Սաուդյան Արաբիայի գահաժառանգը հանդիպում է ունեցել Սիոնիստական ռեժիմին հովանավորող քրիստոնյաների հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100222-Սաուդյան_Արաբիայի_գահաժառանգը_հանդիպում_է_ունեցել_Սիոնիստական_ռեժիմին_հովանավորող_քրիստոնյաների_հետ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանը հանդիպում և զրույց է ունեցել այդ երկիր այցելած, Սիոնիստական ռեժիմին հովանավորող ամերիկյան պատվիրակության անդամների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2018 15:12 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի գահաժառանգը հանդիպում է ունեցել Սիոնիստական ռեժիմին հովանավորող քրիստոնյաների հետ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանը հանդիպում և զրույց է ունեցել այդ երկիր այցելած, Սիոնիստական ռեժիմին հովանավորող ամերիկյան պատվիրակության անդամների հետ:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկյան պատվիրակության կազմում եղել են Կոնգրեսի նախկին անդամներ և Սիոնիստական ռեժիմին հովանավորող ամերիկյան կառույցների ղեկավարներ:

Ամերիկյան պատվիրակության անդամները նաև հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրի հետ:

Բեն Սալմանի այդ քայլը վկայում է, որ նա ձգտում է հարաբերություն հաստատել Թել Ավիվի հետ:

Սաուդցի գահաժառանգն ամերիկյան «Ատլանտիկ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իսրայելցներն իրավունք ունեն իրենց հայրենիքն ունենալ:

Սաուդյան Արաբիան ու Սիոնիստական ռեժիմն այն պայմաններում են պաշտոնապես նորմալացնում հարաբերությունները, երբ Արաբիայի մտավորականները հայտարարել են, որ այդ քայլը դավաճանություն է Պաղեստինի իդեալի նկատմամբ: