Արևմուտքը չի ընդունում Խաշողջիի սպանության վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հայտարարությունը
Սաուդյան ռեժիմի կողմից մարդու իրավունքների հերթական խախտման դեպքը Ստամբուլում տեղակայված այդ երկրի հյուպատոսարանում, հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունն էր: Սաուդյան Արաբիան, միջազգային ճնշումներից հետո խոստովանեց, որ լրացրողն իսկապես սպանվել է հյուպատոսարանի շենքում:
Արաբիայի ընդհանուր դատախազությունն ուրբաթ գիշեր հայտարարեց. «Ջամալ Խաշողջիի մահվան կապակցությամբ նախնական հետաքննությունները պարզել է, որ նա սպանվել է Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում՝ բանավեճի բռնվելուց հետո»: Գլխավոր դատախազը հայտարարել է, որ մի խումբ անձինք ժամանել էին Ստամբուլ, որպեսզի Խաշողջիին վերադարձնեն Սաուդյան Արաբիա:
Շատ երկրներ հայտարարել են, որ Խաշողջիի սպանության վերաբերյալՌիադի հայտարարությունը հակասում է այդ երկրի այն պնդմանը, թե Խաշողջին լքել է հյուպատոսարանի շենքը:
Գլխավոր հարցն այն է, թե ինչու է Սաուդյան Արաբիան սկզբում հերքել Խաշողջիի սպանությունը, սակայն, այժմ խոստովանում է, որ նա սպանվել է Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում՝ բանավեճի բռնվելուց հետո: Նույնիսկ եթե Սաուդյանների այս պնդումն ընդունվի, ապա ավելի մեծ հարց է առաջանում, թե որտեղ է Խաշողջիի մարմինը: Տպավորություն է, որ Արաբիան կանգնած է նոր սկանդալի առջև որից, որևէ կերպ չի կարողանում ազատվել:
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, մի հայտարարություն տարածելով ընդգծել է, որ Ջամալ Խաշողջիի սպանությունը հակասում է հյուրընկալող պետության հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայի 55-րդ հոդվածին:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը, մի խումբ ահաբեկիչների գործուղելով Ստամբուլ և Ջամալ Խոշողջիին սպանելով ցույց տվեց, որ չի հարգում միջազգային օրենքներն ու պայմանագրերը:
Միևնույն ժամանակ, արևմտյան երկրի , հատկապես եվրոպական երկրների ղեկավարների հակակազդեցությունները ցույց են տալիս, որ նրանք հիմնականում չեն հավատում Խաշողջիի սպանության Սաուդյան Արաբիայի վարկածին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի ընդունում Ռիադի հայտարարությունը: Դանիայի, ԱՄՆ-ի կառավարության և Կոնգրեսի որոշ պաշտոնատարներ ու եվրոպական որոշ երկրների ղեկավարներ նույնպես նման հայտարարություններ են արել: Ֆլորիդա նահանգի հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, արձագանքելով Սաուդյան լրագրողի սպանության մասին Ա«աբիայի հայտարարությանը, կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Սաուդյան Արաբիայի դեմ:
Ռուբինը Twitter- ում գրել է. «Խաշողջիի սպանության մասին Սաուդյան Արաբիայի կողմից պատմվող և փոփոխվող պատմությունները հին են: Մենք պետք է «Մագինսկու» օրենքի համաձայն հետաքննության անցկացնենք այդ սպանութունը բացահայտելու համար և պատժամիջոցներ սահմանենք մեղավորների նկատմամբ»:
Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Անդրեաս Շիեդրը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Սաուդյան ռեժիմի դեմ՝ լրագրողին սպանելու պատճառով:
Այսպիսով, ակնկալվում է, որ Արևմուտքը առնվազն առերևույթ, Սաուդյան Արաբիայի որոշ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի՝ իր հայտարարությունները հաստատելու համար:
Սակայն, ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այդ պատժամիջոցները չպետք է ներառեն զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային: