Իրաքի նախագահն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100576-Իրաքի_նախագահն_ընդգծել_է_Իրանի_հետ_հարաբերությունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
Կարևորելով Իրանի իսլամական հանրապետության հետ ունեցած վաղեմի հարաբերությունները, Իրաքի նախագահն Իրանի հետ տնտեսության ու անվտանգության ոլորտում հարաբերությունների ընդլայնման հույս է հայտնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2018 13:12 Asia/Tehran
  • Իրաքի նախագահն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Կարևորելով Իրանի իսլամական հանրապետության հետ ունեցած վաղեմի հարաբերությունները, Իրաքի նախագահն Իրանի հետ տնտեսության ու անվտանգության ոլորտում հարաբերությունների ընդլայնման հույս է հայտնել:

Իրաքի Քրդստանի տեղական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածում,  Բարհամ Սալեհը հայտարարել է.«Իրաքը Իրանի իսլամական հանրապետության հետ ամուր կապեր  ունի»:

Իրաքի նախագահն այդ երկրի նոր կառավարության առաքելության կապակցությամբ ասել է.«Առաջիկա չորս տարիներին Իրաքի գերակայություններն են լինելու երկրում ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, գործազրկության հարցի լուծումը, ընտրությունների մասին օրենքի վավերացումը, և Արբիլի ու Բաղդադի խնդիրների կարգավորման շուրջ բանակցությունների անցկացումը»:

Խոսելով  Իրաքում առկա բազում խնդիրների, այդ թվում՝ ջրի ճգնաժամի, սահմանների վերահսկման,  բիզնես գործունեության կազմակերպման  և կրոնական ու մշակութային տուրիզմի մասին, Բարհամ Սալեհը Իրաքի հարևան երկրներին կոչ է արել փոխըմբռնման գալ՝ այդ երկրի հետ փոխադարձ հարգանքի հիմամբ համապարփակ համաձայնության հասնելու համար:

Իրաքի խորհրդարանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Բարհամ Սալեհին ընտրեց որպես այդ երկրի նախագահ: