ԱՄՆ-ը Աֆղանստանում ձախողել է
ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օկուպացիայի 17-ամյակի առիթով անցկացված սոcհարցման արդյունքները վկայում են, որ շատ աֆղանցիների կարծիքով Վաշինգտոնն Աֆղանստանում պարտվել է:
Վաշինգտոնի Pew հետազոտական կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն, հարցվածների 50 տոկոսը համոզված է, որ ԱՄՆ-ը պարտվել է Աֆղանստանում և պահանջում է ամերիկյան զորքերի դուրսբերումն այդ երկրից:
Ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության և խաղաղության հաստատման պատրվակով, 2001 թ. Միացյալ Նահանգները ներխուժեց Աֆղանստան, սակայն փաստերը վկայում են որ Վաշինգտոնին չի հաջողվել իրականացնել այդ երկրում իր պլանները:
Անցած 9 ամիսների ընթացքում ահաբեկչական հարձակումների հետևանքով Աֆղանստանում աճել է քաղաքացիական զոհերի թիվը, դրան պետք է ավելացնել թմրանյութերի արտադրության և թրաֆիքինգի աճը և Աֆղանստանի օկուպացիայի հետևանքով երկրի ժողովրդին հասցված հոգեբանական վնասը: Աֆղանստանում ամերիկյան ուժերի ներկայության հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել այդ երկրի ժողովրդի համար:
Աֆղանստանի փրկության պատրվակով այդ երկիր ներխուժած ԱՄՆ-ի զորքերն իրենք են անապահովության աղբյուր դարձել Աֆղանստանի բնակիչների համար:
Աֆղանստանում քաղաքացիական բնակչության պաշտպանության ոչ-կառավարական կառույցը վերջերս հայտարարել է, որ միայն 2018 թվականի սեպտեմբերին, Աֆղանստանի 12 նահանգներում ԱՄՆ--ի և ՆԱՏՕ-ի օդային հարվածների հետևանքով, զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ:
Չնայած Աֆղանստանը պատերազմահար և աղքատ երկիր է, սակայն ունի ռազմավարական դիրք և մոտ 3 հազար միլիարդ դոլար արժողությամբ հանքային պաշարներ: Ահա թե ինչու Միացյալ Նահանգները միշտ էլ սպասում էր հարմար առիթի Աֆղանստան ներխուժելու և այդ երկրի հանքային ռեսուրսները թալանելու համար:
2001 թ.-ի 11 սեպտեմբերյան դեպքերից հետո, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Բուշի հրամանով, ԱՄՆ-ը ներխուժեց Աֆղանստան՝ իր նպատակները իրագործելու համար:
Քաղաքական հարցերի փորձագետ Մայքլ Հյուզն ասում է.«Աֆղանստանում ԱՄՆ ռազմավարությունը գործարար նպատակների ուղղությամբ է ընթանում: ԱՄՆ-ը Աֆղանստանի հանքային ռեսուրսների օգտագործմամբ փորձում է ցույց տալ Աֆղանստանում իր ներկայության պատճառը: ԱՄՆ-ի հանրապետականները փորձում են բացատրել, որ Աֆղանստանում Վաշինգտոնի ներկայությունը օգտակար է և դրանով կոծկել իրենց պարտությունը»:
Ամեն դեպքում, Աֆղանստանի 17 տարի տևող օկուպացիան և ամերիկացի ռազմական հրամանատարների պնդումն այդ երկրում ռազմական ներկայության վրա, վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները ոչ միայն չի մտածում այդ երկրի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, այլև ձգտում է անվտանգության մասնավոր ընկերություններին հատկապես Blackwater-ի ներկայությունը Աֆղանստանում հաստատելով, ավանդական կրոնական մշակույթն ու սովորույթներն անտեսելով, ավելի մեծ խնդիրներ առաջացնել Աֆղանստանի ժողովրդի համար: