստանում Վաշինգտոնի ներկայությունը օգտակար է և դրանով կոծկել իրենց պարտությունը»:

Ամեն դեպքում, Աֆղանստանի 17 տարի տևող օկուպացիան և ամերիկացի ռազմական հրամանատարների պնդումն այդ  երկրում ռազմական ներկայության վրա, վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները ոչ միայն չի մտածում այդ երկրի ժողովրդի անվտանգությունն  ապահովելու համար, այլև ձգտում է անվտանգության մասնավոր ընկերություններին  հատկապես Blackwater-ի ներկայությունը Աֆղանստանում հաստատելով,  ավանդական կրոնական մշակույթն ու սովորույթներն անտեսելով,  ավելի մեծ խնդիրներ առաջացնել Աֆղանստանի ժողովրդի համար: