Ամերիկյան կոալիցիայի նոր ոճրագործությունը Սիրիայում. զոհվել է 15 խաղաղ քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100274-Ամերիկյան_կոալիցիայի_նոր_ոճրագործությունը_Սիրիայում._զոհվել_է_15_խաղաղ_քաղաքացի
ԱՄՆ-ի ղեկավարած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշեր ռմբակոծել են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-ալ-Զորի Հեջին գյուղը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2018 03:29 Asia/Tehran
  • Ամերիկյան կոալիցիայի նոր ոճրագործությունը Սիրիայում. զոհվել է 15 խաղաղ քաղաքացի

ԱՄՆ-ի ղեկավարած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշեր ռմբակոծել են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-ալ-Զորի Հեջին գյուղը:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման,  հարձակման հետևանքով զոհվել են առնվազն 15 խաղաղ քաղաքացիներ:

Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները վերջին օրերին բազմիցս ռմբակոծել են այս գյուղը: Այս հարձակումների ժամանակ ամերիկյան կոալիցիան օգտվել է ֆոսֆորային արգելված ռումբերից:

Սիրիայի կառավարությունը, բողոքի նոտա հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին, բազմիցս նրանց կոչ է արել վերջ տալ Սիրիայում ամերիկյան կոալիցիայի  ոճրագործություններին:

Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի հարձակումներին հետևող «Էյրվարզ» դիտորդական խումբը վերջերս հայտարարեց, որ 2014 թվականից ի վեր Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների ժամանակ զոհվել են ավելի քան 5000 խաղաղ քաղաքացիներ: