ԱՄՆ-ն հեռանում է Արաբիայից
12 սաուդցի քաղաքացիների վիզաները չեղարկելու ԱՄՆ պետքարտուղարի որոշումն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության պատճառով Արաբիային պատժելու ուղղությամբ Վաշինգտոնի առաջին քայլն է:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ հնարավոր է Արաբիայի դեպքում գործադրման դրվի Մագնիցկու օրենքը: Այս օրենքի կիրառման դեպքում, Արաբիան կարող է պատժամիջոցների ենթարկվել: Սա ի տես այն բանի, որ «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաշողջիի անհետացման ճգնաժամը սկսվելուց հետո առաջին անգամ «Ուալսթրիթ Ժուռնալ»-ի հետ զրույցում Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանին սաուդցի լրագրողի սպանության պատասխանատու ճանաչեց:
Նկատի առնելով ամերիկացի պաշտոնատարների վերջին դիրքորոշումներն ու քայլերը, թվում է, որ Սպիտակ տունը հասարակական կարծիքի և ԱՄՆ-ի ներքին, նաև արտասահմանյան ԶԼՄ-ների քաղաքական ու լրատվական ոլորտի գործիչների խիստ ճնշման ներքո, ի վերջո պարտավոր է եղել սաուդցիներից, մասնավորապես Արաբիայի երիտասարդ գահաժառանգից հեռանալ: Թրամփը հայտարարել է, որ Խաշողջիի սպանության հանդեպ արձագանքի ու Ռիադի դեմ հավանական պատժամիջոցների մասին որոշումը թողնում է Կոնգրեսին: Կոնգրեսն էլ չնայած վերջին տարիներին սաուդցիների ծախսած միլիոնավոր դոլարներին ու սեղմ լոբբինգին, այս օրերին դարձել է Ռիադի դեմ խիստ քննադատությունների կիզակետը: Սաուդցիների դեմ ամերիկացի քաղաքական այրերի խիստ հակազդեցության համար տարբեր պատճառներ գոյություն ունեն:
Առաջինը՝ մեկ այլ երկրում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում այլախոհ մի լրագրողի սպանության փաստն է, որ մեծ ցասում է առաջացրել աշխարհի, այդ թվում նաև ԱՄՆ-ի հասարակական կարծիքի մոտ: Այդուհանդերձ Խաշողջին առաջին անձը չէ, որ սաուդցիների բռնաճնշման միջոցով սարսափելի կերպով սպանվել է: Վերջին տարիներին սաուդցի այլախոհ որոշ արքայազնների անհետացման ու սպանության մասին հաղորդումներ են հրապարակվել, որի դիմաց ամերիկացի քաղաքական այրերը լռել են:
Երկրորդը՝ Խաշողջիի սպանության սկանդալը կոծկելու դիմաց Ալե Սաուդիի գերդաստանից առավել բռնատուրք պահանջելու ԱՄՆ-ի ջանքն է: Թվում է, որ ամերիկացիները հարմար առիթ են գտել, որպեսզի Խաշողջիի սպանության սկանդալը մոռացության տալու և կամ սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանին դրանից հեռու պահելու դիմաց առավել շահավետ պայմանագրեր պարտադրել Ռիադին: Այդուհանդերձ Ալե Սաուդի հետ Սպիտակ Տան սերտ կապերի 70-ամյա անցյալը վկայում է, որ Արաբիայի վարչակազմը շռայլորեն արդիական սպառազինություն գնելով ու նաև մեծածախս նախագեր առաջարկելով, նավթային դոլարները վերադարձրել է ԱՄՆ-ին: Հետևաբար չի թվում, որ Ռիադից բռնատուրք պահանջելը կարող է սաուդացիների դեմ ամերիկացիների աննախընթաց քննադատության միակ պատճառը համարվել:
ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասն ասում է. «Անցել է Արաբիային ուղղված ԱՄՆ-ի անսակարկ աջակցությունների ժամանակաշրջանը, քանի որ Մոհամմեդ Բեն Սալմանը շատ ավելի սանձարձակ է ներկայացել նրանից, որ նման աջակցության արժանի լինի»:
Ամեն դեպքում չի թվում, որ Վաշինգտոնը հրաժարվելու է Արաբիայի նավթից ու նաև սպառազինական խոշոր գնումներ կատարելու սաուդացիների մոլուցքից: