Պոմպեոյի խաբեությունը. ԱՄՆ-ը օրենքի ու օրինախախտման խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99591-Պոմպեոյի_խաբեությունը._ԱՄՆ_ը_օրենքի_ու_օրինախախտման_խորհրդանիշ
ԱՄՆ- պետքարտուղարը Թուիթերում գրել է, որ իր երկիրը վճռակամ է Իրանին դիմակայելու հարցում, որովհետև Իրանը խախտում է միջազգային նորմաները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2018 09:07 Asia/Tehran
  • Պոմպեոյի խաբեությունը. ԱՄՆ-ը օրենքի ու օրինախախտման խորհրդանիշ

ԱՄՆ- պետքարտուղարը Թուիթերում գրել է, որ իր երկիրը վճռակամ է Իրանին դիմակայելու հարցում, որովհետև Իրանը խախտում է միջազգային նորմաները:

Հինգշաբթի օրը, Մայք Պոմպեոն Իրանին մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ, հայտարարել է, որ ԻԻՀ դերակատար է աշխարհում մահ ու ավերածություն տարածելու հարցում:

Այս հայտարարությունները  ԻԻՀ դեմ ամերիկացի չարագործ սերնդի  խիստ թշնամության մասին են վկայում: Սերունդ, որ Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո ոչ մի ջանք չի խնայում Իրանի դեմ ճնշումները մեծացնելու համար և այսօր փորձում է գագաթնակետին հասցնել տնտեսական շրջափակումները:

ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է Իրանին պարտադրել իր ուզած ուղով ընթանալ, սակայն իսլամական հեղափոխության 40-ամյա փորձը ցույց է տվել, որ Իրանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու ստորացումը: 

Վերջերս Ազադիի մարզադահլիճում աժխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանի ժողովուրդն ու նոր սերունդը որոշել են այլևս չստորանալ և չհետևել օտար ու թշնամի ուժերին և պատիվ բերել սիրելի Իրանին: Եվ պետք է ասեմ, որ նրանք ունեն այդ ուժը»:

Պոմպեոն Իրանին միջազգային նորմերը խախտելու մեջ մեղադրելով, և նման կեղծ հայտարարություններով, անգամ ամերիկացի պաշտոնատարների ծաղրանքին է ենթարկվել, ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Դոնալդ Թրամփն իր կառավարության ձեռքբերումները մատնանշելիս ծաղրանքի ենթարկվեց աշխարհի ղեկավար այրերի կողմից:

ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի կառավարության առանձնահատկություններից է միջազգային նորմերի խախտելն ու աշխարհում ավերածություններ ու մահ տարածելը: ՀԳՀԾ-ից, կլիմայի մասին Փարիզյան դաշինքից ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հրաժարվելը և Սիոնիստական զավթիչ ռեժիմին հովանավորելը բացահայտ ապացույցներ են ԱՄՆ-ի օրինախախտ լինելու և Պաղեստինում ավերածությունների տարածելն ու պաղեստինցիների սպանությունը հովանավորելու մասին:

Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը և Պաղեստինի ժողովրդի սպանությունը հովանավորելը վկայում են, որ ԱՄՆ-ը ավերիչ ու կործանարար քաղաքականություն է վարում աշխարհում: Աֆղանստանի և ավելի ուշ Իրաքի դեմ հարձակումը և ահաբեկչության ու մարդու իրավունքի նկատմամբ երկակի մոտեցումն ԱՄՆ-ից խռովարար պետություն են ստեղծել, որ մարդկանց կյանքն ու միջազգային իրավունքները զոհում է իր  շահերին:

ԱՄՆ-ի կամայականությունը վտանգել է տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության հեռանկարը և ամերիկացիները փորձում են ուրիշներին մեղադրելով քողարկել իրենց ավերիչ դերն այդ հարցում: Պատմությունը վկայում է այն մասին, որ ամենուր, որտեղ մուտք են գործել ամերիկացիները, այնտեղ տարածվել էեն բռնությունն ու անապահովությունը: Այդ մասին է վկայում Ասիայի արևմուտքում ու Աֆղանստանում տիրող իրավիճակը:

Foreign Policy ամերիկյան պարբերականում Հարվարդ համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս՝ Ստեֆան Վալթը գրել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը բացասական հետևանքներ է ունեցել և ԻԼԻՊ-ի ձևավորվելն ու հազարավոր մարդկանց սպանությունը 2003թ. Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակման հետևանքներից են եղել»: