Պաղեստինի իսլամական ջիհադ շարժումն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները համարել է ահաբեկչություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100400-Պաղեստինի_իսլամական_ջիհադ_շարժումն_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցները_համարել_է_ահաբեկչություն
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները որակելով որպես ահաբեկչական քայլ, Պաղեստինի իսլամական ջիհադ շարժումը շեշտել է.«Վաշինգտոնն անտեսում է միջազգային օրենքները և միջազգային հանրությանը մոտենում է բռնությամբ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 06, 2018 18:09 Asia/Tehran
  • Պաղեստինի իսլամական ջիհադ շարժումն  ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները համարել է ահաբեկչություն

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները որակելով որպես ահաբեկչական քայլ, Պաղեստինի իսլամական ջիհադ շարժումը շեշտել է.«Վաշինգտոնն անտեսում է միջազգային օրենքները և միջազգային հանրությանը մոտենում է բռնությամբ»:

Երեքշաբթի օրը, Ֆելեստին նյուզ լրատվական կայքի հաղորդմամբ, Պաղեստինի իսլամական ջիհադ շարժումը հայտարարել է.«Պաղեստինի ու արաբա-իսլամական այլ ժողովուրդների դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը պաղեստինի ժողովրդի մոտ հզորացնում է այն միտքը, որ աշխարհում կոռուպցիայի պատճառը Սպիտակ Տունն է»:

Այս հաղորդագրության համաձայն, հովանավորելով Պաղեստինն օկուպացնող սիոնիստ ահաբեկիչներին, ԱՄՆ-ն ձգտում է աշխարհում տարածել բռնապետությունը:

Պաղեստինի իսլամական ջիհադը շեշտել է.«Աշխարհի ազատատենչ ժողովուրդները պետք է դեմ հանդես գան մարդկային արժեքները և օրնեքները ոչնչություն համարող ԱՄՆ-ի բռնապետական քաղաքականություններին: