Սիոնիստ քաղաքավանների բնակիչները ներխուժել են «Ալ-Աղսա» մզկիթ
Սիոնիստական քաղաքավանների ավելի քան 100 բնակիչներ, այդ ռեժիմի զորայինների պաշտպանությամբ ներխուժել են «Ալ-Աղսա» մզկիթ և հակաիսլամական կարգախոսներ վանկարկել:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, քաղաքավանների բնակիչների «Ալ-Աղսա» մզկիթ ներխուժելուց հետո, պաղեստինյան որոշ աղբյուրներ տեղեկացրել են սիոնիստների և պաղեստինցի երիտասարդների միջև բախումների մասին:
«Ալ-Աղսա» մզկիթը դարձել է Երուսաղեմի իսլամական-քրիստոնեական ինքնության վերացման և այն Սիոնիզմի սիմվոլներով փոխարինելու նպատակով սիոնիստ զորայինների ու քաղաքավանների բնակիչների սանձարձակության վայրը:
Միևնույն ժամանակ, Սիոնիստական ռեժիմի զորայինները, ներխուժելով Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր տարածքներ, բախվել են պաղեստինցիների հետ և ձերբակալել վեց պաղեստինցիների:
Սիոնիստ զորայիններն ամեն օր տարբեր պատրվակներով ներխուժում են Հորդանան գետի արևմտյան ափին ու Ղոդսում գտնվող պաղեստինցիների բնակարանները:
Պաղեստինում առկա վիճակագրական պաշտոնական թվերի համաձայն, այս պահին Իսրայելի բանտերում պահվում են առնվազն 6500 պաղեստինցիներ,այդ թվում՝ 300 մանուկ-պատանիներ: