Սաուդյան Արաբիայի գահաժառանգը հանդիպում է ունեցել Սիոնիստական ռեժիմին հովանավորող քրիստոնյաների հետ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանը հանդիպում և զրույց է ունեցել այդ երկիր այցելած, Սիոնիստական ռեժիմին հովանավորող ամերիկյան պատվիրակության անդամների հետ:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկյան պատվիրակության կազմում եղել են Կոնգրեսի նախկին անդամներ և Սիոնիստական ռեժիմին հովանավորող ամերիկյան կառույցների ղեկավարներ:
Ամերիկյան պատվիրակության անդամները նաև հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրի հետ:
Բեն Սալմանի այդ քայլը վկայում է, որ նա ձգտում է հարաբերություն հաստատել Թել Ավիվի հետ:
Սաուդցի գահաժառանգն ամերիկյան «Ատլանտիկ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իսրայելցներն իրավունք ունեն իրենց հայրենիքն ունենալ:
Սաուդյան Արաբիան ու Սիոնիստական ռեժիմն այն պայմաններում են պաշտոնապես նորմալացնում հարաբերությունները, երբ Արաբիայի մտավորականները հայտարարել են, որ այդ քայլը դավաճանություն է Պաղեստինի իդեալի նկատմամբ: