44 նահատակ և վիրավոր Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակման ժամանակ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100691-44_նահատակ_և_վիրավոր_Գազայի_դեմ_Սիոնիստական_ռեժիմի_վերջին_հարձակման_ժամանակ
Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումների հետևանքով նահատակվել ու վիրավորվել են առնվազն 44 պաղեստինցիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2018 08:13 Asia/Tehran

Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումների հետևանքով նահատակվել ու վիրավորվել են առնվազն 44 պաղեստինցիներ:

Համաձայն Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման, Գազայում Պաղեստինի կառավարության մամլո ծառայության պետ Սալամա Մաարուֆը, երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Կիրակի գիշերվանից մինչև երեքշաբթի օրը, Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել  են 14 պաղեստինցիներ և ավելի քան 30 ուրիշներ  վիրավորվել են»:

«Սիոնիստական ռեժիմը վերջին օրերին 150 ավիահարված է իրականացրել, որոնց հետևանքով ռմբակոծվել են 80 հաստատություններ, այդ թվում՝ մի քանի պետական, բնակելի շենքեր, քաղաքացիական կենտրոններ, լրատվական հաստատություններ, հողագործական տարածքներ ու դիմադրության զորակայաններ: