Մամուլի տեսություն 15-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99458-Մամուլի_տեսություն_15_10_2018
Իրանի պատմության մեջ առաջին անգամ օտարներին արգելող ձևաչափ է մշավել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2018 13:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-10-2018

Իրանի պատմության մեջ առաջին անգամ օտարներին արգելող ձևաչափ է մշավել:

Խոռասան

Իրանի պատմության մեջ առաջին անգամ օտարներին արգելող ձևաչափ

 

Իսլամական-իրանական հիմքով առաջադիմության ձևաչափը, որը մծակվելուց հետո երեկ փոխանցվեց հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից և փորձագետներին կոչ արվեց խորապես ուսումնասիրել այն, բացի իր բովանդակությունից, ինչը վկայում է փաստաթղթի համապարփակության ու նաև այն մասին, որ նաև անդրադառնում է նյութական ու բարոյական ոլորտներում երկրի առաջադիմության անհրաժեշտություններին, նաև բովանդակությունից դուրս մեծ արժեք է ներկայացնում:

Այլ խոսքով Սահմանադրության հրամանագրի ստորագրումից և Իրանի ժողովրդի քաղաքական ու հասարակական կյանքում նոր շրջան սկսվելուց 112 տարի անց սա առաջին անգամ է, որ իսլամական աշխարհահայացքը ներառած և երկրի առաջադիմության համար արժեքային հիմնավորումներով հարյուր տոկոսով տեղական ձևաչափ է մշակվում ու ներկայացվում: Թեև փորձագետների կողմից ուսումնասիրվելուց հետո հնարավոր է, որ այս կարևոր փաստաթղթի որոշ բաժիններում փոփոխություններ լինեն, սակայն դա չի կարող մերժել Իրանի ժամանակակից պատմության մեջ դրա մշակման նշանակությունը: Ուսումնասիրելով Փահլավիի ռեժիմի իշխանության 50 տարիների ընթացքում երկրի զարգացման ծրագրերը թեև նկատելի են որոշ արդյունք կարելի է նկատել, սակայն դրանց հետևանքը եղավ այն որ ի վերջո կրոնական էությամբ հեղափոխության միջոցով վերջ տրվեց այդ ռեժիմի գոյությանը: Այս տեսակետից լիովին պարզ է դառնում, որ եթե երկրի ծրագիր մշակողները 1960-ական և 1970-ական թվականներին ուշադրություն ցուցաբերած լինեին հանդեպ տեղական մշակույթն ու ժողովրդի զանգվածների համոզումներն անկասկած նրան մտքի արտադրության մեջ զգալի փոփոխություն տեղի կունենար: Իհարկե իսլամական հեղափոխության հաղթանակից հետո էլ քաղաքակրթության կերտման տարբեր դրսևորումները հայտնվեցին երկրի տնօրենների ուշադրության կենտրոնում, սակայն մի շարք իրադարձություններ, այդ թվում 8-ամյա պարտադրյալ պատերազմը և1980-ական թվականներին ահաբեկչության ալիքը արգելք հանդիսացա, որպեսզի այդ ուշադրությունը մշակվելով գրավոր ծրագրի տեսք ստանա:

Համապարփակ ու միևնույն ժամանակ օտարների ազդեցությունը մերժող փաստաթղթի բացը նույնիսկ իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիների ընթացքում զգացվել է: Իսլամական-իրանական հիմքի վրա առաջադիմության ձևաչափը կարող է այս կարիքին տրված պատասխան համարվել:

 

Քեյհան

Խաշողջիի գործը խորտակելու է Բեն Սալմանին. «Սի Էն Էն»

 

Խաշողջիի սպանությունը կարելի է Բեն Սալմանի քաղաքական կյանքում թույլ տրված ամենակոպիտ սխալը համարել, քանի որ նույնիսկ հնարավոր է, որ սաուդացի երիտասարդ գահաժառանգի այդ սխալը պատճառ դառնա, որ նա կորցնի թագավորությունը: «Սի Էն Էն»-ը մի հաղորդման մեջ անդրադարձել է Բեն Սալմանի թույլ տված սխալներին: Համաձայն այս հաղորդման, դեռ երկար ժամանակ չի անցնում Արաբիայի արքայական ընտանիքի անդամներին կոռուպցիայի մեղադրանքով Ռիադի հյուրանոցներից մեկում կալանավորելու Մոհամմեդ Բեն Սալմանի քայլից: Դրանից մեկ տարի անց Շվեյցարիայի Դավուսում գումարված նիստում աշխարհի տարբեր երկրների գործարարները դատապարտեցին Մոհամմեդ Բեն Սալմանի այդ քայլը: Նրանք ընդգծեցին, որ ֆինանսական ու տնտեսական մեծ դերակատարություն ունեցող դեմքերին կալանավորելը այնպիսի մի քայլ չէ, որ կարող է արժանանալ ներդրողների հավանությանը:

«Սի Էն Էն»-ն այնուհետև անդրադարձել է Խաշողջիի սպանությանն ու գրել է. «Այսօր կարևորն այն է, որ սաուդացիներն ինչպես են առաջ տանելու այս խաղը: Արդյոք նրանք հավակնելու են, թե Ջամալ Խաշողջիի անհետացման գործում որևէ մասնակցություն չեն ունեցել և մերժելու են բոլոր մեղադրանքները, թե համագործակցություն ցուցաբերելով փորձելու են այս մութ կետը մաքրել իրենց վկայականից և ստանձնելու են Թուրքիայի կողմից դաժան ոճրագործություն բնութագրված արարքի պատասխանատվությունը»: «Սի Էն Էն»-ը հավելել է. «Արաբիայում ավանդաբար երկիրը կառավարում է թագավորը և թագավորը համարվում է երկրի ղեկավարը: Բայց ներկա թագավոր Մալեք Սալմանը դա կատարում է Արքայական խորհրդի օգնությամբ: Արաբիայում իշխանությունն անցյալում իրականացվել է արքայական ընտանիքի բոլոր անդամների համագործակցությամբ, բայց Մոհամմեդ Բեն Սալմանը հրաժարվելով այդ ավանդույթից կալանավորեց արքայական ընտանիքի անդամներին»։

Հաղորդման համաձայն Մոհամմեդ Բեն Սալմանը խլեց հիշյալ անձանց կապիտալը և կրճատելով նրան ներազդեցությունը ամրապնդեց իրեն հավատարիմ անձանց դիրքերը: Ասվում է, որ Մոհամմեդ Բեն Սալմանը կես գիշերին կանչում է նախարարներին ու նրանց որևէ գործ կատարելու կամ չ կատարելու հրաման է տալիս: «Սի Էն Էն»-ը հաղորդման վերջում ընդգծում է, որ Խաշողջիի ճակատագիրը հնարավոր է, որ Արաբիայի դաժան քաղաքականության մեջ  խորտակի Մոհամմեդ Բեն Սալմանին:

 

 

Ալիք

Ազնավուրին պատկերող Charlie Hebdo-ի ծաղրանկարն առաջացրել է Ազնավուր ընտանիքի վրդովմունքը

 

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը: Ծաղրանկարում աշխարհահռչակ շանսոնյեն պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:

Այս ծաղրանկարն առաջացրել է Ազնավուր ընտանիքի դժգոհությունն ու վրդովմունքը: Մասնավորապես՝ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում նողկալի է անվանել այս ծաղրանկարը:

«Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր նողկալի Charlie Hebdo-ից: Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները...»,- գրել է Ազնավուրի ավագ դուստրը:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:

 

 

News.am

Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը

 

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը հաջողվել է կանխել բանաձեւերից մեկում Ադրբեջանի առաջարկած փոփոխությունները:

Այս առնչությամբ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձեւը։ Բանաձեւի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման եւ պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։

Առանցքային էր նաեւ, որ այս բանաձեւով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչեւ այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Այս բանաձեւի կապակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձեւում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց՝ կանխեցինք։

Օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաեւ քաղաքական խմբերում։ Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը»:

Նա հավելել է, որ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների Հայաստան այցի եւ իր հանդիպումների մասին կներկայացնի ավելի ուշ: