Սիոնիստական ռեժիմը լրտեսական սարքեր է վաճառում Սաուդյան Արաբիային
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցներ հայտարարել են, որ այդ ռեժիմը լրտեսական սարքեր է վաճառում Սաուդյան Արաբիային:
«Ջերուզալեմ պոստ» սիոնիստական օրաթերթը գրել է, որ Իսրայելը 250 միլիոն դոլար արժողությամբ լրտեսական արդիական սարքեր է վաճառում Իսրայելին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նման սարքավորումներ առաջին անգամ է, որ վաճառվում է արաբական մի երկրի:
«Ջերուզալեմ պոստ» օրաթերթը գրել է, որ արդիական սարքավորումների վաճառքը Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի առաջին համագործակցությունը չէ և սաուդական տեխնիկական խմբեր մասնակցել են այդ սարքերի օգտագործման դասընթացներին:
ԱՄԷ-ի ու Սիոնիստական ռեժմի միջև ևս ընդլայնվել են անվտանգության համագործակցությունները: Վերջերս «Նյու-Յորք թայմս» օրաթերթը գրել էր, որ Էմիրությունները Սիոնիստական ռեժիմի լրտեսական ծրագրերից է օգտվում մի շարք արաբ իշխանավորների, այդ թվում Կատարի էմիր՝ Թամիմ Բեն Համադ Ալե Սանիի բջջային հեռախոս ներթափանցելու համար: