Թշնամիները չեն կարող մասնակցել Սիրիայի վերակառուցմանը. Սիրիացի պաշտոնատար
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Դամասկոսի իշխանությունների գերակայությունն այդ երկրի վերակառուցումն է: Նա ասել է. «Այս հարցում թշնամիները որևէ մասնակցություն չեն ունենալու»:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Իմեն Սուսանը հավելել է. «Սիրիայի ժողովուրդն առավել քան որևէ մեկն արժանի է մասնակցելու իր երկրի վերակառուցմանը և այդ կապակցությամբ նրանց հայրենիք վերադառնալու համար դիմումներ ու խրախուսական կոչեր են հղվել»:
Սուսասնը նշել է, որ Սիրիան այս պահին բոլոր բնագավառներում ներդրման համար լավ միջավայր է համարվում, ահաբեկչության և տիրող պայմանների պատճառով իրենց երկիրը լքած սիրիացի առևտրականներին կոչ է արել արտադրման պրոցեսի վերականգնմանը մասնակցելու նպատակով վերադառնալ իրենց երկիրը:
Ավելի վաղ, Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոաալեմն ասել էր, որ մոտենալով ճգնաժամի ավարտին, նաև ԻԼԻՊ-ի ու ահաբեկչական այլ խմբերի կրած պարտությամբ մոտ ապագայում սկսվելու է այդ երկրի վերակառուցման ծրագիրը: